Ստեֆանո Սպոզետի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1958 (66 տարեկան) Միլան, Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Գնոսկայի աստղադիտարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն |
Ստեֆանո Սպոզետի (իտալ.՝ Stefano Sposetti, դեկտեմբերի 22, 1958, Միլան, Իտալիա), շվեյցարացի սիրող աստղագետ, աստերոիդների հայտնաբերող[1][2]։ Ապրում է Շվեյցարիայի Տիչինո կանտոնի Գնոսկա քաղաքում, որտեղ և հիմնել է իր Գնոսկայի աստղադիտարանը 1998 թվականին։
Սպոզետին լուսանկարել է 2004 FH Ատենի աստերոիդը, որը անցել է Երկրի մոտով Լուսնից մոտ տարածության վրա[3]։
2019 թվականի դրությամբ Սպոզետին հայտնաբերել է 164 աստերոիդ (միայն համարակալվածները), և Փոքր մոլորակների կենտրոնը նրան դասում է աշխարհում աստերոիդների հայտնաբեողների մեջ 70-րդը[4]։ Նրա պատվին է անվանվել (22354) Սպոզետի աստերոիդը[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)