Ստանիսլավ Վասիլևիչ Կրիցյուկ (ռուս.՝ Станислав Васильевич Крицюк, դեկտեմբերի 1, 1990(1990-12-01)[1][2], Տոլյատի, Սամարայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, ռուսական «Կրասնոդար» ակումբի և Ռուսաստանի հավաքականի պաշտպան։
Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիայի սան է։ 2008 թվականին Դիմիտրովգրադի Ակադեմիա ակումբի կազմում կատարել է նորամուտը Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում՝ չորս խաղում բաց թողնելով 4 գնդակ։ Ապա խաղացել է «Տոլյատիի» և «Ակադեմիայի» կազմում, որը տեղափոխվել է այդ քաղաք։ 2013 թվականին տեղափոխվել է Պորտուգալիայի «Բրագա» ակումբ։ Մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է ակումբի երկրորդ թիմում, իսկ երկրորդ կեսին վարձավճարով հանդես է եկել «Ռիու Ավիում»՝ Պորտուգալիայի առաջնությունում անցկացնելով մեկ խաղ և բաց թողնելով մեկ գնդակ[3]։
2014 թվականի օգոստոսի 18-ին Կրիցյուկը կատարել է նորամուտը «Բրագայի» կազմում[4]։ Պորտուգալիայի առաջնության առաջին երկու խաղերում բաց չի թողել ոչ մի գնդակ[5], սակայն հետո տեղը զիջել է տեղը Մատեուս Մագալյայնսին։ Պորտուգալիայի գավաթի խաղարկությունում օգնել է թիմին հաղթել «Բենֆիկային» և անցնել 1/8 եզրափակիչ[6], ապա եզրափակիչ, որտեղ «Բրագան» զիջել է «Սպորտինգին» հետխաղյա 11 մետրանոցներով[7]։
2015/16 մրցաշրջանի սկզբում Բրագայի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Կրիցյուկին դարձրել է ակումբի առաջին դարպասապահը[8]։ 2016 թվականի հունվարի 25-ին մինչև 2015/16 մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Կրասնոդար» ակումբ[9]։ 2006 թվականի մայիսի 30-ին «Կրասնոդարը» գնել է Կրիցյուկի տրանսֆերը 4 միլիոն եվրոյով և կնքել պայմանագիր, որը նախատեսվել է մինչև 2020 թվականը[10]։
Հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան հավաքականում։ Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կազմում նորամուտը կատարել է 2013 թվականին՝ մասնակցելով 2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։
2016 թվականի մարտի 26-ին Լիտվայի հավաքականի դեմ ընկերական խաղում կատարել է նորամուտը Ռուսաստանի ազգային հավաքականում՝ առաջին խաղակեսում անառիկ պահելով իր դարպասը։ 2016 թվականի նոյեմբերի 10-ին Կատարի հավաքականի դեմ ընկերական խաղի 58-րդ րոպեին փոխարինել է վնասվածք ստացած Իգոր Ակինֆեևին։
- 2019 թվականի մայիսի 26-ի դրությամբ
Ելույթներ |
Առաջնություն |
Գավաթներ |
Եվրագավաթներ |
Ընդհանուր
|
Ակումբ |
Լիգա |
Մրցաշրջան |
Խաղեր |
Գոլեր |
Խաղեր |
Գոլեր |
Խաղեր |
Գոլեր |
Խաղեր |
Գոլեր
|
Ակադեմիա (Տոլյատի) |
2 Դիվիզիոն
|
2008
|
4 |
0 |
0 |
0 |
0 |
0
|
4
|
0
|
2010
|
20 |
0 |
0 |
0 |
0 |
0
|
20
|
0
|
2011/12
|
13 |
0 |
0 |
0 |
0 |
0
|
13
|
0
|
2012/13
|
6 |
0 |
0 |
0 |
0 |
0
|
6
|
0
|
Ընդհանուր
|
43 |
0 |
0 |
0 |
0 |
0
|
43
|
0
|
Տոլյատի |
2 Դիվիզիոն
|
2008
|
9 |
0 |
0 |
0 |
0 |
0
|
9
|
0
|
2009
|
9 |
0 |
1 |
0 |
0 |
0
|
10
|
0
|
Ընդհանուր
|
18 |
0 |
1 |
0 |
0 |
0
|
19
|
0
|
Բրագա Բ |
Սեգունդա լիգա
|
2012/13
|
2 |
-2 |
0 |
0 |
0 |
0
|
2
|
-2
|
2013/14
|
10 |
-14 |
0 |
0 |
0 |
0
|
10
|
-14
|
Ընդհանուր
|
12 |
-16 |
0 |
0 |
0 |
0
|
12
|
-16
|
→ Ռիու Ավի |
Սուպերլիգա
|
2013/14
|
1 |
-1 |
2 |
-2 |
0 |
0
|
3
|
-3
|
Ընդհանուր
|
1 |
-1 |
2 |
-2 |
0 |
0
|
3
|
-3
|
Բրագա |
Սուպերլիգա
|
2014/15
|
11 |
-5 |
10 |
-10 |
0 |
0
|
21
|
-15
|
2015/16]18
|
-13 |
0 |
0 |
0 |
0 |
0
|
-13
|
0
|
Ընդհանուր
|
29 |
-18 |
10 |
-10 |
0 |
0
|
39
|
-28
|
Կրասնոդար |
Պրեմիեր Լիգա
|
→ 2015/16
|
12 |
-6 |
2 |
-3 |
0 |
-0
|
14
|
-9
|
2016/17
|
20 |
-16 |
1 |
-3 |
10 |
-9
|
31
|
-28
|
2017/18
|
4 |
-4 |
0 |
-0 |
0 |
-0
|
4
|
-4
|
2018/19
|
12 |
-9 |
1 |
-2 |
4 |
-4
|
17
|
-15
|
Ընդհանուր
|
48 |
-35 |
4 |
-8 |
14 |
-13
|
66
|
-56
|
Ամբողջ կարիերա
|
151 |
-70 |
17 |
-20 |
14 |
-13
|
182
|
-103
|
- 2018 թվական սեպտեմբերի 20-ի դրությամբ
|
Ամսաթիվ |
Հակառակորդ |
Հաշիվ |
Բաց թողած գոլեր |
Մրցություն
|
1 |
26 մարտի, 2016 |
Լիտվա |
3:0 |
0 |
Ընկերական խաղ
|
2 |
10 հոկտեմբերի, 2016 |
Կատար |
1:2 |
1 |
Ընկերական խաղ
|
Ընդհանուր՝ 2 խաղ / 1 բաց թողած գոլ / 1 «չոր» խաղ, 1 հաղթանակ, 0 ոչ-ոքի, 1 պարտություն
- «Բրագա»
- «Կրասնոդար»
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|