Վիտալի Մելնիկով (ռուս.՝ Вита́лий Вячесла́вович Ме́льников, մայիսի 1, 1928(1928-05-01), Mazanovo, Մազանովսկի շրջան, Ամուրի մարզ, ԽՍՀՄ - մարտի 21, 2022(2022-03-21)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային կինոռեժիսոր և սցենարիստ։
Ծնվել է 1928 թվականի մայիսի 1-ին, Սվոբոդնի քաղաքի ծննդատանը, իր մանկությունը անցկացրել է Մազանովո գյուղում։ 1930-ական թվականներին նրա ծնողները բռնաճնշման են ենթարկվել և աքսորել, իսկ Վիտալին դպրոցը ավարտել է աքսորում, Սիբիրում։
1952 թվականին Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը ավարտելուց հետո նկարահանել է մի շարք վավերագրական ֆիլմեր Սանկտ Պետերբուրգի գիտամատչելի ֆիլմերի կինոստուդիայում։
1964 թվականից աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում, իսկ 1989 թվականից աշխատել է «Գոլոս» կինոստուդիայում` որպես գեղարվեստական ղեկավար։
1973 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ[2]։
1995 թվականին ընտրվել է Սանկտ Պետերբուրգի կինեմատոգրաֆիստների միության քարտուղար։
Եղել է Սանկտ Պետերբուրգի սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դպրոցի հոգաբարձական խորհուրդի անդամ։
- 4-րդ աստիճանի «Հանուն հայրենիքի վաստակի համար» շքանշան` հայրենական կինեմատոգրաֆիկական արվեստի և բազմամյա տարիների ստեղծագործական գործունեության զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար[3]
- Պատվո շքանշան` մշակույթի և արվեստի ոլորտում բազմամյա գործունեության, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման մեջ մեծ ներդրում ունենալու համար[4]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1981 թվական)։
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1987 թվական)։
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1976 թվական)։
- «Նիկա» մրցանակ` Ալեքսեյ Գերմանի անվան հատուկ մրցանակ` կինեմատոգրաֆիայում նշանակալի ներդրման համար (2016 թվական)։
- 1959 թվական` Ռուսական ժողովրդական անսամլբ
- 1959 թվական` Կախարդական լիճը
- 1959 թվական` Աստվածային վկաները
- 1961 թվական` Գեղանկարչության արվեստը
- 1961 թվական` Լոմոնոսով
- 1962 թվական` Կիբալչիչ
- 1963 թվական` Երջանկության օրը (2-րդ ռեժիսոր)
- 1964 թվական` Բարբոսը գնաց Բոբիկին հյուր
- 1966 թվական` Չուկոտկայի վարիչը
- 1969 թվական` Մայրիկն ամուսնացել է
- 1970 թվական` Եֆրեյտոր Զբրուևի յոթ պատմվածքը
- 1972 թվական` Բարև և մնաս բարով
- 1974 թվական` Քսենիան` Ֆեոդորի սիրելի կինը
- 1975 թվական` Ավագ որդին
- 1977 թվական` Ամուսնություն
- 1979 թվական` Արձակուրդ սեպտեմբերին (ֆիլմը «մնացել է դարակում», էկրան է բարձրացել միայն 1987 թվականին)
- 1981 թվական` Երկու տող` մանր տառատեսակով
- 1983 թվական` Անգյուտը
- 1984 թվական` Օտար կինը և ամուսինը մահճակալի տակ
- 1985 թվական` Ամուսնանալ կապիտանի հետ
- 1987 թվական` Առաջին հանդիպումը և վերջին հանդիպումը
- 1990 թվական` Թագավորական որս
- 1991 թվական` Չիչա
- 1994 թվական` Վարյոնովի վերջին աշխատանքը
- 1997 թվական` Արքայորդի Ալեքսեյը
- 2000 թվական` Այգին լիքն էր լուսնով
- 2003 թվական` Խեղճ, խեղճՊավելը
- 2007 թվական` «Խփիր թշնամուն» հակաբրիգադ
- 2012 թվական` Երկրպագուհի
- 1975 թվական` Ավագ որդին
- 1977 թվական` Ամուսնություն
- 1979 թվական` Արձակուրդ սեպտեմբերին
- 1981 թվական` Երկու տող` մանր տառատեսակով
- 1983 թվական` Անգյուտը
- 1997 թվական` Արքայորդի Ալեքսեյը
- 2003 թվական` Խեղճ, խեղճ Պավելը, ըստ Դմիտրի Մերեժկովսկու «Պավել I» պիեսի
- Жизнь. Кино. СПб.: БХВ-Петербург, 2011—386 стр.
- «Острова». Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 23-ին.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|