Ստեղծում | 1990 | |
---|---|---|
Թեմայով վերաբերում է | E-Government of Russia, Կենսաթոշակ | |
Աշխատակիցներ | 109 000 | |
Բաշխիչ ընկերություն | Google Play, App Store | |
Լուծարման ամսաթիվ | 1 հունվարի 2023 | |
Պաշտոնական կայք | pfr.gov.ru |
Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամ, պետական հաստատություն է, որը գոյություն է ունեցել մինչև 2023 թվականի հունվարի 1–ը և զբաղվել պարտադիր սոցիալական ապահովությամբ։ Հիմնադրվել է 1990 թվականի դեկտեմբերի 22–ին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի «ՌԽՖՍՀ կենսաթոշակային ֆոնդի կազմակերպման մասին» թիվ 442–1 որոշմամբ[1]։ Որպես Ռուսաստանի Դաշնության պետական արտաբյուջետային հիմնադրամ, Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամը ստեղծվել է կենսաթոշակային համակարգի միջոցների պետական կառավարման և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կենսաթոշակային իրավունքներն ապահովելու համար։ Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային ֆոնդի բյուջեն հաստատվել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դյումայի կողմից առանձին օրենքով, Ռուսաստանի Դաշնության Դաշնային բյուջեի ընդունման հետ մեկտեղ։ Կենսաթոշակային հիմնադրամի բյուջեի մասնաբաժինը Ռուսաստանի ՀՆԱ–ում եկամուտների մասով կազմում է 10,8%, ծախսերի մասով՝ 10,2%։ Կենսաթոշակային հիմնադրամը կենսաթոշակներ է վճարել ավելի քան 40 միլիոն թոշակաթուների[2] և 20 միլիոն շահառուների սոցիալական նպաստները, վարել է ապահովագրված անձանց կենսաթոշակային իրավունքների անհատական հաշվառում ավելի քան 128 միլիոն քաղաքացիների համար[3]։
2005 թվականից կենսաթոշակային համակարգում առկա է դեֆիցիտ, որը ծածկվում է բյուջեից տրանսֆերտներով։ Սակայն կենսաթոշակային համակարգի դեֆիցիտը զգալիորեն պակաս է կենսաթոշակային ֆոնդի դեֆիցիտից՝ կենսաթոշակների վճարման հետ չկապված սոցիալական պարտավորությունների կենսաթոշակային հիմնադրամներին փոխանցումներ կատարելու պատճառով։ Ըստ Նիկիտա Կրիչևսկու մինչև 2005 թվականը ռուսական կենսաթոշակային ֆոնդն ուներ բյուջեի ավելցուկ՝ 2003 թվականին 100 միլիարդ, 2004 թվականին՝ ավելի քան 66 միլիարդ ռուբլի[4][5]։
Կենսաթոշակային հիմնադրամին վճարված կենսաթոշակների և նպաստների ընդհանուր ծավալը 2020 թվականի ապրիլին ամսվա կտրվածքով կազմել է 469,2 միլիարդ ռուբլի, ինչը զգալիորեն պակաս է մինչ բարեփոխումներն արված վճարումներից (664,7 միլիարդ ռուբլի /ամսեկան՝ 2017 թվականին)[6]։
2022 թվականի հուլիսի 14–ին Պետդուման որոշեց միավորել Ռուսաստանի սոցիալական ապահովագրության հիմնադրամը և կենսաթոշակային հիմնադրամը մինչև 2023 թվականի հունվարի 1–ը՝ ստեղծելով Ռուսաստանի Դաշնության մեկ կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության հիմնադրամ (Ռուսաստանի սոցիալական հիմնադրամ՝ SFR)[7]:
Կենսաթոշակային հիմնադրամի կառուցվածքը ներառում է 84 կենսաթոշակային ֆոնդի մասնաճյուղեր Ռուսաստանի Դաշնության հիմնադիր սյուբեկտներում (Ղազախստան), ինչպես նաև 2460 հաճախորդների ծառայություններ Կենսաթոշակային ֆոնդի տարածքային մարմիններում։ Կենսաթոշակային ֆոնդի համակարգում աշխատում է ավելի քան 100000 մասնագետ։ Բարձրագույն մարմինը Կենսաթոշակային ֆոնդի խորհուրդն է։ Կենսաթոշակային հիմնադրամի գործադիր տնօրինությունը պատասխանատու է նրա գործադիր գործառույթների համար[8]։
