Սերգեյ Գրիգորյանց

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Գրիգորյանց (այլ կիրառումներ)
Սերգեյ Գրիգորյանց
ռուս.՝ Сергей Иванович Григорьянц
Ծնվել էմայիսի 12, 1941(1941-05-12)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 14, 2023(2023-03-14) (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան
Մասնագիտությունիրավապաշտպան, գրական քննադատ, լրագրող, military flight engineer, գրականագետ և գրականագետ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքgrigoryants.ru

Սերգեյ Իվանի Գրիգորյանց (Сергей Иванович Григорьянц, մայիսի 12, 1941(1941-05-12), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 14, 2023(2023-03-14), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային նշանավոր այլախոհ, քաղբանտարկյալ, լրագրող, գրականագետ, «Գլասնոստ» իրավապաշտպան հիմնադրամի նախագահ։ Ազատության ոսկե գրիչ մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերգեյ Իվանովիչ Գրիգորյանցի հետ առաջին զրույցը , որը ձայնագրել է Ալենա Վլադիմիրովնա Գրիգորաշը Բանավոր պատմության հիմնադրամի համար

Ունի հայկական ծագում[1]։ Սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտում, Ռիգայի քաղավիացիայի ինժեներների ուսումնարանում և Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետում։ 1975 թ. ձերբակալվել է ՊԱԿ-ի կողմից հակախորհրդային քարոզչության մեղադրանքով և ենթարկվել հինգ տարվա ազատազրկման։ 1982—1983 թվականներին տարածել է ինքնահրատ նյութեր ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտման մասին, ինչի համար 1983 թ. ենթարկվէլ է յոթ տարվա ազատազրկման խիստ ռեժիմով։ 1987 թ. համաներումից հետո ազատվել է, շարունակել իրավապաշտպան գործունեությունը, աջակցել Արցախյան գոյապայքարին։ Հետազոտել է 1977 թ. Մոսկվայի պայթյունները[2]։

Քննադատել է Պուտինի գործունեությունը։ Որդին՝ լրագրող Տիմոֆեյ Գրիգորյանցը, սպանվել է չբացահայտված հանգամանքներում։

Թաղված է Մեդվեդկովոյի գերեզմանոցում (Մոսկվա)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ГРИГОРЬЯНЦ Сергей Иванович - Labirinth
  2. «Взрыв в московском метро 1977 г. (из книги «Полвека советской перестройки»). Сергей Григорьянц. 2016». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]