Ֆրանտիշեկ Կավան František Kaván | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1866[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիչովսկա Լհոտա, Վիխովա նադ Ժիզերոու[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1941[5][6][2][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Լիբուն[5][2][7] և Libunec, Լիբուն[3] |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա և Չեխոսլովակիա |
Մասնագիտություն | նկարիչ, գրող, բանաստեղծ, թարգմանիչ և հրապարակախոս |
Թեմաներ | Կերպարվեստ[2] և գրականություն[2] |
Պարգևներ | |
Անդամակցություն | Չեխոսլովակիայի գիտությունների ակադեմիա |
ստորագրություն | |
František Kaván Վիքիպահեստում |
Ֆրանտիշեկ Կավան (չեխ.՝ František Kaván, սեպտեմբերի 10, 1866[1][2][3][…], Վիչովսկա Լհոտա, Վիխովա նադ Ժիզերոու[4] - դեկտեմբերի 16, 1941[5][6][2][…], Լիբուն[5][2][7] և Libunec, Լիբուն[3]), լեհ նկարիչ և գրող։
Ֆրանտիշեկ Կավանը բնանկարային գեղանկարչություն ուսումնասիրել է 1890-1895 թվականներին Պրահայի գեղարվեստի ակադեմիայում։ Օտակար Լեբեդայի, Անտոնին Սլավիչեկի, Բոգուսլավ Դվորժակի հետ միասին Կավանը Յուլիուս Մարժակի լավագույն աշակերտներից մեկն էր։ 1891 թվականին մահացած Անտոնին Հիտուսիի աշխատանքների ցուցահանդեսին ներկա լինելուց հետո Կավանը տարվում է սիմվոլիզմով, որը դժգոհություն է առաջացնում նրա ուսուցչի մոտ․ վերջինս այդ արվեստը «սև գեղանկարչություն» էր կոչում։
1895 թվականին Կավանը լքում է Ակադեմիան և մինչ 1899 թվականն աշխատում է սիմվոլիկ ոճում՝ ինչպես գեղանկարչության, այնպես էլ գրականության մեջ։
1900 թվականին նկարիչը Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսին արժանանում է ոսկե մեդալի՝ 1894 թվականին կերտած կտավների համար։ Այդ ժամանահատվածից, սիմվոլիզմի շրջանից հետո, վերադառնում է բնանկարային գեղանկարչությանը և որին հավատարիմ է մնում մինչև մահը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանտիշեկ Կավան» հոդվածին։ |
|