Սոֆյա Ատեսլանդեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 12, 1874[1] |
Ծննդավայր | Luborzyca, Kraków County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան |
Վախճանվել է | 1928 |
Մահվան վայր | Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
![]() |
Սոֆյա Ատեսլանդեր (լեհ.՝ Zofia Atteslander, մարտի 12, 1874[1], Luborzyca, Kraków County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան - 1928, Բեռլին, Պրուսիայի ազատ պետություն), լեհ նկարչուհի։ Ակտիվ գործունեություն է ծավալել 1889–1928 թվականներին Բեռլինում, Փարիզում և Վիսբադենում։ Ի սկզբանե մասնավոր կրթություն է ստացել Յացեկ Մալչևսկու մոտ Կրակովում, հետագայում՝ Ֆրանց ֆոն Լենբախի, Հենրիխ Կնիրի (1862–1944) մոտ, Մյունխենում սովորել է Ստանիսլավ Գրոչոլսկու մոտ, 1902 թվականից՝ Ադոլֆ Հյոլցելի մոտ Դախաու քաղաքում[2]։ Մասնագիտացել է դիմանկարչության և նատյուրմորտի ժանրերում[3]։
Վիսբադենում ապրելու ընթացքում 1904 թվականին նկարել է Ռումինական թագավորական ընտանիքի դիմանկարները։ Փարիզում բնակվելու ժամանակ 1908 թվականին Ֆրանսիական արվեստի սալոններ ու ակադեմիաների կողմից պարգևի է արժանացել։ 1904 թվականին միացել է Վարշավայի Գեղարվեստի խթանման միությանը (Towarzystwo Zachęty Sztuk Pięknych), 1903 թվականին՝ Կրակովի արվեստի ընկերների միությանը (Towarzystwo Przyjaciół Sztuk Pięknych): Բացի յուղաներկով արված աշխատանքները, ստեղծել է նաև պաստելայի գործեր։ Աշխատանքները հաճախ մակագրել է՝ "Zo": Սոֆյա Ատեսլանդերի մասին վերջին տեղեկությունները ստացվել են 1928 թվականին[4]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆյա Ատեսլանդեր» հոդվածին։ |