Քլիֆորդ Իրվինգ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1930[1][2][3] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 19, 2017[5] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ |
Մասնագիտություն | գրող, վիպասան, կենսագիր և լրագրող |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Կոռնելի համալսարան և Երաժշտության և արվեստի բարձրագույն դպրոց |
Ամուսին | անհայտ, անհայտ, անհայտ, անհայտ, անհայտ և անհայտ |
Կայք | cliffordirving.com |
Քլիֆորդ Իրվինգ (անգլ.՝ Clifford Irving, նոյեմբերի 5, 1930[1][2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - դեկտեմբերի 19, 2017[5], Սարասոտա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի գրող և լրագրող, ով 1971 թվականին կեղծել է միլիոնատեր Հովարդ Հյուզի կենսագրությունը։ Խարդախության համար նա դատապարտվել է 2.5 տարվա ազատազրկման[6]։
Նյու Յորքի նկարչի որդին, ով մշակել է Collier’s ամսագրի շապիկները։ Նա իր առաջին վեպը հրատարակել է 1956 թվականին։ 1960-ականներին ապրել է Իբիցայում, ունեցել է կնամոլի համբավ, չորս անգամ ամուսնացել է։ Արվեստի գործերի հայտնի կեղծարար Էլմիր դե Հորիի հետ ծանոթանալուց հետո, ով Իբիցիայում ճգնավորի կյանք էր վարում, McGraw-Hill հրատարակչությունում հրապարակել է նրա հետ զրույցների գիրքը՝ «Կեղծագիր» (1969)[7]։
Այն բանից հետո, երբ «Կեղծագիրը» հայտնվել է բեսթսելլերների ցանկում հարգարժան հրատարակչությունը Իրվինգի հետ պայմանագիր է կնքել 765,000 ԱՄՆ դոլարի՝ նախատեսելով մեկ այլ հայտնի ճգնավորի՝ միլիոնատեր Հովարդ Հյուզի ինքնակենսագրության հրատարակումը[8]։ Գրքի ամբողջ բովանդակությունը, ներառյալ նամակագրությունը միլիոնատիրոջ հետ և հարցազրույցների հավաքածուն, կեղծվել են Իրվինգի և նրա գործակալի կողմից:Նրանք հույս ունեին, որ Հյուզն այնքան է կորցրել արդիականության նկատմամբ հետաքրքրությունը, որ ուշադրություն չի դարձնի հրապարակմանը[9]։
1972 թվականի սկզբին ծեր Հյուզը անսպասելիորեն լրագրողների հետ աուդիո-կոնֆերանս է կազմակերպել, որի ընթացքում նա հայտարարել է, որ Հովարդ Հյուզի ինքնակենսագրության ամբողջ բովանդակությունը կեղծ է սկզբից մինչև վերջ։ Իրվինգը կասկածի տակ է դրել ձայնագրության ընթացքում լսված ձայնի պատկանելիությունը Հյուզին և փորձել է թաքնվել Շվեյցարիայում, սակայն ձերբակալվել է ոստիկանության կողմից։ Նա ընդհանուր առմամբ 17 ամիս անցկացրել է ճաղերի հետևում, իսկ հետո պատմել է «Խաբեություն» գրքի սկանդալի մասին (The Hoax, 1981)[10]:
|