Ֆելիքս Մալարդ (անգլ.՝ Felix Mallard, ապրիլի 20, 1998(1998-04-20), Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի դերասան, երաժիշտ և մոդել[1]։ 2014-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում կատարել է Բեն Կիրկի դերը ավստրալիական Հարևաններ օճառային օպերայում։ Հետո կատարել է Քուփերի դերը ամերիկյան «Միասին երջանիկ ենք» հեռուստասերիալում, մինչ հեռուստասերիալի ավարտը, որը կայացել է 2019 թվականին։ Կատարել է Լուկաս Կարավաջոյի դերը Նեթֆլիքսի «Լոքերի բանալիները, Էյդանի դերը՝ «Զոյեի արտասովոր երգացանկը» և Մարկուս Բեյքերի դերը՝ «Ջինի և Ջորջիա» հեռուստասերիալներում։
Մեծացել է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։ Մալարդն ունի քույր[1]։ Ընդունվել է Սուրբ Մարիայի անցան քոլեջ և Նահանգապետական քոլեջ։ Տեխնիկական արտադրության բաժնում ստացել է Կրթության վիկտորիական վկայական (VCE)[2] Mallard is a fencer.[3]: Զբաղվել է սպորտով տասը տարեկանից և նույնիսկ հասել է նահանգային և հանրապետական մակարդակների։ Ստացել է երկու բրոնզե մեդալ թիմային աշխատանքում 2012 Victorian National Champions-ի ժամանակ[4]։ 13 տարեկան հասակում մերժվել է մոդելային գործակալության կողմից և ընդունվել է Vivien's Models-ում[5]։ Երաժշտությամբ զբաղվել է դեռ մանկուց և նվագում է կիթառ, դաշնամուր և թմբուկ, նաև երգում է[6]։ Նա եղել է Enemies Alike փանք ռոք բենդի անդամ[7]։ Բենդը կատարումներ է ունեցել Մելբուռնի սրահներում, դպրոցական երաժշտական միջոցառումների ժամանակ և Associated Catholic Colleges նվագախմբերի մրցումների ժամանակ[2]։
| |
---|
| Ֆոտո, վիդեո և աուդիո | |
---|
| Թեմատիկ կայքեր | |
---|
|