![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1939[1][2][3][…] (85 տարեկան) |
Ծննդավայր | Պրոստեյով[4][5][6][…] |
Կրթություն | Երաժշտական արվեստի ակադեմիա և Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոց[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | սցենարիստ, դրամատուրգ, արձակագիր, գրող, կինոսցենարիստ, հեռուստասցենարիստ և կոմիքսների սցենարիստ |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0478005 |
Վլադիմիր Կյորներ (չեխ․՝ Vladimír Körner, հոկտեմբերի 12, 1939[1][2][3][…], Պրոստեյով[4][5][6][…]), չեխ արձակագիր, դրամատուրգ և կինոռեժիսոր։ Չեխիայի գրականության պետական մրցանակի դափնեկիր (2006 թվական):
1954-1957 թվականներին սովորել է Արդյունաբերական կինոյի դպրոցում, այնուհետև՝ Պրահայի երաժշտական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության ֆակուլտետում (1958-1963 թվականներ)։ Ուսման տարիներին որպես դրամատուրգ աշխատել է Բարանդովի կինոստուդիայում։ 1963 թվականին նա գրել է իր առաջին սցենարը Deváté jméno (Իններորդ անունը) ֆիլմի համար։
1962-1970 թվականներին եղել է Բարանդովի կինոստուդիայի դրամատուրգ, իսկ հետո մինչև 1991 թվականը՝ սցենարիստ։ Շուրջ 30 տարի Վ.Կյորներն աշխատել է որպես դրամատուրգ և սցենարիստ Բարանդովի կինոստուդիայում։ Նրա արձակի մեծ մասն ի սկզբանե հարմար էր ֆիլմերի սցենարների համար։
1960-ականների կեսերից նա տպագրվել է մի շարք պարբերականներում, ինչպիսիք են՝ «Film a dobа», «Plamenu nebo» և «Textech».
Վ. Կյորները բազմաթիվ վեպերի և նովելների հեղինակ է: Առաջին հերթին մեծ ճանաչում ունի ի շնորհիվ ֆիլմերի, որոնց համար նա գրել է սցենարներ կամ համահեղինակել դրանք: Դրանց թվում են այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Կյանքի աղբյուրը», «Կկուն մութ անտառում», «Մելանխոլիկ հավը», «Ֆտերի ստվերը» կամ «Բերգհոֆ ֆերմայի անհետացումը»։
Վ.Կյորների ամենահայտնի արձակ գործերից են «Մեղուների հովիտը» և «Ադելհեյդը», որոնց հիման վրա ռեժիսոր Ֆրանտիշեկ Վլաչիլը հաջող ֆիլմեր է նկարահանել։
Վ.Կյորները մի շարք մրցանակների դափնեկիր է, որոնք նրան շնորհվել են միջազգային հեռուստատեսային և կինոփառատոներում: Դրանցից են Չեխիայի գրականության պետական մրցանակը (2006 թվական), Չեխական առյուծը և Artis Bohemiae Amicis (2006 թվական):
|