Սլովենիայի ազգային պատկերասրահ | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լյուբլյանա |
Հասցե | Prešernova cesta 24 |
Հիմնադրվել է | 1918 |
Կայք | ng-slo.si |
![]() | |
![]() |
Սլովենիայի ազգային պատկերասրահ (սլովեն.՝ Narodna galerija), ազգային պատկերասրահ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում։ Հիմնադրվել է 1918 թվականին, Ավստրո-Հունգարական կայսրության անկումից և Հարավսլավիայի Թագավորության հիմնադրումից հետո։ Ի սկզբանե թանգարանը տեղակայվել է Կրեսիջա պալատում։
Թանգարանի ներկայիս շենքը կառուցվել է 1896 թվականին Լյուբլյանայի քաղաքապետ Իվան Հրիբարի կառավարման օրոք, ով ցանկանում էր Լյուբլյանան դարձնել բոլոր սլավոնական հողերի մայրաքաղաքը։ Կառույցը նախագծել է չեխ ճարտարապետ Ֆրանտիշեկ Սկարբրոուտը։ Շենքը սկզբում օգտագործվել է որպես Սլավոնական մշակույթի կենտրոն («Նարոդնի դոմ», Narodni dom)։ Գտնվում է Տիվոլի զբոսայգու մոտ և ամբողջական վերանորոգվել է 2013-2016 թվականներին։ 1990-ական թվականներին սլովենացի ճարտարապետ Էդվարդ Ռավիկարը նախագծել է պատկերասրահի հավելյալ մասնաշենքը։ 2001 թվականին կառույցի երկու մասերն իրար կապելու համար ճարտարապետներ Յուրի Սադարի և Բոշտյան Վուգայի նախագծով կառուցվել է ապակե թափանցիկ պատկերասրահ[1]։
Պատկերասրահի մշտական հավաքածուում ներկայացված են նմուշներ միջնադարից մինչև 20-րդ դարի սկիզբ։ Շենքի կենտրոնական ապակե պատկերասրահում կարելի է տեսնել բարոկկո ոճի ցայտաղբյուրը, որը այստեղ է տեղափոխվել 2008 թվականի վերանորոգումից հետո։ Թանգարանի հավաքածուն ներառում է սլովենացի ու եվրոպացի արվեստագետների աշխատանքներ[2]։