Ստեփան Սպանդարյան

Ստեփան Սպանդարյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝մարզիչ, բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ և ֆուտբոլային մարզիչ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 2, 1906(1906-04-02)
Ծննդավայր՝Մոսկվա, Ռուսական կայսրություն
Մահվան ամսաթիվ՝1987
Մահվան վայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Ակումբ՝BC Dynamo Moscow?

Ստեփան Սուրենի Սպանդարյան (ապրիլի 2, 1906(1906-04-02), Մոսկվա, Ռուսական կայսրություն - 1987, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բասկետբոլիստ, մարզիչ, սովետական բասկետբոլի հիմնադիրներից մեկը։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1943), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1957), գրական քննադատ, հրապարակախոս և ռուսական հեղափոխական շարժման գործիչ Սուրեն Սպանդարյանի որդին[1],.։

Սպանդարյանի գերեզմանը՝ Նովոդևիչևի գերեզմանատուն

1920-ական թվականներին ԽՍՀՄ-ում սկսել են զարգանալ բասկետբոլը, վոլեյբոլը և ռեգբին։ Եղել է Մոսկվայի ռեգբիի սեկցիայի առաջին նախագահը[2][3]։ Հետագայում կենտրոնացել է բասկետբոլի պարապմունքների վրա։ 1923—1926 թթ․ Հանդես է եկել «ԵԿԻ», իսկ 1927—1940 «Դինամոյի» կազմում։ 1937 թվականին, հանդես գալով որպես «Դինամոյի» մարզիչ-խաղացող, դարձել է բասկետբոլի ԽՍՀՄ չեմպիոն։

1940-ական թվականների սկզբին մասնակցել է Երկրորդ աշխարհամարտին։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով[4].

1947 թվականից անցել է մարզչի աշխատանքի։ 1947 թվականին եղել է ԽՍՀՄ բասկետբոլի հավաքականի տղամարդկանց թիմի մարզիչը, նվաճել է Եվրոպայի մայցամաքի առաջնության չեմպիոնի կոչումը։ 1948—1949 թվականներին սկզբում եղել է տղամարդկանց, այնուհետև՝ «Դինամո» կանանց ակումբի ավագ մարզիչ։ Սպանդարյանի ղակավարությամբ տղամարդկանց թիմը 1948 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ կանանց թիմը 1949 թվականին նվաճել է բասկետբոլի ԽՍՀՄ գավաթը։ 1951—1952 և 1956—1961 թվականներին ղեկավարել է տղամարդկանց հավաքականի մարզչական շտաբը ԽՍՀՄ–ում։ Այդ տարիներին ԽՍՀՄ հավաքականը չորս անգամ հաղթել է Եվրոպայի բասկետբոլի չեմպիոնատը (1951, 1957, 1959, 1961) և երեք անգամ դարձել Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր (1952, 1956, 1960)։ 1959 թվականին քաղաքական նկատառումներով ԽՍՀՄ հավաքականը հրաժարվեց դուրս գալ հակառակորդի դեմ և որակազրկվեց[5]։

1965-1966 թվականներին մարզել է Չիլիի տղամարդկանց հավաքականը։ Հետագայում աշխատել է ԽՍՀՄ բասկետբոլի սպորտկոմիտեի բաժնում, եղել է «Դինամոյի» մարզական խաղերի ՄՊԽ բաժնի հրահանգիչը։ Տարբեր տարիներին եղել է ԽՍՀՄ բասկետբոլի ֆեդերացիայի նախագահության անդամ և նախագահ, համամիութենական մարզչական խորհրդի նախագահ։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշ շքանշանով։

Կինը եղել է խորհրդային աթլետ և բասկետբոլիստի, ԽՍՀՄ չեմպիոն և ռեկորդակրի Էլլա Միցիսը (1912—2002)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բասկետբոլ։ ուղեցույց /Կազմողներ՝ Զ․Ա․ Գենկին, Ե․Ռ․Յխոնտով ,Մոսկվա Москва, 1983։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The official site of the Federation Rugby of Armenia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  2. ««Դինամոյի» վոլեյբոլի ակումբի պատմություն (Մոսկվա)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  3. «ԽՍՀՄ ռեգբիի պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  4. 100 տարի ռուսական բասկետտբոլի պատմությունից, ժողովուրդ․ տեղեկատու / Կազմողներ Վ․Բ․ Կվասկով ,Մոսկվա, 2006.
  5. Գողացված ոսկին Չիլի

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]