Ապահովադիրների, ապահովագրված անձանց և կենսաթոշակառուների հետ հարաբերություններում Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդի տարածքային բաժինները համարվում են առանձին իրավաբանական անձիք[9]։
2019 թվականի մայիսին հայտարարվել է Կենսաթոշակային ֆոնդի հանրային ընկերությանը կարգավիճակ տալու պլանների մասին։ Հանրային իրավական ձևի անցումը հնարավորություն կտա կառավարումը տեղափոխել եռակողմ հիմքի՝ պետության, միությունների ներկայացուցիչների և գործատուների մասնակցությամբ։ Վերակազմավորումից հետո Կենսաթոշակային հիմնադրամը կարող է լրացուցիչ շահույթ ստանալ ներդրումների միջոցով։ Նույն կազմակերպաիրավական ձևը նախատեսվում է տրամադրել նաև Պարտադիր առողջության ապահովագրության դաշնային հիմնադրամին (MHIF) և Սոցիալական ապահովագրության հիմնադրամին (SIF): Արտաբյուջետային միջոցների իրավական կարգավիճակի փոփոխությունը հնարավորություն կստեղծի ապագայում միաձուլել Կենսաթոշակային ֆոնդը, Պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամը և Սոցիալական ապահովագրության հիմնադրամը մեկ պետական սոցիալական հիմնադրամի մեջ։ Արդյունքում կարող է ստեղծվել « մեգակարգավորիչ », որը կտիրի Ռուսաստանի սոցիալական ապահովագրության ողջ համալիրին[10][11]։
2022 թվականի հուլիսին Պետդուման որոշեց միավորել Սոցիալական ապահովագրության հիմնադրամը և Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը մինչև 2023 թվականի հունվարի 1–ը՝ ստեղծելով « Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային և սոցիալական ապահովագրության հիմնադրամ » (համառոտ՝ Ռուսաստանի սոցիալական հիմնադրամ SFR):
Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի սոցիալապես նշանակալի գործառույթների շարքուը․[8]
Ապահովադիրների (գործատուների) կողմից աշխատողի համար պարտադիր ապահովավճարների վճարման մասին տվյալները, ապահովագրության (աշխատանքային փորձի ) մասին տեղեկությունները արտացոլվում են ապահովագրված անձի անհատական հաշվի վրա, որը Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդի կողմից յուրաքանչյուր պաշտոնապես աշխատողի համար պահպանվում է անհատապես։ Այս անձնական հաշվի պահպանման կարգը կարգավորվում է 1996 թվականի ապրիլի 1–ի դաշնային օրենքով «Պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման մասին» (փոփոխվել է 2015 թվականի դեկտեմբերի 29–ին)[3]։ Ռուսաստանի Դաշնության ցանկացած քաղաքացի, ով ունի SNILS, կարող է ստուգել իր գործատուի կողմից պարտադիր ապահովագրական վճարների վճարման մասին տեղեկությունը կենսաթոշակային ֆոնդի իր անհատական հաշվի միջոցով՝ օգտագործելով «Gosuslug» ինտերնետային պորտալը[12]։
Կենսաթոշակային հիմնադրամ փոխանցումների ստանդարտ դրույքաչափը կազմել է կազմակերպության աշփատավարձի 22%–ը, ընդ որում փոխանցումները ներառված չեն առանձին աշխատողների աշխատավարձերի մեջ, սակայն հաշվի են առնվել կենսաթոշակային ֆոնդի կողմից նրանց հաշիվները վարելիս։ Այս վճարումները բաժանվում են ապահովագրական կենսաթոշակի և կուտակային կենսաթոշակի[13]։
