Քինգ Փրինցես | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 19, 1998 (25 տարեկան) |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Village Community School? և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Ծնողներ | հայր՝ Oliver Straus? |
Կայք | kingprincessmusic.com |
King Princess Վիքիպահեստում |
Մքեյլա Մուլանի Շտրաուս (դեկտեմբերի 19, 1998, Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, անգլ.՝ Mikaela Mullaney Straus), հայտնի է Քինգ Փրինցես բեմական անունով, ամերիկացի երգիչ է, երգահան, գործիքավորող և պրոդյուսեր Բրուքլինից, Նյու Յորք[1] : Նա համագործակցում է Մարկ Ռոնսոնի հետ, «Zelig Records», որը Columbia Records- ինն է[2] : Նա համբավ է ստացել 2018 թվականին իր «1950» և «Թալիա» սինգլերով, նախքան 2019 թվականին նրա դեբյուտային ալբոմի՝ Cheap Queen- ի թողարկումը։
Շտրաուսը ծնվել և մեծացել է Բրուքլինում, Նյու Յորք։ Նա ձայնագրող ինժեներ Օլիվեր Հ. Շտրաուս կրտսերի և Ագնես «Ագգի» Մուլանիի երեխան է։ Նրա ծնողները ամուսնալուծվեցին, երբ նա դեռ փոքր էր։ Մոր կողմից նա ծագումով իռլանդացի, իտալացի և լեհ է։ Հոր կողմից նրա նախապապերի և տատիկների թվում են ԱՄՆ կոնգրեսական, Macy's- ի համասեփականատեր Իսիդոր Շտրաուսը, և Իդա Ստրաուսը։ նրանք գերմանա-հրեական ընտանիքներից էին, ովքեր ԱՄՆ էին տեղափոխվել Բավարիայի Թագավորությունից և Ռեյնլանդ-Պֆալցինայից ։ Զույգը մահացել է ուղևորատար նավ RMS Տիտանիկի խորտակումից[3][4].[5] Այնուամենայնիվ, նա ժառանգորդ չէ և ոչ մի կարողություն չի ժառանգել. այդ մասին ասել է Rolling Stone-ին. «Ես այդ գումարներից ոչինչ չեմ ժառանգել»[6] : Նա այս տեղեկատվությունը պարզաբանել է նաև սոցիալական մեդիայի հարթակներում։
Իր մանկության մեծ մասը Շտրաուսն անց է կացրել հետևելով իր հոր աշխատանքին նրա ձայնագրման ստուդիայում՝ Mission Sound-ում։ Այնտեղ նա սովորեց մի քանի երաժշտական գործիքներ նվագել, ներառյալ՝ բաս, կիթառ, դաշնամուր և հարվածային գործիքներ, ինչպես նաև սովորեց երաժշտության ստեղծման տեխնիկան և երաժշտության ոլորտի նրբություններ։ Շտրաուսի ոգեշնչումն այդ տարիներին եկել էր Led Zeppelin և T. Rex խմբերի ռոք երաժշտությունից, ինչպես նաև Jack White- ից[1] : Նա սովորել է Avenues: The World School կոչվող ավագ դպրոցում, որը մասնավոր դպրոց է Մանհեթենում, և խաղացել է վոլեյբոլ[7][8]։
Ավագ դպրոցից հետո Շտրաուսը տեղափոխվում է Լոս Անջելես՝ սովորելու USC Thornton երաժշտական դպրոցում։ Այնուամենայնիվ, մեկ տարի անց նա դուրս է գալիս հանուն իր երաժշտական կարիերայի[1]։
