Վիշապի սուրը անգլ.՝ Dragon Blade | |
---|---|
Երկիր | Չինաստան |
Ժանր | մարտաֆիլմ[1] և մարտարվեստի մասին ֆիլմ |
Թվական | փետրվարի 18, 2015 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դանիել Լի[2][1][3] |
Պրոդյուսեր | Ջեքի Չան |
Սցենարի հեղինակ | Դանիել Լի |
Դերակատարներ | Ջեքի Չան[2][3] |
Երաժշտություն | Henry Lai Wan-man? |
Պատմվածքի վայր | Չինաստան |
Տևողություն | 105 րոպե |
«Վիշապի սուրը» (չինարեն՝ 天将雄狮), չինական պատմական թրիլլեր։ Ֆիլմի ռեժիսորը Դենիել Լին է[4]։
Մ.թ.ա. 48 թվականն է՝ Հան դինաստիայի ժամանակաշրջանը։ Հո Ան կայսրության արևմտյան շրջանի պահակազորի ջոկատի հրամանատարին իր ջոկատի հետ միասին ուղարկում են Մետաքսի ճանապարհին գտնվող ավերված բերդի մոտ։ Որոշ ժամանակ անց Հռոմեական լեգեոնը գեներալ Լուցիոսի ղեկավարությամբ ջրի և պարենի որոնմամբ սպառնում է հարձակվել ամրոցի վրա։
Կինոքննադատների կողմից ֆիլմը ստացել է տարբեր կարծիքներ։ «Rotten Tomatoes» կայքում նրա վարկանիշը 36% է (10-ից 4,3 միջին գնահատականով՝ 39 գրախոսականի հիման վրա)[7]։ «IGN»-ի քննադատը ֆիլմը գնահատել է 10-ից 6 միավորով՝ նշելով, որ թեև ֆիլմի մարտական տեսարանները գովելի են, բայց դրանք դժվար թե ի վիճակի լինեն ֆիլմը փրկել անհասկանալի սյուժեից[8]։
|