Ֆրենկ Զամբոնի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16, 1901 |
Ծննդավայր | Eureka, Ջուեբ շրջան, Յուտա, ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 27, 1988 (87 տարեկան) |
Մահվան վայր | Paramount, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | ձեռնարկատեր և գյուտարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Frank Zamboni Վիքիպահեստում |
Ֆրենկ Զամբոնի (անգլ.՝ Frank Joseph Zamboni, Jr., հունվարի 16, 1901, Eureka, Ջուեբ շրջան, Յուտա, ԱՄՆ - հուլիսի 27, 1988, Paramount, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), գյուտարար ԱՄՆ-ից, որն առավել հայտնի է ռեսուրֆեյսերի (սառույցի կոմբայնների) գյուտի շնորհիվ, որը ծառայում է սահադաշտերում սառույցը վերականգնելու համար։ Նրա ազգանունը դարձել է նման մեքենաների ապրանքանիշը։
Զամբոնին ծնվել է 1901 թվականի Յուրեկայում՝ Յուտայում՝ իտալացի գաղթականների ընտանիքում։ Շուտով նրա ծնողները ձեռք են բերել ֆերմա Lava Hot Springs–ում Այդահո շրջանում՝ Փոկատելոյի մոտ, որտեղ էլ մեծացել է Ֆրենկը։ 1920 թվականին ընտանիքը տեղափոխվել է Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի արվարձան, որտեղ Ֆրենկն ու նրա ավագ եղբայրը՝ Ջորջը, աշխատել են որպես ավտոմեխանիկ։ 1921 թվականին Ֆրենկը սովորել է Չիկագոյում, իսկ այնտեղից վերադառնալուց հետո կրտսեր եղբոր՝ Լոուրենսի հետ բացել է սեփական բիզնեսը։
1927 թվականին Ֆրենկը և Լոուրենսը սկսել են սառույցի բլոկներ պատրաստել տեղական ֆերմերների համար։ 30-ական թվականներին սկսել են տարածում գտնել էլեկտրական սառնարանները և 1939 թվականին եղբայրները վաճառել են իրենց բիզնեսը՝ թողնելով միայն սառնարանային սարքավորումները, որոնց օգնությամբ մտադիր էին սահադաշտ ստեղծել։
1940 թվականին եղբայրները բացել են 30-ից 60 մետր չափերով Iceland սահադաշտը, որը դարձել է երկրի խոշորագույն սահադաշտերից մեկը (միաժամանակ այնտեղ կարող էին գտնվել մինչև 800 սահող)։ Ֆրենկին հաջողվել է ստեղծել հարթ սառույց՝ առանց սառույցի տակով անցնող խողովակներից առաջացող բուրների։ Սառույցի հարթեցման համար օրական մեկուկես ժամ է ծախսվել, որի ընթացքում երեք կամ չորս մարդ ձեռքով հավասարեցրել, մաքրել են մակերևույթը։ Երբեմն հարթեցման համար (վերին շերտը կտրելու) օգտագործվում էին նաև մեքենաները։
1949 թվականին Ֆրենկը ստեղծում է մեքենա, որը մեկ մարդուն թույլ էր տալիս հավասարեցնել, լվանալ և նորից սառույց լցնել ընդամենը 10 րոպեում։ 1953 թվականին նա սարքավորման համար ստացել է US2642679 արտոնագիրը։ 50–ական թվականների սկզբին մեքենաները պատրաստվում էին Jeep CJ-3B ամբողջական բազայի վրա[2]։ Երկրորդ և երրորդ մեքենաները Զամբոնիից գնել է գեղասահքի օլիմպիական չեմպիոն Սոնյա Հենին, որը դրանք օգտագործել է շրջագայության ժամանակ սառույցի հարթեցման համար։
1956 թվականից ի վեր, որպես մեքենաների հիմք, օգտագործվել է առանց թափքի և խցիկի Jeep շասսին (Model F)։ 1964 թվականից օգտագործվել է սեփական մշակման շասսի[2]։
Նման մեքենաների պահանջարկն այնքան բարձր էր, որ Ֆրենկի ընկերությունը ստիպված էր Օնտարիո նահանգի Բրենտֆորդ քաղաքում բացել երկրորդ գործարանը և մասնաճյուղ՝ Շվեյցարիայում։ Zamboni անունը դարձել է ապրանքանիշ և երբեմն օգտագործվում է որպես ցանկացած նմանատիպ մեքենաների կենցաղային անուն։
Ֆրենկ Զամբոնին մահացել է 1988 թվականին 87 տարեկանում։ Զամբոնիի՝ Frank J. Zamboni & Co. Inc ընկերության հիմնադրումից ի վեր վաճառվել է ավելի քան 10 հազար ռեսուրֆեյսեր։ Տասնհազարերորդ ագրեգատը Մոնրեալ Կանադիենս ակումբին է հանձնվել 2012 թվականի ապրիլին՝ Բելլ-Կենտրոն համալիրում օգտագործելու համար[3]։