Սուրբծննդյան պուդինգի արկածը անգլ.՝ The Adventure of the Christmas Pudding | |
---|---|
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քրեական և դետեկտիվ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նախորդ | Կատուն աղավնիների մեջ |
Հաջորդ | Double Sin and Other Stories? |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Collins Crime Club |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբերի 24, 1960 |
«Սուրբծննդյան պուդինգի արկածը և նախուտեստների ընտրությունը» ( անգլ.՝ The Adventure of the Christmas Pudding and a Selection of Entrées) - բրիտանացի գրող Ագաթա Քրիստիի պատմվածաշարը` նվիրված խուզարկու Էրքյուլ Պուարոյի և զառամյալ Միսս Մարփլի հետաքննություններին։ Գրվել է 1937-ին և առաջին անգամ տպագրվել 1960 թվականի հոկտեմբերի 24-ին[1]։
Հավաքածուն ներառում է հեղինակի նախաբանը, որում Ագաթա Քրիստին հիշում է իր մանկության Սուրբծննդյան տոները, և վեց պատմվածքներ[2]։
Պուարոյի մասին բոլոր պատմությունները նկարահանվել են «Ագաթա Քրիստիի Պուարո» հեռուստասերիալում։ Գլխավոր դերերում հանդես են եկել Դևիդ Սուշեն (Էրքյուլ Պուարո), Հյու Ֆրեյզերը (Արթուր Հասթինգս) և Ֆիլիպ Ջեքսոնը (ավագ տեսուչ Ջեփփ)։
|