![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 3, 1943[1][2] (81 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան ռեժիսոր հեռուստահաղորդավար պրոդյուսեր թարգմանիչ մանկավարժ պարող |
Ծնողներ | մայր՝ Բրիժիտ Ալեքսանդր |
Սուսանա Ալեքսանդր (իսպ.՝ Susana Alexander, հուլիսի 3, 1943[1][2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, պրոդյուսեր, թարգմանիչ, մանկավարժ և պարող[3], TVyNovelas մրցանակի դափնեկիր։
Սուսանա Ալեքսանդրը ծնվել է Մեխիկոյում, Ալֆրեդո Ալեքսանդր-Կատզի և Բրիջիդա Կոֆման Ռոզենստեյնի ընտանիքում[4], Գերմանիայի հրեա էմմիգրանտներ, որոնք հեռացել էին Եվրոպայից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սուսանայի մայրը՝ Բրիջիդա Ալեքսանդրը, մեքսիկական հեռուստանովելների նախաձեռնողներից է, նա առաջինն էր, որ գրեց ու նկարահանեց առաջին մեքսիկական հեռուստանովելը՝ Los ángeles de la calle (Փողոցի հրեշտակները, 1952)[5]։
Մասնագիտական կարիերան սկսել է 1950 թվականին որպես հեռուստահաղորդավար[3], որպես դերասանուհի սկսել է Yo, el mujeriego (Ես, կնամոլս, 1963) ֆիլմով՝ խաղալով Անտոնինո Ագիլարի դերը։ 1968 թվականին Chucho el Roto հեռուստանովելում մարմնավորել է Կարոլինա դե Ֆրիզակի կերպարը։ Խաղացել է նաև La vida de Chucho el Roto (1970), Yo soy Chucho el Roto (1970), Los amores de Chucho el Roto (1970), El inolvidable Chucho el Roto (1971) ֆիլմերում։ Գլխավոր դեր է մարմնավորել El bueno para nada կոմեդիայում (1973)։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսանա Ալեքսանդր» հոդվածին։ |
|