«212» (արտասանվում է two-one-two),ամերիկուհիհիփ հոփ կատարող Ազիլիա Բենքսի դեբյուտային սինգլը։ Կոմպոզիցիայի երաժշտական բաղադրիչները հիմված են բելգիացի DJ Basto (Lazy Jay)-ի «Float My Boat» երգի վրա։ Նա նաև դարձել է Ազիլիայի տարբերակի պրոդյուսերը։ 2011 թվականի դեկտեմբերի 6-ին երգը պաշտոնապես թողարկվել է որպես «1991» դեբյուտային մինի ալբոմի լիդ-սինգլ[1], մինչ այդ պահը երգը հասանելի է եղել անվճար ներբեռնման համար։ Երգը ջերմորեն է ընդունվել Եվրոպայում, նրան հաջողվել է մտնել Մեծ Բրիտանիայի թոփ 20 չարթ, ինչպես նաև հայտնվել Բենիլյուքսի երկրների չարթերում։ Սեպտեմբերին երգը հայտնվել է BBC Radio 1-ի ռոտացիա, որտեղ ընտրվել է «Շաբաթվա լավագույն ձայնագրություն»[2]։ 2011 թվականի վերջում «212»-ը հայտնվել է տարբեր հրատարակությունների վերջնական ցուցակներում, Pitchfork-ը երգը տեղադրել է 9-րդ հորիզոնականում[3], իսկ The Guardian-ը՝ 2-րդ[4]։
Երգը երաժշտական քննադատների կողմից ստացել է հիմնականում դրական արձագանքներ։ Այսպիսով, «The Guardian»-ը գրել է դրական գրախոսություն՝ երգը դնելով 2011 թվականի լավագույն երգերի ցանկի №2 տեղում[4][6]։ Pitchfork-ից ստացել է «Լավագույն նոր երգ» նշումը[7]։ The Independent[8], NME[9], The Village Voice, NPR Music[10] հրատարակությունները ևս դրական են արձագանքել։
«212»-ի տեսահոլովակը տեղադրվել է «YouTube»-ում 2011 թվականի սեպտե, բերի 12-ին, որի ռեժիսորն է հանդիսացել Վինսենթ Ցանը։ Հոլովակը նկարահանվել է սև-սպիտակ տարբերակով, Ազիլիան 3 րոպեների ընթացքում աղյուսե պատի մոտ պարում է, ինչպես նաև ռեփ է կարդում[14]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑Banks, Azealia (2013 թ․ փետրվարի 21). «Twitter». Twitter.com. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին. «I've written ALL new material for this record..... Except for 212 lol.»