Տիգրան Կորյունի Քոթանջյան | |
---|---|
Տիգրան Քոթանջյանը Հայաստանի 2013 թվականի առաջնությունում | |
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 1, 1981 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | Գրոսմայստեր (2006) Միջազգային վարպետ (2003) |
Առավելագույն վարկանիշ | 2580 (հուլիս, 2008) |
Ներկայիս վարկանիշ | 2453 |
ՖԻԴԵ համար | 13301250 |
365chess | Tigran_Kotanjian |
Chesstempo համար | 109100 |
ICCF համար | 109100 |
Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 2014[1] |
Տիգրան Կորյունի Քոթանջյան (սեպտեմբերի 1, 1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ շախմատիստ, գրոսմայստեր (2006): 2014 թվականի Հայաստանի չեմպիոն[2]։
Շախմատ խաղալ սովորել է պապիկից։ Ինը տարեկանից սկսել է հաճախել Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն։ Մոտ 4 տարի շախմատին զուգահեռ զբաղվել է նաև լողով, սակայն հաջողությունների չի հասել։
Արհեստավարժ շախմատիստ որոշել է դառնալ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում սովորելու տարիներին[3]։
1999 թ. Տիգրանը դարձել է Հայաստանի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն։
2003 թ. դարձել է միջազգային վարպետ։
2006 թ. լրացրել է գրոսմայստերի նորման և ստացել այդ կոչումը։
2009 թ.` «Դուբայ Օփեն» մրցաշարի հաղթող[4]։
2010 թ.` Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող։
Նույն թվականին 1-2 տեղերն է բաժանել Հայաստանի 67-րդ առաջնությունում, սակայն լրացուցիչ մրցախաղում 0-2 հաշվով չեմպիոնի կոչումը զիջել է գրոսմայստեր Կարեն Ասրյանին[5]։
Նույն թվականին բաժանել է 1-3-րդ տեղերը «Ֆաջր Օփեն» մրցաշարում։
2008 թ. դարձել է «Բեյրութ օփեն» մրցաշարի հաղթող։
2014 թ. Հայաստանի 74-րդ առաջնությունում վաստակելով 6,5 միավոր հռչակվեց Հայաստանի չեմպիոն՝ լրացնելով Հայաստանի հավաքականի միակ թափուր տեղը, և 2014-ի վերջին մասնակցեց Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում կայացած համաշխարհային օլիմպիադային։ Այնտեղ նա անցկացրեց մեկ պարտիա, որում հաղթեց ճապոնացի մրցակցին։
Մինչ այդ Տիգրանը ևս մեկ անգամ եղել է հավաքականի կազմում. 2010 թվականին նա 2-րդ պահեստայինն էր Աշխարհի թիմային 7-րդ առաջնություն (Բուրսա, Թուրքիա), սակայն ոչ մի պարտիա չի խաղացել։
Վերջին տարիներին քիչ է խաղում մրցաշարերում, զբաղվում է մարզչական գործունեությամբ ինչպես մարզադպրոցում, այնպես էլ անհատապես[3]։
Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1998 | 2210 | 2215 | 2215 | 2210 | ||||||||||
1999 | 2253 | 2289 | 2289 | 2253 | ||||||||||
2000 | 2289 | 2272 | 2272 | 2289 | 2272 | |||||||||
2001 | 2313 | 2369 | 2409 | 2387 | 2409 | 2313 | ||||||||
2002 | 2387 | 2388 | 2388 | 2410 | 2410 | 2387 | ||||||||
2003 | 2410 | 2422 | 2431 | 2439 | 2439 | 2410 | ||||||||
2004 | 2439 | 2452 | 2472 | 2472 | 2472 | 2439 | ||||||||
2005 | 2443 | 2443 | 2462 | 2457 | 2462 | 2443 | ||||||||
2006 | 2471 | 2463 | 2515 | 2524 | 2524 | 2463 | ||||||||
2007 | 2524 | 2560 | 2559 | 2534 | 2560 | 2524 | ||||||||
2008 | 2545 | 2570 | 2578 | 2567 | 2578 | 2545 | ||||||||
2009 | 2568 | 2552 | 2580 | 2553 | 2542 | 2580 | 2542 | |||||||
2010 | 2537 | 2522 | 2522 | 2551 | 2522 | 2519 | 2551 | 2519 | ||||||
2011 | 2519 | 2527 | 2517 | 2546 | 2546 | 2533 | 2546 | 2517 | ||||||
2012 | 2533 | 2522 | 2522 | 2524 | 2524 | 2524 | 2524 | 2518 | 2518 | 2533 | 2518 | |||
2013 | 2518 | 2526 | 2526 | 2526 | 2526 | 2529 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2500 | 2529 | 2500 |
2014 | 2500 | 2531 | 2531 | 2545 | 2545 | 2546 | 2500 | 2500 | 2501 | 2501 | 2501 | 2501 | 2546 | 2500 |
2015 | 2501 | 2482 | 2482 | 2482 | 2495 | 2495 | 2495 | 2495 | 2495 | 2488 | 2479 | 2489 | 2501 | 2479 |
2016 | 2489 | 2487 | 2487 | 2485 | 2485 | 2485 | 2473 | 2473 | 2473 | 2473 | 2467 | 2467 | 2489 | 2467 |
2017 | 2467 | 2464 | 2464 | 2469 | 2471 | 2486 | 2486 | 2510 | 2496 | 2475 | 2466 | 2466 | 2510 | 2464 |
2018 | 2466 | 2466 | 2466 | 2481 | 2481 | 2488 | 2482 | 2482 | 2482 | 2482 | 2482 | 2482 | 2488 | 2466 |
2019 | 2482 | 2482 | 2482 | 2458 | 2458 | 2462 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2482 | 2453 |
2020 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 |
2021 | 2453 | 2453 | 2453 | 2453 | 2453 | |||||||||
2022 | 2453 | 2453 | 2453 |
2011 թվականից զբաղվում է մեղվաբուծությամբ։ Այդ զբաղմունքի պատճառով մեկ անգամ նույնիսկ հրաժարվել է Աբու Դաբիի մրցաշարի հրավերից[3]։
|
|