![]() արաբ․՝ صبا مبارك | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 10, 1976[1] (48 տարեկան) |
Ծննդավայր | Անջարա, Աջլունի մարզ, Հորդանան |
Կրթություն | Յարմուկ համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | մայր՝ Hanan Al-Agha? |
Ամուսին(ներ) | Chawki Mejri? |
Սաբա Մուբարաք (ապրիլի 10, 1976[1], Անջարա, Աջլունի մարզ, Հորդանան)[2], հորդանանցի դերասանուհի, պրոդյուսեր։ 2001 թվականին ավարտել է Յարմուկ համալսարանը՝ թատրոնի դերասան և ռեժիսուրա մասնագիտությամբ[2][3]։ 1998 թվականին սկսել է դերասանական գործունեությունը՝ դերեր մարմնավորելով Մոհամեդ Ազիզիայի Qamar wa Sahar հորդանանյան հեռուստաշարքում[2][3], այնուհետև հանդես է եկել Balqees, Moga Harra, Al A'hd հեռուստանովելներում և Hekayat Banat-ի 3 եթերաշրջանում[4]։ Կինոյում գործունեությունը սկսել է հորդանանյան Safar Al-Ajneha («Թևերի ճամփորդություն») ֆիլմով 2003 թվականին, այնուհետև նկարահանվել է հորդանանյան մի քանի ֆիլմերում՝ մինչև եգիպտական կինոյում առաջխաղացումը՝ Մոհամեդ Ամինի Bentein Men Masr («Երկու աղջիկներ Եգիպտոսից») ֆիլմով[3]։ 2011 թվականին Մուբարաքը Հորդանանում հիմնադրել է Pan East Media-ն մեդիա ընկերությունը, որն իր գործունեությունը սկսել է 2013 թվականից՝ Zain և Tawq Al Asphalt in 2014 հեռուստաշարքով[5]։
2001 թվականին Մուբարաքն ավարտել է Յարմուկ համալսարանը[2][3]։ Դերասանական կարիերան սկսել է 1998 թվականին՝ հանդես գալով Մոհամեդ Ազիզիայի Qamar wa Sahar հորդանանյան հեռուստաշոուում[2][3], հադնես է եկել շուրջ 40 հեռուստանախագծերում[6]։ Նկարահանվել է եգիպտական հեռուստաշարքերում՝ Sharbat Louz, Hekayat Banat, Naseem Al-Rouh, Moga Harra, Asia, Al-Ahd և Afrah Al-Qobba[7], 2017 թվականին՝ Hekayat Banat-ի հեռուստաշարքի 3-րդ եթերաշրջանում[8]։
Մուբարաքի դեբյուտը հորդանանյան կինոյում եղել է 2003 թվականին Safar Al-Ajneha ֆիլմով, նա նաև նկարահանվել է Karej Al-Taghteyah and Mamlaket Al-Naml ֆիլմերում։ Եգիպտոսում սկսել է աշխատել 2010 թվականին՝ հանդես գալով Bentein Men Masr (Երկու աղջիկներ Եգիպտոսից) ֆիլմում[7]։ 2012 թվականին եգիպտացի դերասան Նանի Սալամայի հետ նկարահանվել է Al-Raheb (Քահանան) ֆիլմում[9]։ Եգիպտական կինոյում նկարահանվել է նաև Հիշամ Ալ-Այսավիի Al-Thaman (Գինը) ֆիլմում՝ մարմնավորելով Սիրիայից փախչող և Կահիրեում ապաստան փնտրող սիրիացի կնոջ դերը[10]։ Նկարահանվել է նաև երկու շվեդական ֆիլմերում՝ «Համիլթոն. ի հետաքրքրություն ազգի»[11] և «Գործակալ Համիլթոն. եթե դա չի վերաբերում ձեր դստերը»[12]։
2011 թվականին Մուբարաքը հիմնադրել է Pan East Media-ն, որի հիմնական նպատակն է Հորդանանում ստեղծվել աուդիո-վիզուալ բովանդակություն և տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ներկայացնել բարձրակարգ գեղարվեստական աշխատանք։ Ընկերությունն իր գործունեությունը սկսել է 2013 թվականին հորդանանյան Զարին կոմեդիա-դրամա հեռուստաշարքով, որը հեռարձակվել է մի քանի հեռուստատեսային ցանցերում, այդ թվում՝ MBC և Abu Dhabi One հեռուստաալիքներով։ 2014 թվականին ընկերությունը նկարահանել է Tawq Al-Asphalt հեռուստաշարքը[5]։
