Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 28, 1990[1] (34 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Վյազմա, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 18.2.2020: |
Վյաչեսլավ Սերգեևիչ Դմիտրիև (ռուս.՝ Вячеслав Сергеевич Дмитриев, մայիսի 28, 1990[1], Վյազմա, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։
Վյազեմյան ֆուտբոլի սան է, առաջին մարզիչը Ալեքսեյ Վիկտորովիչ Չուբարովն է։ 15 տարեկան հասակում խաղադաշտ է դուրս եկել տեղի «Լոկոմոտիվ» ակումբի կազմում (հետագայում՝ «Վյազմա» ՖԱ), ինչպես նաև դարձել է երիտասարդական մրցաշարերի հաղթող և մրցանակակիր։ 2006 թվականին միացել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբի երկրորդ կազմին, այդ մրցաշրջանում երկրորդ առաջնությունում անցկացել է 3 խաղ։ Մոսկվայում մարզվել է Պյոտր Իվանովիչ Սեմշովի ղեկավարությամբ։ 2008 թվականին հայտարարվել է, որ Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է այդ պաշտպանով[2]։
2008 թվականին՝ «Տորպեդոյի» բարձրագույն լիգայից դուրս մնալուց հետո, ֆուտբոլիստը նորամուտ է կատարել ակումբի հիմնական կազմ և մրցաշրջանի ընթացքում անցկացրել է 25 խաղ։ 2009 թվականին Տորպեդոն կորցրել է պրոֆեսիոնալ կարգավիճակը, և Դմիտրիևը տեղափոխվել է «Մոսկվա», սակայն խաղացել է միայն ակումբի երկրորդ կազմում (23 խաղ, 1 գոլ)։ Հաջորդ մեկուկես մրցաշրջաններում հանդես է եկել Առաջին դիվիզիոնի Բրյանսկի «Դինամո» ակումբի կազմում, իսկ 2012/13 մրցաշրջանն անցկացրել է Պոդոլսկի «Վիտյազում»։
2013/14 մրցաշրջանում հանդես է եկել Մոլդովայի առաջնությունում՝ Քիշնևի «Զիմբրույի» կազմում։ Բարձրագույն դիվիզիոնում նորամուտը կատարել է 2013 թվականի հուլիսի 27-ին «Շերիֆի» դեմ խաղում՝ 83-րդ րոպեին փոխարինելով իսպանացի Վելինգտոնին[3]։ «Զիմբրույի» կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 10 խաղ, դրանցից միայն 3-ը՝ ամբողջությամբ, և ձմեռային ընդմիջման ժամանակ հեռացել է թիմից։
2014 թվականին հանդես է եկել սիրողական մակարդակում՝ Մոսկվայի «Ռոսիչ» ավանի ակումբում։ 2017 թվականին Մոսկվայի «Ավանգարդ» ակադեմիայում աշխատել է որպես երեխաների մարզիչ[4]։
2018-2019 թվականներին հանդես է եկել Հայկական «Փյունիկում»[5]։
2005 թվականին հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքական[6][7]։ 2010 թվականին մասնակցել է Համագործակցության գավաթին[8]։ Տարբեր տարիքայինների հավաքականներում անցկացրել է 25 խաղ և խփել 5 գոլ։
Ավարտել է Սմոլենսկի պետական ակադեմիայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի բաժինը։
Հայրը՝ Սերգեյ Վիկտորովիչը (ծնվ. 1965), եղել է ֆուտբոլիստ և երկար տարիներ խաղացել «Լոկոմոտիվ» (Վյազմայի) կազմում՝ պաշտպանի դիրքում[9]։
|