Ֆերնանդո Ֆադեր իսպ.՝ Fernando Fader | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 11, 1882[1] |
Ծննդավայր | Բորդո |
Մահացել է | փետրվարի 28, 1935[2] (52 տարեկան) |
Մահվան վայր | Կորդովա, Արգենտինա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Fernando Fader Վիքիպահեստում |
Ֆերնանդո Ֆադեր (իսպ.՝ Fernando Fader, ապրիլի 11, 1882[1], Բորդո - փետրվարի 28, 1935[2], Կորդովա, Արգենտինա), Ֆրանսիայում ծնված արգենտինացի նկարիչ, գերմանական իմպրեսիոնիզմի հիմնական հետևորդն իր երկրում։
Ֆերնանդո Ֆադեյը ծնվել է Բորդոյում, Ֆրանսիայում[3]։ 1884 թվականին նրա հայրը ընտանիքի հետ տեղափոխվել է Արգենտինայի Մենդոսա քաղաք։ Հինգ տարի անց Ֆերնանդոն վերադարձել է Ֆրանսիա, որտեղ սովորում է տարրական դպրոցում, իսկ հետո ավարտել ուսումնարանը Գերմանիայում։ 1900 թվականին ընդունվել է Մյունխենի արվեստների ակադեմիա, որտեղ վերջնականապես որոշել է իր ապագա մասնագիտությունը։ 1906 թվականին նա հանրությանն է ներկայացրել իր առաջին աշխատանքները։ Նրա բնանկարները մեծ հետաքրքրություն են առաջացրել քննադատների շրջանում։ Նրա հիմնական ոգեշնչումը Մենդոզա նահանգի բնությունն էր, որը գտնվում էր Անդեր լեռների կողքին։
Նա շրջել է Իսպանիայի և Գերմանիայի արվեստի պատկերասրահներում և 1915 թվականին Սան Ֆրանցիսկոյի Խաղաղօվկիանոսյան միջազգային ցուցահանդեսում արժանացել ոսկե մեդալի։
1932 թվականին Ֆերնանդո Ֆադերը 50-ամյակի կապակցությամբ ցուցադրությունը կազմակերպվել է Բուենոս Այրեսի ասոցիացիայի պատկերասրահի նախաձեռնությամբ, որի ընթացքում ներկայացվել են նկարչի 119 աշխատանքներ։ Առողջական խնդիրների պատճառով նա չի մասնակցել միջոցառմանը[4]։
Ընտանիքի սնանկության և առողջական խնդիրների պատճառով կյանքի վերջին օրերին Ֆերնանդո Ֆադերը ստիպված է եղել փոխել բնակության վայրը և տեղափոխվել Կորդոբա քաղաք՝ ամբողջությամբ նվիրվելով նկարչությանը։
Մահացել է 1935 թվականին։ Նրա նախկին տունը Լոզա Կորալ գյուղում պահպանվում է որպես թանգարան։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերնանդո Ֆադեր» հոդվածին։ |
|