2010 թվականին ապահովագրական վճարների ընդհանուր ծավալը մնացել է միասնական սոցիալական հարկի դրույքաչափի մակարդակում՝ 26%, որից 20%–ը ուղղվել է Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամին (պարտադիր կենսաթոշակային ապահովագրության համար)։ Այս դեպքում վճարումները կվճարվեն տարեկան հասույթից մինչև 415 հազար ռուբլի։ Եթե տարեկան եկամուտը գերազանցում է 415 ռուբլին, ապա 415 ռուբլուց ավել հարկեր չեն հավաքվում, բայց այս գումարից ավելի կենսաթոշակային իրավունքներ չեն ձևավորվում։ 2011 թվականից ընդհանուր վճարումների չափը ավելացել է մինչև 34%, որից 26%–ը կազմում է կենսաթոշակային ապահովագրության վճարները։ Այս համակարգը հնարավորություն է տալիս էապես բարձրացնել կենսաթոշակների մակարդակը երկրում։ Անձանց համար, ովքեր ամբողջությամբ ապահովագրական համակարգի ազդեցության տակ են գտնվում, աշփատավարձի փոխարինման գործակիցը, որով ապահովագրավճարները վճարվել են կենսաթոշակով, կկազմի առնվազն 40%՝ ապահովգրական դեպքի առաջացման պարագայում այդ վճարները վճարելուց 30 տարի հետո ( այսինքն օրենսդրությամբ սահմանված ծերության տարիքը լրացած քաղաքացու՝ կանանց համար 60, տղամարդկանց համար 65)։
2009 թվականից քաղաքացիները հնարավորություն ունեն կամավոր մուծումներ կատարել իրենց կենսաթոշակի կուտակային մասում։ Օրենքը նախատեսում է երկու կողմի քաղաքացիների վճարումները համաֆինանսավորել, պետությանը՝ (որը կրկնապատկում է գումարը առնվազն մինչև 2 հազար, բայց ոչ ավելի, քան 12 հազար ռուբլի) և գործատուին (որը հարկային նվազեցում է ստանում աշխատողների վճարումները համաֆինանսավորելու համար՝ մինչև 12 հազար ռուբլի )[14]։
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների երկարաժամկետ կենսաթոշակային ապահովման մեխանիզմի մի մասը կազմակերպում է Ռուսաստանի ազգային բարեկեցության հիմնադրամը[15]։ 2017 թվականի ապրիլի դրությամբ, Ռուսաստանի ֆինանսների նախարարության տվյալներով, հիմնադրամի ընդհանուր ծավալը կազմել է 4 134,27 միլիարդ ռուբլի (73,33 միլիարդ ԱՄՆ դոլար)[16]։
Մինչև կառավարվող ընկերություններին և ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներին միջոցներ փոխանցելը Կենսաթոշակային հիմնադրամը դրանք ժամանակավոր տեղավորել է առևտրային բանկերում։ Այսպես, 2016 թվականի արդյունքներով այն նման ներդրումներից 2,97 միլարդ ռուբլու չափով եկամուտ է ստացել, որը կազմում է տարեկան 10,58%։
Ցուցանիշ | 2010[18] | 2011[19] | 2012[20] | 2013[21] | 2014[22] | 2015[23] | 2016[24] | 2017[25] | 2018[26] | 2021[27] | 2022[28] |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
թոշակառուների թիվը, մլն․ մարդ | 39,7 | 40,2 | 40,6 | 41,1 | 41,46 | 42,7 | 42,9 | 43,5 | 43,9 | 42,0 | 41,8 |
Կենսաթոշակային հիմն․ եկամուտներ
մլդ․ ռուբլի |
4 600 | 5 256 | 5 890 | 6 388 | 6 159 | 7 127 | 7 626 | 8 260 | 8 270 | 9 794 | 12 478 |
պարտադիր կենս․ ապահովագրության անդորագիր
մլդ․ ռուբլի |
1 900 | 2 815 | 3 026 | 3 459 | 3 694 | 3 864 | 4 132 | 4 482 | 4 948 | 5 962 | 6 189 |
