Քափքեյք | |
---|---|
Քափքեյքը 2019 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Cupcakke |
Ի ծնե անուն | Էլիզաբեթ Էդեն Հարիս |
Ծնվել է | մայիսի 31, 1997[1] [2], ԱՄՆ Չիկագո |
Երկիր | Ամերիկացի |
Ժանրեր | Հիփ հոփ, կեղտոտ ռեփ |
Մասնագիտություն | Երգչուհի, երգահան |
Գործիքներ | Վոկալ |
Գործունեություն | 2012 - ներկա |
Լեյբլ | Ոչ մի |
Կապված | Չարլի ԷքսՍիԷքս |
Կայք | Official website |
Cupcakke Վիքիպահեստում |
Էլիզաբեթ Էդեն Հարիս (ծնված մայիսի 31–ին, 1997), ավելի հայտնի իր կեղծանունով՝ Քափքեյք (անգլերենում ձևավորված cupcakKe), ամերիկացի ռեփեր է Չիկագոյից, Իլինոյս։
Քափքեյքը սկսեց իր գործունեությունը 2012 թվականին՝ համացանցում նյութեր թողարկելով։ Արդեն 2015 թվականին նրա երկու երգեր «Deepthroat»–ը և «Vagina»–ն ստացան մեծ տարածում տեսանյութերի փոխանակման կայքեր ՅուԹյուբում և WorldStarHipHop–ում[3]։
Այդ երկու երգերը հետագայում ներառվեցին իր առաջին միքսթեյփ Cum Cake–ի մեջ, որը թողարկվեց 2016 թվականի փետրվարին և Rolling Stone–ի կողմից գնահատվեց #23–րդը՝ «2016–ի լավագույն ռեփ ալբոմներ» ցուցակում[4]։ Ալբոմն ինչպես նաև ստացավ ուշադրություն Pitchfork թվային ամսագրի կողմից[5]։
Քափքեյքի չափազանց սեքսուալ և հաճախ կատակերգական բնույթ կրող խոսքերը տվեցին իր երգերին մեծ հայտնիություն համացանցում և նա այժմ ունի հավատարիմ հետևորդների խումբ, որոնց կոչում է «Slurpers»[3][6]։
Նրա երկրորդ միքսթեյփը՝ S.T.D (Shelters to Deltas)–ը, թղարկվեց 2016 թվականին և կրկին տեղ գտավ Rolling Stone–ի 2016 թվականի հունիսյան ցանկում՝ «2016 թվականի այժմյան լավագույն ռեփ ալբոմները»[7]։ Նա ստացավ նաև ուշադրություն Complex[8] և The Fader[9] երաժշտական հրապարակումներ անող ամսագրերի կողմից։
Երկու միքսթեյփներից հետո 2016 թվականին նա թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ Audacious–ը։ Մեկ տարի հետո՝ 2017 թվականին, դրան հաջորդեց իր երկրորդ ալբոմը՝ Queen Elizabitch–ը։
Քափքեյքը ծնվել է 1997 թվականի մայիսի 31–ին Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում և մեծացել է Փարկվեյս Գարդենս Հոմզի տարածքում գտնվող Քինգ Դրայվիում։ Ապրելով միայնակ մոր հետ, Քափքեյքն անցկացրել է գրեթե չորս տարի Չիկագոյի անօթևան ապաստաններում՝ սկսած տասնմեկ տարեկան հասակից[10]։ Նա մեծացավ և սկսեց տեղացի հաստատված ռեփերներ Լիլ Ռիզիի և Չիֆ Քիֆի հետ միասին հաճախել դպրոց։ Նա երաժշտության և պոեզիայի մեջ սկսեց հաստատվել 10 տարեկան հասակից, քանզի նա կապված էր տեղի եկեղեցու հետ։ Հենց այդտեղ էր, որ նա սկսեց հանդես գալ քահանաների համար՝ արտասանելով պոեզիաներ իր քրիստոնեության և հավատքի մասին[11]։
Երբ նա 13 տարեկան էր, նա հանդիպեց մեկ այլ եկեղեցի այցելողի, ով խորհուրդ տվեց Քափքեյքին վերածել պոեզիան ռեփի։ Եվ շուտով նրան սկսեց գրավել այս արվեստի տեսակը։ Նա կոչում է Ֆիֆթի Սենթին, Lil' Kim–ին և Դա Բրաթին իր վաղ տարիների ոգեշնչումներ, իսկ Լեդի Գագային՝ իր ամենասիրելի երգչուհի[11][12]։
Քափքեյքը 2012 թվականի օգոստոսին թողարկեց իր առաջին տեսահոլովակը ՅուԹյուբյան պաշտոնական էջում՝ «Gold Digger» երգի համար, որը ունեցավ մեծ տարածում։ Նա ընդամենը 14 տարեկան էր այդժամ։ Բնօրինակ տեսահոլովակը արդեն ջնջված է հարթակից[13]։ Հետագա տարիներին նա շարունակեց թողարկել հեղինակային երգեր, ինչպես նաև ձևափոխեց տարբեր արտիստների բիթերը և տեղադրեց ՅուԹյուբի իր էջում, որտեղ նա այսօր ունի 200,000 բաժանորդագիր[14]։
