Օսկար Ավիլես | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1924[1][2] Կալյաո, Պերու |
Երկիր | Պերու |
Մահացել է | ապրիլի 5, 2014[2] (90 տարեկան) Լիմա, Պերու |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, կիթառահար, երաժշտական պրոդյուսեր, երգիչ և կոմպոզիտոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Պարգևներ |
Օսկար Ավիլես (իսպ.՝ Óscar Guillermo Avilés,մարտի 24, 1924[1][2], Կալյաո, Պերու - ապրիլի 5, 2014[2], Լիմա, Պերու), պերուացի երգիչ, երաժիշտ, կիթառիստ, վերադաշնակող և կոմպոզիտոր։ Պերուի՝ Música criolla երաժշտական խմբի սիրված և ճանաչված երաժիշտներից է[3]։
Հայտնի է «La Primera Guitarra del Perú» պատվավոր տիտղոսով։
Ծնվել է պերուացի հայտնի նկարչի ընտանիքում։ Մանկուց սիրել է կրեոլական երաժշտություն։ Կիթառ նվագել սովորել է իր տատից։ Ապա, 1936–1938 թվականներին, ուսումը շարունակել է Ազգային կոնսերվատորիայում։
Երաժշտական կարիերան սկսել է 1939 թվականին՝ 15 տարեկանում՝ La Limeñita y Ascoy դուետով։ 1942 թվականին նա հանդես է եկել Núñez, Arteaga & Avilés խմբում, որի հետ հաղթել է «La Noche» թերթի կողմից կազմակերպված ռադիոկոնկուրսը, որի արդյունքում նրան սկսել են անվանել La Primera Guitarra del Perú, որը նա պահպանել է ողջ երաժշտական կյանքի ընթացքում։ Հետագայում հանդես է եկել բազմաթիվ հայտնի համույթների և երաժշտական խմբերի հետ, նվագակցել Պերուի նշանավոր երգիչներին և երգչուհիներին։ Կալյաո քաղաքի իշխանությունները 1995 թվականին որոշել են Օսկար Ավիլեսի անունը շնորհել այն փողոցում, որտեղ նա ծնվել է, և հուշատախտակ են տեղադրել նրա հարազատ տան ճակատին[4]։
Մի քանի մրցանակների (այդ թվում ՝ Սան Մարկոսի համալսարանի Պատվավոր դոկտորի կոչում) և բազմաթիվ ոսկյա թիթեղների դափնեկիր է։
|