Ֆրեդ Բերտելման | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 7, 1925[1][2] |
Ծննդավայր՝ | Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն[3] |
Վախճանի թիվ՝ | հունվարի 22, 2014[1][2] (88 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Բերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[3] |
Քաղաքացիություն՝ | Գերմանիա |
Մասնագիտություն՝ | դերասան, երգիչ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0077872 |
fred-bertelmann.de |
Ֆրեդ Բերտելման (գերմ.՝ Fred Bertelmann, հոկտեմբերի 7, 1925[1][2], Դույսբուրգ, Դյուսելդորֆ, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն[3] - հունվարի 22, 2014[1][2], Բերգ (Շտարնբերգի շրջան), Շտարնբերգ, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա[3]), գերմանացի դերասան և երգիչ։ Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների շքանշանակիր։
Ֆրեդ Բերտելմանը ծնվել է 1925 թվականին, Դույսբուրգում։ 9 տարենակից երգել է Սուրբ Լավրենտ եկեղեցու երգչախմբում, ավելի ուշ սովորել է նվագել թավջութակ, կիթառ և շեփոր։ Իր ձայնային բարելավումը շարունակել է Նյուրնբերգի օպերայում, որտեղ նա կատարում էր դրամատիկ բարիտոի մասերը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վերմախտի կազմում կռվել է արևմտյան ռազմաճակատի տարածքում։ 1944 թվականին գերի ընկնելուց հետո նրան ուղարկեցին ԱՄՆի Ալաբամա նահանգ՝ հարկադիր աշխատանքների նպատակով, որտեղ նա առաջին անգամ լսեց սվինգ երաժշտույուն։ Գերմանիա վերդառնալուց հետո բացել է իր երգչախոմբը և հաճախ ելույթ ունեցել ամերիկյան զորքերի համար։ 1950 թվականին Բերտելմանը Ցարա Լեանդերի հետ շրջայց է կատարել Շվեդիայում՝ հիմնականում կատարելով հայտնի երաժշտություն։ 1952 թվականին սկսել է աշխատել Համբուրգի նորաստեղծ հեռուստատեսությունում։ Որպես դերասան՝ 1950-1960 թվականներին խաղացել է կինոյում և թատրոնում։
Նրա ամենահայտնի երգը թողարկվել է 1957 թվականին՝ «Ուրախ թափառական» կամ «Ծիծաղկոտ թափառական» վերնագրով[4] (գերմ.՝ Der Lachende Vagabund, Ջիմ Լոուի երգի Քավեր տարբերակը), որը նրան դարձրեց հարուստ և հայտնի[5]։ Մինչ օրս, այս երգով հրատարակվել է ավելի քան 3.5 միլիոն ձայնասկավառակ[6] (ըստ որոշ աղբյուրնեի 5 միլիոն ձայնասկավառակ[7]): Մյուս հայտնի հիթերից են՝ «Մոնտանայի գիշերը», «Ծովում երկու կիթառ», «Հաջողություն Հռոմ» և այլն։ Ֆրեդը մեծ հաջողությամբ կատարել է Ֆրենկ Սինատրայի երգերը գերմաներենով։ Երեք անգամ՝ 1956, 1961 և 1964 թվականներին մասնակցել է Եվրատեսիլի ազգային ըտրության մրցույթին, սակայն գրավել համապատասխանաբար 2-րդ, 15-րդ և 11-րդ հորիզոնականները[6]։
1966 թվականին ամուսնացել է հաղորդավարուհի և դերասանուհի Ռուտ Կապելշբերգի հետ։
2013 թվականին Ֆրեդ Բերտելմանը ծանր վիճակում տառապում էր թոքաբորբով։ Նա մահացել է 2014 թվականի հունվարի 22-ին վերին Բավարիայի Բերգ քաղաքում։
|