Վոյցեխ Ժուկրովսկի լեհ.՝ Wojciech Żukrowski | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1916[1][2][3][…] կամ մայիսի 14, 1916[4] |
Ծննդավայր | Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5] |
Վախճանվել է | օգոստոսի 26, 2000[1][2][3][…] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Վարշավա, Լեհաստան |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Մասնագիտություն | սցենարիստ, լրագրող, գրող, գրական քննադատ և բանաստեղծ |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Վրոցլավի համալսարան |
Անդամակցություն | Լեհական Պեն ակումբ, Society of Fighters for Freedom and Democracy? և Լեհաստանի գրողների միություն |
Պարգևներ | |
Զավակներ | Katarzyna Żukrowska? |
Wojciech Żukrowski Վիքիպահեստում |
Վոյցեխ Ժուկրովսկի (լեհ.՝ Wojciech Żukrowski, ապրիլի 14, 1916[1][2][3][…] կամ մայիսի 14, 1916[4], Կրակով, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[5] - օգոստոսի 26, 2000[1][2][3][…], Վարշավա, Լեհաստան), լեհ արձակագիր, սցենարիստ, լրագրող։
Վոյցեխ Ժուկրովսկին ծնվել է Կրակով քաղաքում։ Առաջին անգամ տպագրվել է 1934 թվականին Վարշավայում տպագրվող երիտասարդական «Kuźnia Młodych» («Երիտասարդների դարբնոց») շաբաթաթերթում։ 1937 թվականին ընդունվում է Յագելոնյան համալսարան, սակայն շուտով բռնկվում է Երկրորդ համաշխարհային պատերազմը, և նա զորակոչվում է բանակ։ Պատերազմից հետո ավարտում է Վրոցլավի համալսարանի լեհագիտության ֆակուլտետը։ 1945-1947 թվականներին Լեհական բանակի զորամասերից մեկի հրամանատարն էր։ Եղել է թղթակից Վիետնամում, Լաոսում, Չինաստանում, աշխատել է Հնդկաստանում Լեհաստանի դեսպանատանը։ Եղել է Լեհական խաղաղության պաշտպանության կոմիտեի և ՊԵՆ ակումբի լեհական բաժանմունքի գործիչներից։ 1982-1988 թվականներին ղեկավարել է Մանկապատանեկան գրականության միջազգային խորհրդի լեհական բաժանմունքը, 1983-1989 թվականներին՝ Լեհ-խորհրդային բարեկամություն կազմակերպությունը, 1986-1989 թվականներին՝ Լեհաստանի գրողների միությունը։ Եղել է ԼԺՀ սեյմի 6-9-րդ նստաշրջանների պատգամավոր (1972-1989)։
Նրա ամենահայտնի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են ֆիլմեր՝ «Lotna», «Skąpani w ogniu», Zapach psiej sierści, Kamienne tablice, Porwanie w Tiutiurlistanie.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոյցեխ Ժուկրովսկի» հոդվածին։ |
|