| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Ալ-Քուվեյթ (խոշորագույն քաղաք) | |||
Լեզու | արաբերեն | |||
Ազգություն | արաբներ | |||
Իշխանություն | ||||
Պետության գլուխ | Վարչապետ |
Քուվեյթի Հանրապետություն (արաբ․՝ جمهورية الكويت), պատմական կարճ ժամանակահատվածում գոյություն ունեցած պետություն, որը ստեղծվել է 1990 թվականի օգոստոսի 4-ին և գոյատևել ընդամենը մի քանի օր՝ մինչև օգոստոսի 28-ը։ Պետության ստեղծումն անմիջականորեն կածված էր իրաքյան բանակի կողմից Քուվեյթի տարածք ներխուժման հետ։
Քուվեյթի տարածք ներխուժելով՝ իրաքյան բանակը նպատակ ուներ քուվեյթական ռազմական ուժերի մասնակցությամբ հեղափոխություն հրահրել[1]։ Օգոստոսի 4-ին Իրաքի կառավարությունը հրապարակեց «Անկախ Քուվեյթի ժամանակավոր կառավարության» մասին հրովարտակ։ Կառավարությունը կազմված էր քուվեյթցի 9 կոլլաբորացիոնիստ-սպաներից։ Կառավարության ղեկավարն էր Ալա Հուսեյն Ալին, ով հանդես էր գալիս որպես հանրապետության համար մեկ անձ՝ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարար և ներքին գործերի նախարար։
Իրաքյան բանակի կողմից Քուվեյթի օկուպացումից հետո Քուվեյթի էմիրը ստիպված եղավ մեկնել Սաուդյան Արաբիա և ձևավորել վտարանդի կառավարություն[2]։ Քուվեյթի հանրապետական վարչակարգը մեղադրվել է հակաժողովրդական, պրոիմպերիալիստական և սիոնիստական լինելու համար։ Նրանք մեղադրվում էին նաև ազգային ռեսուրսների յուրացման համար[3]։
Օգոստոսի 7-ին Քուվեյթի ժամանակավոր կառավարությունը պաշտոնապես հռչակվեց երկիրը հանրապետություն։ Երկրի ղեկավար նշանակվեց Ալա Հուսեյն Ալին[4]։ Շուտով Հուսեյն Ալին դարձավ Իրաքի փոխվարչապետ, իսկ օգոստոսի 28-ին Քուվեյթը հռչակվեց Իրաքի տասնիններորդ մարզ։ Նախկին կառավարության ղեկավար Ալի Հասան ալ-Մեջիդին նշանակվեց Քուվեյթի նահանգապետ[5]։