Ֆանի Լուուկկոնեն ֆիններեն՝ Fanni Luukkonen | |
---|---|
Ծնվել է | մարտի 13, 1882 |
Ծննդավայր | Օուլու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1947 (65 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Ֆինլանդիա |
Գերեզման | Kruununsaari |
Քաղաքացիություն | Ֆինլանդիա |
Մասնագիտություն | ուսուցչուհի և ռազմական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Fanni Luukkonen Վիքիպահեստում |
Ֆանի Լուուկկոնեն (ֆիններեն՝ Fanni Luukkonen, մարտի 13, 1882, Օուլու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1947, Հելսինկի, Ֆինլանդիա), ֆին կանանց Lotta Svärd ռազմական կազմակերպության ղեկավար 1929 թվականից մինչև 1944 թվականը։
Ֆանի Լուուկկոնենը ծնվել է Օուլուում, 1882 թվականին, Օլլի և Կատարինա Սոֆյա Լուուկկոնենների ընտանիքում, ընտանիքում երկրորդ երեխան էր։ Ժողովրդական դպրոցն ավարտելուց հետո նա հաճախել է Օուլուի աղջիկներ դպրոց։ Նրա դասղեկը պիետիզմի հայտնի քարոզիչ Անգելիկա Վենելն էր, որի ազդեցությունը դպրոցն ավարտելուց հետո երկար ժամանակ զգացվում էր նրա բազմաթիվ շրջանավարտների վարքի և մտածողության վրա։ Ավարտել է Հելսինգֆորսի համալսարանին կին կանանց մանկավարժական ուսումնարանը 1902 թվականին։ Դրանից հետո աշխատել է Օուլուի դպրոցում որպես ուսուցչուհի, այնուհետև՝ 1912 թվականից, զբաղեցրել է Սորտավալի մանկավարժական ճեմարանին կից աղջիկների դպրոցի ավագ մանկավարժի պաշտոնը։
Քաղաքացիական պատերազմի տարիներին ծառայել է շյուցկորում, իսկ դրա ավարտից հետո միացել է նորաստեղծ Լոտա Սվյարդ կազմակերպությանը, որը նա ղեկավարել է 1929 թվականին։
1939-1940 թվականների խորհրդային-ֆիննական պատերազմի ավարտից հետո, 1940 թվականի հունիսին Մարշալ Մաներհեյմը Լուուկկոնենին հանձնել է Ազատության առաջին աստիճանի Խաչի շքանշանը (մարտական ծառայությունների համար)։ Նա առաջին կինն էր, ով արժանացավ նման պարգևի։ 1944 թվականին նա լրացուցիչ պարգևատրվել է այդ շքանշանի աստղով։ Գրաված Կարելիայի ճամբարներով և ճակատային զորամասերով վերահսկիչ շրջայցեր կատարելուց հետո նա այցելել է Հիտլերի շտաբ, որտեղ Ֆյուրերը նրան հանձնել է գերմանական արծվի շքանշանի խաչը` աստղով (3-րդ կարգի շքանշան վեցից)[4]։
1941-1944 թվականների խորհրդային-ֆիննական պատերազմի ավարտին, Մոսկվայի զինադադարի պայմանների պահանջով Լուուկկոնենի ղեկավարած ռազմական կազմակերպությունը պաշտոնապես լուծարվել է։
Իր կյանքի վերջին տարիները Ֆանի Լուուկկոնենն ապրել է Հելսինկիում, որտեղ զբաղվել է գրական թարգմանություններով։ Նա բազմիցս նշել է, որ սկսել է սպառնալիքներով և վիրավորանքներով նամակներ ստանալ իր կողմից ղեկավարած ռազմական կազմակերության գործունեության պատճառով տուժած անձանցից։ Այդ նամակները հիմնականում անանուն են եղել։
Ֆանի Լուուկկոնենը մահացել է Հելսինկիում, 1947 թվականի հոկտեմբերի 27-ին, սրտի կաթվածից և թաղվել է Կրուունունսարիում։ Գերեզմանաքարի վրա փորագրված են լոտերի խորհրդանիշն ու «Isänmaa on Jumalan ajatus» («Հայրենիքն Աստծո գաղափարն է») արտահայտությունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանի Լուուկկոնեն» հոդվածին։ |
|