Դաշնային բյուջեից մուտքեր/ մլդ․ ռուբլի | 2 640 | 2 400 | 2 800 | 2 840 | 2 410 | 3 100 | 3 355 | 3 677 | 3 229 | ||
կենսաթոշ․ ֆենդի բյուջեի ծախսերը, մլդ․ ռուբլի | 4 200 | 4 922 | 5 451 | 6 379 | 6 190 | 7 670 | 7 830 | 8 319 | 8 429 | 10 125 | 11 374 |
ծախսերը կենսաթոշակների վրա/ մլդ. ռուբլի | 3 700 | 4 081 | 4 524 | 5 250 | 5 406 | 6 201 | 6 430 | 7 167 | 7 312 | 8 780 | 9 599 |
հիմնադրամի ծախսերը մայրության կապիտալի վրա
մլդ․ ռուբլի |
97,1 | 171,3 | 212,4 | 270,7 | 365 | 312 | 302 | 399 | 382 |
2017 թվականի փետրվարին Յաբլոկո կուսակցության հակակոռուպցիոն քաղաքականության կենտրոնը հայտնաբերեց պայմանագիր, համաձայն որի Կենսաթոշակային հիմադրամը 2017 թվականին առանց հայտի գործուղումների վրա ծախսել 27 միլիոն ռուբլի[33]։ 2017 թվականի մայիսին FAS–ը հաստատեց խախտումներ, որ հիմնադրամը 150 միլիոն ռուբլի է ծախսել աշխատակիցների գործուղումների վրա[34]։
2017 թվականի կեսերից Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդը իր ներքին գրության հիման վրա,( որը ստորագրել է խորհրդի նախագահի տեղակալ Լիլիա Իվանովնա Չիժիկը), հրաժարվում է ամսեկան լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրել (սոցիալական կենսաթոշակի 330%) Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարներին, ովքեր թոշակի են անցնում և դադարում են աշխատել։ Արդյունքում նրանք նյութապես շատ ավելի վատ պայմաններում են հայտնվում, քան այն դափնեկիրները, որոնք ավելի վաղ դիմել են պարգևավճարի համար և դեռ ստանում են այն։ Դատարանում տուժած թոշակառուների կողմից հարուցվել են մեղադրանքներ։ Նրանցից շատերը շահել են դատավարությունը[35][36]։
2019 թվականի հուլիսին իրավապահ մարմինները ձերբակալել էին Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային հիմնադրամի փոխնախագահ Ալեքսեյ Իվանովին՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ընդունելու կասկածանքով։ Նույն թվականի օգոստոսին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հեռացավ պաշտոնից վստահության կորստի պատճառով[37]։
Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամը աշխատակիցների թվաքանակով աշխարհում առաջինն է՝ ավելի քան 100000 մարդ։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ–ում սոցիալական ծառայության աշխատողների թիվը ավելի քան երկու անգամ քիչ է, իսկ ԱՄՆ–ի բնակչությունը երկու անգամ գերազանցում է Ռուսաստանի բնակչությանը, իսկ կենսաթոշակների և սոցիալական նպաստների ծավալը գրեթե ինը անգամ ավելի մեծ է։ Ռուսաստանին համադրելի բնակչությամբ Ճապոնիայում համապատասծան ճապոնական ծառայություններում աշխատում է 27000 մարդ, որոնցից միայն 15000 աշխատակիցն է մշտական հիմունքներով[38]։
Այնուամենայնիվ, Ռուսաստանի կենսաթոշակային հիմնադրամի գործառույթները շատ ավելի լայն են, քան վերը նշված հաստատություններինը և ներառում են ոչ միայն կենսաթոշակային ապահովումը, այլև հաշմանդամների դաշնային ռեգիստրի և սոցիալական ապահովության միասնական պետական տեղեկատվական համակարգի կառավարումը[39][40]։
