2081 անգլ.՝ 2081 | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | ֆանտաստիկ ֆիլմ և հակաուտոպիական ֆիլմ |
Հիմք | Հարիսոն Բերժերոն |
Թվական | 2009 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Չանդլեր Թաթլ |
Պրոդյուսեր | Թոր Հալվորսեն Մենդոսա |
Սցենարի հեղինակ | Չանդլեր Թաթլ |
Դերակատարներ | Ջեյմս Կոսմո, Ջուլի Հագերթի և Արմի Համեր |
Երաժշտություն | Լի Բրուքս |
Մոնտաժ | Չանդլեր Թաթլ |
Տևողություն | 25 րոպե[1] |
Պաշտոնական կայքէջ |
«2081», կարճամետրաժ ֆանտաստիկ ֆիլմ, որի սցենարիստն ու ռեժիսորն է Չենդլեր Տատլը։ Ֆիլմը հիմնված է Կուրտ Վոննեգուտի «Հարիսոն Բերժերոն» պատմվածքի վրա։ Ֆիլմում գլխավոր դերերում են Ջեյմս Կոսմոն, Ջուլի Հեգերտին, և Արմի Համերը։ Պատրիսիա Կլարկսոնը կարդում է պատմողի խոսքերը։ Ֆիլմի սաունդթրեքը ձայնագրվել է «Կրոնոս կվարտետի» և Չեխական ֆիլհարմոնիկ օրկեստրայի մասնակցությամբ[2]։
Ջոն Էնթընին՝ Reel Suave ամսագրի գլխավոր խմբագիրը, իր «2081 հոդվածում՝ ֆիլմ, որը փոքրիկ հեղափոխություն կանի», գրել է, որ այս ֆիլմը «բազմաթիվ կինոբլոգերների կստիպի բզզալ»։ Ֆիլմում օգտագործվել է են Ֆիլիպ Դիկի, Ֆիլիս Ջեյմսի և Կուրտ Վոննեգուտի որոշ գաղափարներ։ Filmonic կինոբլոգը համեմատում է այս ֆիլմը «Մարդկային երեխաներ» ֆիլմի հետ[3]։
Ֆիլմի կայքում հրապարակվել է սյուժեի հետևյալ նկարագրությունը՝
Ֆիլմում ներկայացված է անտիուտոպիական ապագան, որում, շնորհիվ 212-րդ ԱՄՆ սահմանադրության փոփոխության և Միացյալ նահանգների օրենսդրության գեներալի շարունակական զգոնության, ամեն ինչ վերջապես դարձավ հավասար… Ուժեղները կրում են կշիռ, գեղեցիկները կրում են դիմակներ, իսկ խելացիները՝ ականջակալներ, որոնք արձակում են բարձր ձայներ, որպեսզի նրանք չկարողանան օգտագործել իրենց ինտելեկտուալ գերազանցությունը։
Սա դրամատիկ ֆիլմ է քանդված ընտանիքի, դաժան կառավարության և անհնազանդության ակտի մասին, որը փոխում է ամեն ինչ[4]. |
։
Դերակատար | Դեր |
---|---|
Արմի Համմեր | Հարիսոն Բերժերոն / Harrison Bergeron |
Ջեյմս Կոսմո | Ջորջ Բերժերոն/ George Bergeron |
Ջուլի Հեգերթի | Հեյզել Բերժերոն / Hazel Bergeron |
Պատրիշա Կլարկսոն | պատմիչ |
Քսանհինգրոպեանոց ֆիլմի ստեղծումն անցել է 100 000 $[5].
Ֆիլմի պրոդյուսերի՝ Տոր Խալվորսենի, նա հույս ունի, որ «2081»֊ը կմասնակցի 2009 թվականի Սանդենս փառատոնում։ Լիովին հնարավոր է, որ ֆիլմը նաև կցուցադրվի այլ փառատոններում[5]։
|