Տրոյացիներ (օպերա)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տրոյացիներ (այլ կիրառումներ)
Տրոյացիներ
«Տրոյացիներ» երկմաս օպերայի առաջին մասի՝ «Տրոյացիները Կարթագենում» օպերայի առաջին ներկայացման պաստառը
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԿոմպոզիտորԷկտոր Բեռլիոզ
Լիբրետտոյի
հեղինակ
Էկտոր Բեռլիոզ
Սյուժեի աղբյուրԷնեական
ԿերպարներNarbal?, Hylas?, Chorèbe (Chorebus)?, Ascagne (Ascanius)?, Anna?, Andromaque (Andromache) and Astyanax?, Priam?, Mercure (Mercury)?, Le Rapsode?, Didon (Dido)?, Hécube (Hecuba)?, Polyxène (Polyxena)?, Ghost of Hector?, Énée (Aeneas)?, Panthée (Pantheus)?, Helenus?, Cassandre (Cassandra)?, Iopas?, A Greek chieftain?, A Priest of Pluto?, Two Trojan soldiers?, Q63676195? և Q63676197?
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 6, 1890
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Les Troyens Վիքիպահեստում

«Տրոյացիներ» (ֆր.՝ Les Troyens), ֆրանսիացի կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզի երկմաս օպերա՝ գրված ըստ Վերգիլիոսի «Էնեական»ի։ Համարը Բեռլիոզի ստեղծագործությունների ցանկում՝ H 133a: Բաղկացած է տրամաբանորեն իրար հաջորդող երկու մասերից՝ «Տրոյայի անկումը» և «Տրոյացիները Կարթագենում»։ Օպերայի ընդհանուր տևողությունն է ավելի քան 5 ժամ։

Օպերան զուգորդում է դասական հերսական էպոսի և ֆրանսիական ռոմանտիզմի ոճերի ավանդույթները[1]։ Բեռլիոզը աշխատել է օպերայի վրա շուրջ երկու տարի՝ 1856 - 1858 թթ.[2].

«Տրոյացիները Կարթագենում» առաջին անգամ կատարվել են 1863 թ. նոյեմբերի 4-ին Փարիզի «Լիրիկ-օպերա» թատրոնում՝ հեղինակի ղեկավարությամբ։

«Տրոյայի անկումը» առաջին անգամ բեմադրվել է արդեն կոմպոզիտորի մահից հետո՝ 1879 թ. դեկտեմբերի 7-ին՝ Փարիզի «Շատլե» թատրոնում։

Ամբողջությամբ երկու մասերը միասին առաջին անգամ կատարվել են գերմաներեն 1890 թ. դեկտեմբերի 6-ին Բադենի արքունական թատրոնում (Կարլսրուե, Բադեն-Վյուրտեմբերգ, Գերմանիա), իսկ ֆրանսերեն լեզվով՝ 1906 թ. Բրյուսելում[2]։

Օպերան համարվում է Հեկտոր Բեռլիոզի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայումս էլ երբեմն բեմադրվում է ամբողջությամբ կամ մասամբ։

Հայաստանում «Տրոյացիներ» օպերան չի բեմադրվել։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Соллертинский., И. И. (1962). «Г. Берлиоз». М.: Музгиз. էջ 80.
  2. 2,0 2,1 Цодоков Е. «Оперная дилогия Г. Берлиоза «Троянцы» (Les Troyens). К первой русской постановке «Троянцев» (краткая история оперы)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տրոյացիներ (օպերա)» հոդվածին։