Վերնագիր | Տարի | Դեր | Ծանոթագրություններ | Հղումներ |
---|---|---|---|---|
Qamar wa Sahar | 1998 | [2][3] | ||
Shawk El-Rahaf | 1998 | Ռահաֆ | [13] | |
Al-Kawasr | 1998 | Բութաինա | [13][14] | |
Omar Al-Khayyam | 2002 | Նեսրեն | [3] | |
Al-Arwah Al-Muhajerah | 2002 | Ամալ | [14] | |
Al-Hajjaj | 2003 | Ղազալա | [14] | |
Khalf Al-Qudban | 2005 | Դանա | [14] | |
Akhir Ayyam Al-Yamama (TV Series) | 2005 | Ալ Շմոուս | [14] | |
Al-Shams Toshreq Min Jadeed | 2005 | Մարամ | [14] | |
Khaled Ben Al-Waleed | 2006 | Հենդ | [14] | |
Ahl Al-Gharam I | 2006 | [14] | ||
Sada Al-Rouh | 2006 | [14] | ||
Al-Wardah Al-Akheerah | 2006 | Ռուդաինա | [14] | |
Du'aah Ala Abwab Juhannam | 2006 | [14] | ||
Seerat Al-Hob | 2007 | [14] | ||
Nimer Bin Adwan | 2007 | Վադա | [14] | |
Haza Al-Aalam | 2007 | [14] | ||
Al-Ijtiyah | 2008 | Հանա | ||
Oyoun Alia | 2008 | Ալիա | [14] | |
Seraa' Ala Al-Rimal | 2008 | Al-Hunoof | [14] | |
Naseem Al-Rouh | 2008 | Asaker | [14] | |
Ahl Al-Gharam II | 2008 | [14] | ||
Balqis | 2009 | Բալքիս | [14] | |
Balqis Malekat Saba' | 2009 | Բալքիս | [14] | |
Wara'a El-Shams | 2010 | Մոունա | [14] | |
Ana Al-Quds | 2010 | [14] | ||
Bath Bayakhah | 2011 | [14] | ||
Wein Matkaha Ewja | 2011 | [14] | ||
Eila Ajab | 2011 | [14] | ||
Kashf El-Aqne'ah | 2011 | [14] | ||
Al-Za'eem | 2011 | Ջամիլա | [14] | |
Fee Meil | 2012 | [14] | ||
Sharbat Louz | 2012 | Ռաշա | [14][15] | |
Hekayat Banat I | 2012 | Ahlam | [4] | |
Ma Betekhlas Hekayetna | 2012 | [14] | ||
Khalaf-Allah | 2013 | [16][17] | ||
Asia | 2013 | Դր. Նարդին | [17] | |
Mawja Harrah | 2013 | Ջամիլա | [14] | |
Zain | 2013 | Զաին | [14] | |
Tawk Al-Asphalt | 2014 | [14] | ||
Al-Ahd | 2015 | Ռայա | [4][14] | |
Haq Mayyet | 2015 | Nihal Mufeed | [14] | |
Afrah Al-Qobba | 2016 | Դորիա | [14] | |
Hekayat Banat II | 2017 | Ահլամ | [8] | |
Hekayat Banat III | 2017 | Ահլամ | [8] |
Վերնագիր | Տարի | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
Զաին | 2013 | Գլխավոր պրոդյուսեր | [5] |
Հյուրը | 2017 | համապրոդյուսեր |
Մուբարակը սպորտի և բնության սիրահար է, լինում է մարզադահլիճներում, զբաղվում վազքով, քայլում բնության մեջ, սիրում է լող և քիքբոքսինգ[6]։
Անհաջող ամուսնություն է ունեցել ռեժիսոր Շավքի Ալ-Մաջարի հետ[14]։ Այդ ամուսնությունից ունի մեկ որդի՝ Ամմարը[14][18]։ Մուսուլման է, թեև Al-Raheb (Քահանան) ֆիլմում մարմավորել է քրիստոնյա կնոջ դեր[9]։