Ձայնագրման լեյբլը առաջարկում էր 11-ամյա Շտրաուսին առաջարկեց համագործակցել, սակայն նա հրաժարվեց։ Շտրաուսը հրաժարվել է՝ տեսնելով այլ երաժիշտների աշխատանքը իր հոր ստուդիայում ձայնագրման լեյբլի հետ։ Լեյբլները վերահսկում էին արտիստի պրոդուկտը և փոխում երաժշտության զգացումը։ Նա չէր ցանկանում համագործակցել ձայնագրման լեյբլի հետ մինչև չհասկանար իր երաժշտական կողմնորոշումը, ինչպես է ցանկանում ղեկավարել ձայնագրումը և ում հետ է ցանկանում աշխատել[9]։
2018-ի փետրվարին Քինգ Փրինցեսը թողարկեց իր դեբյուտային «1950» սինգլը[2][10]։ «1950» -ը նվիրված է 1952թ.- ին գրված Պատրիսիա Հայսմիթի «Աղի գինը» վեպին, ԼԳԲՏ համայնքին և քվիր սիրուն։ Երգը լայն ճանաչում գտավ, երբ բրիտանացի երգիչ Հարի Սթայլզը իր թվիթերյան էջում տեղադրեց երգից հատված[1] : Շտրուասի հաջորդ հայտնի երգը ապրիլին թողարկված «Talia» սինգլն է[11] : Նա իր առաջին դեբյուտային «Make My Bed» պիեսը թողարկել է 2018 թվականի հունիսի 15-ին[12] : Այդ նույն տարում նա Vivid Seats-ի կողմից արժանացավ տարվա բեկումնային փոփ արտիստի մրցանակներին[13]։
2019 թվականին հայտարարվեց, որ Քինգ Փրինցեսը ելույթ է ունենալու Lollapalooza և Coachella- ում[14]։ Նա ելույթ ունեցավ The Park բեմում 2019-ին Գլաստոնբերիի փառատոնում, և նրան միացավ Մարկ Ռոնսոնը (Քինգ Փրինցեսի պես հագնված)` իրենց համագործակցության արդյունքում գրված «Pieces of Us» երգը Late Night Feelings ալբոմից կատարելու համար[15] : Zelig Recordings- ը թողարկել է King Princess- ի դեբյուտային Cheap Queen ալբոմը 2019 թվականի հոկտեմբերի 25-ին[16] : Ալբոմի մեծ մասը նա ինքն է ստեղծել՝ ներառյալ գործիքավորումների մի մասը։ 2019-ի նոյեմբերին հայտարարվել էր, որ Հարի Սթայլզի՝ 2020 թվականի ծրագրված համերգային շրջագայության՝ Love On Tour- ի եվրոպական մասի մեկնարկը կկատարի Քինգ Փրինցեսը[17] : Նա որպես երաժշտական հյուր հանդես եկավ Saturday Night Live- ում (սեզոն 45, սերիա 7) 2019-ի նոյեմբերի 23-ին[18] : Նա թողարկեց Cheap Queen- ի լյուքս հրատարակությունը 2020 թվականի փետրվարի 14-ին։ Թողարկումն ընդգրկում էր նախկինում չթողարկված հինգ նոր երգ, այդ թվում ՝ «Ohio» -ն[19]։
Շտրաուսը համասեռամոլ է և ոչ-բինար[20][21][22][23][24]։ 2018-ի սկզբից մինչև 2018-ի վերջը Շտրաուսը հանդիպում էր դերասանուհի Ամանդլա Ստենբերգի հետ ։ 2019-ի սկզբից Շտրաուսը հանդիպում է Քուին Ուիթնի Ուիլսոնի հետ, ով երաժիշտ Լիզզոյի ստեղծագործական տնօրենն է[25] : Իր սեռային ինքնության վերաբերյալ նա W Magazine- ին տված հարցազրույցում ասել է. «Ես երբեմն սիրում եմ կին լինել։ Ես կասեի, որ ժամանակի 49 տոկոս դեպքերում ես սիրում եմ իմ կրծքերը։ Բայց ես լիովին կին չեմ։ Ես ինչ-որ մեկն եմ, ով ընկնում է գենդերային սպեկտրի կենտրոնում, և դա օրեցօր փոխվում է։ Ուղղակի իմ մեջ չէ, որ պետք է որոշեմ»[26] : 2020-ի վերջի դրությամբ նա նախընտրում է օգտագործել she/her դերանունները[27]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քինգ Փրինցես» հոդվածին։ |
|