Ռուսատանի տնտեսական համալսարանի ֆինանսների և արժեքների ամբիոնի պրոֆեսոր Գ․Վ Պլեխանովա Յուլիա Ֆինոգենովան նշեց, որ Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային հիմադրամը չափազանց սահմանափակ պարտավորություններ ունի իր մասնակիցներին տեղեկացնելու համար, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդը պարտավորություն չի ունեցել հաճախորդներին տեղեկացնել ներդրումային եկամուտների հնարավոր կորուստների մասին ապահովագրողներին փոխելիս, արդյունքում որոշ տարիների ընթացքում անցումների մինչև 90%–ը վաղաժամ են եղել, հետևաբար՝ ոչ եկամտաբեր[41]։ Ապահովագրված անձիք, նույնիսկ նրանք, ովքեր որոշել էին Ռուսաստանի Կենսաթոշակային ֆոնդից փոխանցում կատարել ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներ, ներդրումային եկամտի կորստի մասին լիարժեք տեղեկատվության բացակայության պատճառով կորցրել են վաղ անցումային ժամանակահատվածը, քանի որ դա կարող էին անել եկամուտների պահպանմամբ 2020 թվականից ոչ շուտ[42][43]։
2018 թվականի օգոստոսին Ռուսաստանի կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի նախագծի քննարկման ֆոնին, որը ենթադրում է կենսաթոշակային տարիքի բարձրացում, Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության հանձնակատար Բորիս Տիտովը ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Ռուսաստանում կենսաթոշակների վճարման համար միջոցների բացակայության հիմնական պատճառներից մեկը Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդի պահպանման համար չափազանց մեծ և անիմաստ ծախսերն են։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համատեքստում Տիտովը հիմնադրամի ենթակառուցվածքը համարել է ծախսատար և անհարկի՝ առաջարկելով Կենսաթոշակային ֆոնդի գործառույթները փոխանցել Ռուսաստանի գանձապետարանին և բազմաֆունկցիոնալ կենտրոններին (MFC): 2018 թվականին Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդը աշխատանքի է ընդունել ավելի քան 110 հազար աշխատողների՝ ռուսների կենսաթոշակային հաշիվները վարելու համար։ Նրա շենքերը ամենաշքեղն են հանրապետական բոլոր քաղաքներում ու տարածաշրջանային կենտրոններում և տարեկան ծախսվում է բոլոր կենսաթոշակային խնայողությունների մոտ 1,5%–ը Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային ֆոնդի սպասարկման վրա (սա տասնյակ միլիարդ ռուբլի է)։ Կենսաթոշակային ֆոնդի բազմաթիվ շենքեր ամբողջ Ռուսաստանում, այս գործողությունների ծրագրի համաձայն պետք է փոխանցվեն Դաշնության հիմնադիր սյուբեկտների սեփականությանը՝ տարեցների համար նոր մասնագիտությունների ուսուցման կենտրոններ ստեղծելու նպատակով։ Այս միջոցները պետությանը թույլ կտան զգալի միջոցներ ազատել կենսաթոշակները վճարելու համար՝ առանց կենսաթոշակային տարիքը բարձրացնելու։ Քանի որ Ռուսաստանի Դաշնության Կենսաթոշակային ֆոնդը պետական հաստատություն է, ներկայումս PFR–ի բոլոր շենքերը պատկանում են գույքի կառավարման դաշնային գործակալությանը[44][45]։
{{cite news}}
: |last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
{{cite news}}
: |last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամ» հոդվածին։ |
|