Վեսելին Անդրեև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 16, 1918[1][2] |
Ծննդավայր | Pirdop, Բուլղարիայի թագավորություն |
Վախճանվել է | փետրվարի 11, 1991[1][2] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Մասնագիտություն | գրող, լրագրող, բանաստեղծ և քաղաքական գործիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սոֆիայի համալսարան |
Պարգևներ |
Անդրեև Վեսելին Գեորգիև (բուլղար․՝ Веселин Андреев, փետրվարի 16, 1918[1][2], Pirdop, Բուլղարիայի թագավորություն - փետրվարի 11, 1991[1][2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, կոմունիստ, հասարակական-քաղաքական գործիչ։ Սկսել է գրել 1934 թվականից։ Մասնակցել է հակաֆաշիստական զինված պայքարին (1941—1945), եղել է «Չավդար» պարտիզանական բրիգադի կոմիսար։ Նրա գրչին են պատկանում «Պարտիզանական երգեր» (1947) բանաստեղծությունների ժողովածուն, «Աշխարհում կա Մոսկվա» (1951) ակնարկաշարը, «Լոբանյան անտառում» (1953) հուշագրությունը, «Պարտիզանական նվեր» (1959) գիրքը և այլն։ «Սաշկա» պոեմում պատկերել է բուլղարահայ պարտիզանուհի Հերմինե Ռազգրադլյանի կյանքի հերոսական վախճանը։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր է (1949)։ Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետության սոցիալիստական աշխատանքի հերոս (1978)[3]։
1950 – 1954 թվականներին եղել է Բուլղարիայի գրողների միության քարտուղարը։ 1966 թվականից մինչև կոմունիստական վարչակարգի տապալումը մշտապես ընտրվել է խորհրդարանի ժողպատգամավոր[4]։
Վեսելին Անդրեևը հրաժեշտի նամակ է գրել, որտղ նշել է, որ դուրս է գալիս կոմկուսից, և 1991 թվականի փետրվարի 11-ին ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին[5][6]։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 394)։ ![]() |