Սոֆյա Սամոդուրովա ռուս.՝ Софья Вячеславовна Самодурова | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 2002 (22 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնոյարսկ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | գեղասահորդուհի |
Sofia Samodurova Վիքիպահեստում |
Սոֆյա Վյաչեսլովա Սամոդուրովա (հուլիսի 30, 2002, Կրասնոյարսկ, Ռուսաստան), ռուս գեղասահորդուհի՝ որպես մենակատար հանդես եկող[1]։ Եվրոպայի չեմպիոնուհի (2019 թվական)։ Skate America 2018 մրցաշարի Գրան պրի փուլի բրոնզե մրցանակակիր[2]։
2019 թվականի հունվարի 27-ի դրությամբ՝ 16-րդ տեղն է զբաղեցնում Չմշկորդների միջազգային միությունում[3]։
Սոֆյա Սամոդուրովան ծնվել է 2002 թվականի հուլիսի 30-ին Կրասնոյարսկում, սակայն մանկուց ապրում և մարզվում է Սանկտ Պետերբուրգում։ Այժմ պարապում է գեղասահքի մարզիչ Ալեքսեյ Միշինի՝ «Աստղային սառույց»[1] խմբում։
Բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի պատանի գեղասահորդների առաջնություններում, ինչպես նաև Ռուսաստանի աղջիկների և տղաների միջև (տարբեր տարիքային խմբերում) կայացած առաջնություններում, ամենաբարձր արդյունքը գրանցել է 2016 թվականին՝ Ռուսաստանի պատանի տղաների և աղջիկների առաջնությունում զբաղեցնելով երրորդ պատվավոր հորիզոնականը։ Ռուսաստանի մեծահասակների առաջնությունում 2017 և 2018 թվականներին զբաղեցրել է համապատասխանաբար 9-րդ և 10-րդ տեղերը[1]։
Երկու անգամ հանդես է եկել պատանիների աշխարհի առաջնություններում. 2017 թվականին զբաղեցրել է 9-րդ տեղը, 2018 թվականին՝ 11-րդ տեղը[4]։ 2016/2017 սեզոնում առաջնելույթներ է ունեցել Գրան պրի պատանեկան մրցաշրջանում՝ ելույթ ունենալով ճապոնական փուլում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը։ 2017/2018 սեզոնում ելույթ է ունեցել արդեն 2 փուլերում՝ Խորվաթիայի և Իտալիայի, երկուսում էլ հաղթել է՝ ապահովելով իր տեղը եզրափակիչ փուլի համար։ Գրան պրիի եզրափակիչ փուլում զբացեղրեց 6-րդ տեղը[1]։
2018/2019 սեզոնում սկսեց հանդես գալ մեծահասակների միջազգային արենայում. ISU Challenger Series-ում առաջնելույթը «Լոմբարդիա Տրոֆի»-ն էր, ինչի արդյունքում նվաճեց արծաթե մեդալը՝ զիջելով միայն Ելիզավետա Տուկտամիշևային, ով նույնպես պարապում է Ալեքսեյ Միշինի խմբում։
Առաջնելույթ է ունեցել Մեծահասկաների Գրան պրիում՝ հանդես գալով Skate America 2018 մրցաշրջանում, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ[1]։
Մոսկվայում կայացած Rostelecom Cup 2018 մրցաշրջանում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ըստ կարճ և տպավորիչ ծրագրերի համարների արդյունքների։
2019 թվականին Մինսկում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ Սոֆյան գերազանց ելույթի շնորհիվ իր կարիերայում առաջին անգամ նվաճեց մայրցամաքային առաջնության ոսկե մեդալ։
Միջազգային[4] | |||||
---|---|---|---|---|---|
Մրցաշար | 2014/2015 | 2015/2016 | 2016/2017 | 2017/2018 | 2018/2019 |
Եվրոպայի առաջնություն | 1 | ||||
Գրան պրի եզրափակիչ | 5 | ||||
Rostelecom Cup-ի Գրան պրիի փուլեր | 2 | ||||
Skate America-ի Գրան պրիի փուլեր | 3 | ||||
Լոմբարդիայի գավաթ | 2 | ||||
Պատանիների շրջանում միջազգային մրցաշար[4] | |||||
Պատանեկան մրցաշարի Գրան պրի | 6 | ||||
Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր։ Խորվաթիա | 1 | ||||
Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր։ Իտալիա | 1 | ||||
Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր։ Ճապոնիա | 4 | ||||
Triglav Trophy | 2 | ||||
Միջազգային՝ առաջխաղացում ունեցած նորեկների մեջ | |||||
NRW Trophy | 2 | ||||
Ազգային[1]։ | |||||
Ռուսաստանի առաջնություն | 9 | 11 | 6 | ||
Ռուսաստանի առաջնություն՝ պատանիների շրջանում | 16 | 6 | 12 |