2015 թվականի հոկտեմբերին Քափքեյքը թողարկեց «Vagina» երգի հոլովակը YMCFilmz–ի ՅուԹյուբյան էջից։ Ըստ ռեփերի, նա գրել է երգը լինելով ոգեշնչված Քայայի «My Neck, My Back (Lick It)» երգով[15]։ Մեկ ամիս հետո Քափքեյքը իր պաշտոնական էջում թողարկեց «Deepthroat»–ը։ Ընդամենը որոշ շաբաթներում երկու հոլովակները դարձան տարածված ՅուԹյուբ, Ֆեյսբուք և Worldstar սոցցանցերում՝ դրանց սեքսուալ բնույթի պատճառով։ Երգերը շուտով դարձան Քափքեյքի դեբյուտային միքսթեյփ «Cum Cake»–ի սինգլները, որը թողարկվեց 2016 թվականի փետրվարին։ Միքսթեյփի լույս տեսնելուց հետո երգեր «Juicy Coochie», «Tit for Tat» և «Pedophile» նույնպես դարձան սինգլներ։ Pitchfork թվային ամսագրի խմբագիրներից մեկը միքսթեյփի մասին գրել է․ «Այն շատ լավ ծանոթացում էր այս հմուտ գրողին։ Դրա երգերը սիրո, կորստի և դժվարությունների մասին են, ներառելով բացահայտ և անկեղծ բառեր, որոնք տվեցին ճշգրիտ ներածություն Չիկագոյից եկած ռեփերի մասին»[5]։ «Pedophile»–ը նույնպես ստացավ խրախուսանքներ իր հզոր բառերի և սեռական ոտնձգության ուղիղ ներկայացման համար[16]։
2016 թվականին Քափքեյքը թողարկեց իր երկրորդ միքսթեյփ S.T.D (Shelters to Deltas)–ը, որի առաջին սինգլ դարձավ «Best Dick Sucker» երգը։ Մյուս սինգլներն էին «Doggy Style»–ը և «Motherlands»–ը։ Միքսթեյփը տեղ գտավ Rolling Stone–ի 2016 թվականի հունիսյան «2016–ի այժմյան լավագույն ռեփ ալբոմները» ցանկում[17]։
2016 թվականին Քափքեյքը թողարկեց իր առաջին ստուդիական ալբոմը՝ Audacious[18]։ Ալբոմի առաջին սինգլ հանդիսացավ «Picking Cotton»–ը, որը MTV News–ի կողմից ներկայացվեց որպես «բողոքական երգ ռասիստ ոստիկանների մասին»[19]։ Ալբոմի մյուս սինգլներ «Spider-Man Dick»–ը և «LGBT»–ն ունեցան տեսահոլովակներ։
2017 թվականի սկզբին Քափքեյքը թողարկեց «Cumshot» երգը, որ ծառայեց առաջին սինգլ իր երկրորդ ստուդիական ալբոմի համար[20]։ Մարտի 7–ին անգլիացի երգիչ–երգահան Չարլի ԷքսՍիԷքսը թողարկեց իր «Lipgloss» երգը, որտեղ Քափքեյքը համատեղ արտիստ էր։ Երգը հետագայում՝ մարտի 10–ին, ներառվեց երգչուհու Number 1 Angel միքսթեյփում[21]։
2017 թվականի մարտի 24–ին Քափքեյքը հայտարարեց իր առաջին ստուդիական ալբոմի մասին՝ վերնագրված «Queen Elizabitch», որը թողարկվեց նույն տարվա մարտի 31–ին[22]։ The Fader–ը ալբոմը նկարագրեց․ «կեղտոտ ռեփի այն տեսակն է, որն էլ նրան հայտնի սենսացիա դարձրին, ուղեկցված փոփ երգերով, օրինակ՝ «33rd» և խոստովանական Ա կապելլա «Reality, Pt. 4»–ը»[23]։ Stereogum էլեկտրոնային ամսագիրը հավելեց, որ «Քափքեյքն ալբոմում անդրադառնում է քաղաքական իրադարձություններին և ռադիոն կարող է այն տարածելով Քափքեյքին դարձնել հիմնական կերպար ունկնդիրների համար»[24]։
2017 թվականի ապրիլի 7–ին «Queen Elizabitch»–ը ջնջվեց թվային դաշտից, քանզի պարունակում էր անօրինական աջակցման ձայներ, որը Քափքեյքը գնել էր ինչ–որ անանուն պրոդյուսերից։ Ինչևէ, Քափքեյքը շուտով հայտարարեց Թվիթթերի էջում, որ ալբոմը հետ կտեղադրվի օնլայն թվային դաշտերում ապրիլի 16–ին[25][26][27]։
2017 թվականի սեպտեմբերի 1–ին Քափքեյքը խոսեց նոր սինգլի մասին՝ «Exit» վերնագրով, որի թողարկման օրը բացահայտեց Ինստագրամյան էջում[28]։ Երգը հասանելի դարձավ գնելու և ունկնդրելու համար նույն թվականի սեպտեմբերի 15–ին[29]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քափքեյք (ռեփեր)» հոդվածին։ |
|