Սյուզան Բենեթ | |
---|---|
Ծնվել է | մոտ հուլիսի 31, 1949[1] (75 տարեկան) կամ հուլիսի 31, 1949[2] (75 տարեկան) |
Ծննդավայր | Քլինթոն, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Կրթություն | Pembroke College in Brown University? և Clinton High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ձայնային դերասանուհի և երաժիշտ |
Ամուսին(ներ) | Curt Bennett? |
susancbennett.com | |
Սյուզան Բենեթ (անգլ.՝ Susan Bennett, մոտ հուլիսի 31, 1949[1] կամ հուլիսի 31, 1949[2], Քլինթոն, Օնեյդա շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), թատրոնի, կինոյի և ձայնագրության ամերիկացի դերասանուհի, երգչուհի[3]։ Առավել հայտնի է որպես Apple Siri-ի ամերիկյան ձայն, որն առաջին անգամ հայտնվել է 2011 թվականի հոկտեմբերի 4-ին, iPhone 4S-ում[4]։
Ծնվել է Նյու Յորք նահանգի Քլինթոն քաղաքում։ Հաճախել է Քլինթոնի կենտրոնական դպրոցի վարժարանը։ 1967 թվականին հաճախել է Փեմբրոքի քոլեջի ուսումնարանը, բայց 1971 թվականին ավարտել է Բրոուն համալսարանի ուսումնարանը, երբ երկու ուսումնարանները միացան։
Ուսումնառության տարիներին Բենեթը ցանկություն ուներ ուսուցչուհի դառնալու։ Նրա թատերական կյանքի մաս կազմեց Sock and Buskin ընկերության թատերական ներկայացումները, ինչպես նաև «Chattertocks» խմբի անդամ էր և երգում էր այդ խմբում։
Բենեթի կարիերան սկսվել է 1974 թվականին, երբ նկարահանվել է Ատլանտայի առաջին միջազգային բանկի Tillie the All-Time Teller երաժշտական գովազդում[5]։ Նա ձայնագրել է Delta Air Lines համակարգի հաղորդագրությունների համար ամբողջ աշխարհում, ինչպես նաև ձայնագրվել է կրթական ծրագրերի ապահովման շատ ծրագրերում ՝ GPS նավիգացիոն համակարգ[6], հեռախոսային համակարգեր։ Բենեթի ձայնը օգտագործվել է նաև տեղական և ազգային մի շարք գովազդային հոլովակներում՝ Ford, Coca-Cola, Fisher-Price, McDonald, The Home Depot, Goodyear, VISA, Micy’s, Hot Pockets, Club Med, Cartoon Netword և այլն[7]։
1994 թվականին առաջադրվել է CableACE Award մրցանակաբաշխության Talk Show Series կատեգորիայում՝ որպես «Խաչաձև կրակ» հեռուստասերիալի պրոդյուսեր[8]։
Բրոունի համալսարանում ուսումնառելու տարիներին Բենեթը ծանոթացել է Քորթ Բենեթի հետ։ Նրանք այժմ բնակվում են Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1983 | ս | Austin City Limits | խաղում է իր դերը | |
2005 | ֆ | Դելգո | Delgo | Մելսա |
2015 | ս | Ջեքի և Տրիումֆի շոուն | The Jack and Triumph Show | խաղում է իր դերը |
2015 | ֆ | Recommended Dose | С.Э.М | |
2017 | ֆ | Լեգո ֆիլմ․ Բեթմեն | The Lego Batman Movie | համակարգիչ |