Ցվետանա Պասկալևա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 22, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Նովա Զագորա, Սլիվենի մարզ, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Հայաստան և Բուլղարիա |
Մայրենի լեզու | բուլղարերեն |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան (1984) |
Մասնագիտություն | լրագրող, կինոռեժիսոր և գրող |
Աշխատավայր | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հայաստանի ժուռնալիստների միություն և Union of Bulgarian Journalists? |
Ցվետանա Պասկալևա (հունվարի 22, 1960[1], Նովա Զագորա, Սլիվենի մարզ, Բուլղարիա), բուլղարուհի ռեժիսոր, օպերատոր, կինովավերագրող և լրագրող, Հայաստանի և Բուլղարիայի լրագրողների միության անդամ։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի գնդապետ (1995)։
1984 թվականին ավարտել է Մոսկվայի Թատերարվեստի պետական ինստիտուտը։
1991-1994 թվականներին աշխատել է Արցախում, Գետաշենում, Շահումյանում, լուսաբանել արցախյան հերոսամարտը, Արցախի խնդիրը ներկայացրել միջազգային հանրությանը։
Նկարահանել է պատերազմական իրադարձություններին, արցախյան ազատագրական պայքարին նվիրված վեց վավերագրական ֆիլմ (հայերեն, ռուսերեն և անգլերեն)՝ «Ղարաբաղի վերքերը» ընդհանուր անվամբ, որոնք արժանացել են մի շարք մրցանակների՝ Ժնևի (1992), Հոլիվուդի (1993), Վերմոնտի (ԱՄՆ, 1994) միջազգային կինոփառատոներում։
1993-1994 թվականներին ԱՄՆ Կոնգրեսում, Կանադայի խորհրդարանյում, ՄԱԿ-ում, «Միջազգային համաներում» և այլ կազմակերպություններում ցուցադրել է իր ֆիլմերը, ելույթներ ունեցել ի պաշտպանություն արցախահայության ազատագրական պայքարի։
1995-1997 թվականներին Հայաստանի ազգային հեռուստատեսությունում վարել է Արցախի անցյալին և ներկային նվիրված «Իմ թանկագին ողջեր և մեռածներ», 1998-2001 թվականներին՝ Հայաստանի և ԱՀ խնդիրների շուրջ՝ «Ասպեկտ» հեղինակային, հրապարակախոսավերլուծական հաղորդաշարերը։ 2014 թվականից Հանրային հեռուստաընկերությամբ վարում է արցախյան գոյամարտին և նրա հերոս մասնակիցներին նվիրված «Նվիրյալները» հաղորդաշարը[2]։
2001 թվականին նկարահանել է Շուշիի ազատագրմանը նվիրված «Ոգի և հավատ» փաստավավերագրական ֆիլմը։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |