Ֆրանցիսկ Ժոզեֆ Դյուրե ֆր.՝ Francisque Duret | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1804[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ |
Մահացել է | մայիսի 26, 1865[4][2][3][…] (60 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[5] |
Գերեզման | Պեր Լաշեզ[6] և Grave of Cot-Duret |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1827)[7] |
Երկեր | Ողբերգություն, Կատակերգություն և Female Warrior on Horseback? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց[4] |
Ծնողներ | հայր՝ Ֆրանսուա-Ժոզեֆ Դյուրե[6] |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա |
Ստորագրություն | |
Francisque Duret Վիքիպահեստում |
Ֆրանցիսկ Ժոզեֆ Դյուրե (ֆր.՝ Francisque Joseph Duret, հոկտեմբերի 19, 1804[1][2][3][…], Փարիզ - մայիսի 26, 1865[4][2][3][…], Փարիզ[5]), ֆրանսիացի ռոմանտիկ քանդակագործ։
Ֆ. Ժ. Դյուրեն սովորել է Ֆրանսուա Ժոզեֆ Բոզիոյ քանդակագործի մոտ։ 1823 թվականին Դյուրեն պարգևատրվել է Հռոմեական մրցանակով, նշանակալից դրամական պարգևատրությամբ, որը նրան հնարավորություն տվեց 4 տարի ապրելու Իտալիայում։ Այդ ժամանակաշրջանում Դյուրեն հաճախակի գնում է Նեապոլ, որտեղ անտիկ արձաններից պատճեններ է կատարում։ 1831 թվականին քանդակագործին շնորհվում է ոսկե մեդալ «Մերկուրի քնար ստեղծող» կոմպոզիցիայի համար։ 1833 թվականին Դյուրեն ստեղծում է «Տարանտելա պարող ձկնորսը» (այն ներկայումս գտնվում է Փարիզի Լուվրում), իսկ 1836 թվականին «Համպատրաստից սիրային երգ երգող»։ Դյուրեն կատարում է նաև Վերսալի պալատների զարդարման պատվերները, որոնց համար ստեղծում է Մոլիերի, Ժանա դե Դյունուայի և Ռեշելեի քանդակները։ Սեն Մադլեն եկեղեցու համար կերտում է Քրիստոսի և Գաբրիել հրեշտակապետի արձանները։ Ֆրանսիական թատրոնի համար՝ Կատակերգությունների և Ողբերգությունների քանդակները, ինչպես նաև Ռաշել դերասանուհու քանդակը։ 1860 թվականին վարպետը ավարտում է Սան-Միշել շատրվանը Փարիզի Սան-Միշել բուլվարի համար։ Ֆ.Ժ. Դյուրեն դասավանդել է, նա Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոցի պրոֆեսոր է եղել։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկ Ժոզեֆ Դյուրե» հոդվածին։ |
|