Տեսակ | կինոնկար |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն[1], արկածային ֆիլմ[1], ընտանեկան ֆիլմ[1] և կենդանի դերասաններով մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Andrés G. Schaer? |
Հնչյունավորում | Էլզա Պատակի[2], Pere Ponce?[2], Կառլոս Լատրե[2], Դևիդ Սփեյդ[2], Արիանա Գրանդե[2], Ժենետ Մաքարդի[2], Նատան Կրես[2], Dallas Lovato?[2] և Anna Gras?[2] |
Երկիր | Իսպանիա |
Լեզու | կատալաներեն և անգլերեն |
Դիստրիբյուտոր | Lionsgate Films, ProVideo[3] և Հուլու |
Տևողություն | 86 րոպե |
Թվական | 2012, 2011, հունիսի 19, 2014[4] և սեպտեմբերի 26, 2013[3] |
floquetdeneulapelicula.com(իսպ.) |
«Փաթիլ» (կատ.՝ Floquet de Neu, իսպ.՝ Copito de nieve), ֆիլմ` կենդանի դերասանների և համակարգչային անիմացիայի համադրությամբ։ Թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 26ին Իսպանիայում։
Բարսելոնա են բերում սպիտակ գորիլայի, որին ժամանակավորապես ապրելու են թողնում կենդանաբանական այգու տնօրենի տանը։ Այնտեղ նա ընկերանում է տնօրենի դստեր՝ Պաուլայի հետ, որը գորիլային կոչում էր «Փաթիլ»։ Շուտով եկավ ժամանակը, երբ Փաթիլին պետք է տանեին կենտրոնական կենդանաբանական այգի։ Այնտեղ Փաթիլը ծանոթանում է Այլրոմի՝ փոքր պանդայի հետ, որը հաճախ կատարում էր մեդիտացիա և կարծում, որ, այնուամենայնիվ, պետք է ծնվեր որպես սև հովազ և ծանոթանար իր հարևանների հետ։
Փաթիլ անունով սպիտակ գորիլան 2004 թվականին սատկել է մաշկի քաղցկեղից[5][6] Բարսելոնայի կենդանաբանական այգում։ Այս անսովոր կենդանին ոգեշնչել է Խուլիո Ֆերնանդեսին ֆիլմ ստեղծելու համար։ Գաղափարը հավանության է արժանացել Շավյոր Թրեյսիի՝ Բարսելոնայի քաղաքապետի կողմից, որը այդ ամենում նկատել է Բարսելոնայի ապրանքանիշը գովազդելու մի հնարք[7]։
«Փաթիլը» առաջին մանկական ֆիլմն է, որ թողարկվել է Վալենսիայում՝ կատալաներենով[8]։ Կատալոնիայում ֆիլմը լույս է տեսել կատալաներենով 64 օրինակով[9]։