Ֆերգյուս Էդուարդ Օ’Կոննոր (անգլ.՝ Feargus Edward O'Connor, հուլիսի 18, 1794(1794-07-18)[1], Իռլանդիա - օգոստոսի 30, 1855(1855-08-30)[2] կամ օգոստոսի 31, 1855(1855-08-31)[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), իռլանդացի չարտիստական շարժման առաջնորդ Մեծ Բրիտանիայում, հռետորական հրապարակախոս։
1820-ական թվականներին մասնակցել է իռլանդական ազգային-ազատագրական շարժմանը։ Հիմնել է և խմբագրել «Նորթըրն սթար» («Northern Star») չարտիստական լրագիրը։ Պաշտպանել է չարտիստների պայքարի հեղափոխական եղանակները («ֆիզիկական ուժի» սկզբունք)։ Երկու անգամ բանտարկվել է (1840, 1843)։ Օ’Կոննորի հակակապիտալական ելույթները և բանվոր դասակարգի շահերի ենթադրյալ պաշտպանությունը զուգակցվել են բանվորների՝ հողին վերադառնալու վերաբերյալ խոստումներով։ Այդ նպատակով Օ’Կոննորը 1845 թվականին հիմնել է Հողային ընկերությունը։ 1847 թվականին դարձել է անգլիական պառլամենտում «պրոլետարիատի» առաջին ներկայացուցիչը։ 1848 թվականի ապրիլին, չարտիստների ելույթի նախապատրաստման ժամանակ Օ’Կոննորը կոչ է արել հրաժարվել հեղափոխական պայքարից։ 1848 թվականից հետո Օ’Կոննորի կողմնակիցները անցել են ռեֆորմիզմի դիրքերը։
- ↑ 1,0 1,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.) — LZMK, 1999. — 9272 p.
- ↑ 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Lundy D. R. The Peerage
- ↑ Find A Grave — 1996.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 534)։
|
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|