Ֆրենսիս Պոլիդորի

Ֆրենսիս Պոլիդորի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 27, 1800(1800-04-27)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մահացել էապրիլի 8, 1886(1886-04-08)[1] (85 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Քաղաքացիություն Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունմոդել
ԱմուսինԳաբրիել Ռոսսետտի[3]
Ծնողներհայր՝ Գաետանո Պոլիդորի[3]
ԵրեխաներՄարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի, Դանթե Գաբրիել Ռոսսետտի, Ուիլիամ Մայքլ Ռոսսետտի և Քրիստինա Ջորջ Ռոսսետտի[3]
 Frances Polidori Վիքիպահեստում

Ֆրենսիս Մերի Լավինիա Պոլիդորի, ավելի ուշ՝ Ռոսսետտի (անգլ.՝ Frances Mary Lavinia Polidori Rossetti, ապրիլի 27, 1800(1800-04-27)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - ապրիլի 8, 1886(1886-04-08)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2])[4][5], առավել հայտնի է շնորհիվ իր բարեկամական կապերի, մասնավորապես նրա երկու որդիները եղել են Պրեռաֆայելիտների եղբայրության համահիմնադիրներից, իսկ դուստրը դարձել է հայտնի բանաստեղծուհի։ Լուիս Քերոլի Վիկտորյական դարաշրջանի որոշ լուսանկարչական դիմանկարներ, որտեղ կա Ֆրենսիսն իր ընտանիքի հետ, մշտապես ցուցադրվում են Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում[6]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Պոլիդորին ծնվել է 1800 թվականի ապրիլի 27-ին, Լոնդոնում[7]։ Ֆրենսիսի հայրը եղել է իտալացի աքսորական Գաետանո Պոլիդորին[8], իսկ եղբայրը՝ Ջոն Պոլիդորին[9]՝ «Վամպիրի» հեղինակը և լորդ Ջորջ Բայրոնի բժիշկը։ Ֆրենսիսը եղել է համոզյալ անգլիկան[10], սակայն ամուսնացել է կաթոլիկ և իտալացի էմիգրանտ Գաբրիել Ռոսսետտիի հետ։ Նրա մահից հետո Ֆրենսիսն անմիջապես այրել է նրա «Il Mistero dell' Amor Platonico del Medio Evo» գրքի բոլոր մնացած նմուշները։ Ֆրենսիսը, որի մայրենի լեզուն անգլերենն էր, կատարյալ տիրապետում էր ֆրանսերենի և իտալերենի[11]։

Նրա ավագ դուստր Մարիան գիրք է գրել Դանթե Ալիգիերիի մասին և ավելի ուշ դարձել է անգլիկան միանձնուհի։

Նրա երկու որդիներ Գաբրիել Չառլզ Դանթեն (ավելի ուշ հայտնի է դարձել որպես Դանթե Գաբրիել Ռոսսետտի) և Ուիլյամ Մայքլը եղել են Պրեռաֆայելիտների եղբայրության համահիմնադիրները։ Ուիլյամ Մայքլը խմբագրել է իր հորեղբայր Ջոն Պոլիդորիի օրագիրը։ Ֆրենսիսը կեցվածք է ընդունել Գաբրիելի վաղ շրջանի նկարների համար[12], օրինակ՝ «Կույս Մարիամի օրիորդությունը», որտեղ նա սուրբ Աննայի կերպարի բնորդն է եղել։

Նրա կրտսեր դուստր Քրիստինա Ջորջինան[13] դարձել է հայտնի բանաստեղծուհի և առավել ճանաչման է հասել «Գոբլինների շուկա» պոեմով։

Ֆրենսիսը մահացել է 1886 թվականի ապրիլի 8-ին[14] և թաղվել է Հայգեյթի թանգարանի ընտանեկան հատվածում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Geni(բազմ․) — 2006.
  2. 2,0 2,1 2,2 WikiTree — 2005. — ed. size: 23699588
  3. 3,0 3,1 3,2 3,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 925.
  4. Rossetti, p21
  5. Ibid., p23
  6. «National Portrait Gallery». Frances Mary Lavinia Rossetti (née Polidori). Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  7. Rossetti, William Michael (1895). Dante Gabriel Rossetti: his family-letters. Vol. 2. Londra: Ellis and Elvey. էջ 20. OCLC 967385237. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  8. Ibid., p24
  9. Ibid., p32
  10. Ibid., p21
  11. Packer, Lona Mosk (1963). Christina Rossetti. Berkeley: University of California Press. էջ 3. OCLC 362192. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  12. «ritratti di Frances Polidori». Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  13. Bell, Mackenzie (1971). Christina Rossetti a biographical and critical study. New york: Haskell house. OCLC 147350. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  14. Rossetti, William Michael (1906). Some reminiscences. էջ 23. ISBN 88-95078-02-0.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Պոլիդորի» հոդվածին։