Չվերթ 120 UTair | |
---|---|
![]() | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | 2012 թվականի ապրիլի 2-ին |
Ժամանակ | 07:34 |
Պատճառ | եղանակային վատ պայմաններ |
Վայր | Q28523056? և Roshchino International Airport?, , ![]() |
Չվերթ | UTA120 |
Թռիչքի վայր | ![]() |
Վերջնական կետ | ![]() |
Զոհվածներ | 33 |
Վիրավորներ | 10 |
Aviation Safety Network ID | 20120402-0 |
Օդանավ | |
Մոդել | ATR-72-201 |
Ավիաընկերություն | ![]() |
Կողային համար | VP-BYZ |
Արտադրման թվական | 1992 թվականին |
Ուղևորներ | 39 |
Անձնակազմ | 4 |
Կենդանի մնացած | 12 |
![]() | |
![]() | |
![]() |
ATR 72-ի ավիավթար Տյումենի մոտ ավիավթար, որը տեղի է ունեցել 2012 թվականի ապրիլի 2-ին։ ATR-72-201 ինքնաթիռը որը պատկանում էր ՅուՏէյր ավիաընկերությանը, իրականացանում էր չվերթ Տյումենից դեպի Սուրգութ։ Սակայն թռիչքից 42 վայրկյան հետո ինքնաթիռը բախվել է Գորկովկա գյուղի մոտ և ամբողջությամբ ոչնչացվել։
Ինքնաթիռում կար 43 մարդ - 39 ուղևոր և 4 անձնակազմի անդամները։ Ավիավթարի հետևանքով 31 մարդ զոհվել է, 12 մարդ ստացել են ծանր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց։
ATR-72-201 (գրանցման համար VP-BYZ) ինքնաթիռը արտադրվել է «ATR» ֆրանս-իտալական ընկերությունունում 1992 թվականին։ Նույն թվականի հոկտեմբերի 20-ին ինքնաթիռը իրականացրել է իր առաջին չվերթը։ Ինքնաթիռը շահագործվել է հետևյալ ավիաընկերությունների կողմից` TransAsia Airways (1992 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 1999 թվականի հունվարի 1-ը), Finnair (1999 թվականի հունվարի 1-ից մինչև 2003 թվականի նոյեմբերի 1-ը), Aero Airlines (2003 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2008 թվականի հուլիսի 23-ը)։ 2008 թվականի հուլիսի 23-ին ինքնաթիռը հանձնվել է ՅուՏէյր ավիաընկերությանը և ստացել է գրանցման համար VP-BYZ</ref>[1]։
Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ` Pratt & Whitney Canada PW124B արտադրության։ Ինքնաթիռի շարժիչի վերջին ձևը արտադրվել է Գերմանիայում 2010 թվականին։ Մինչ ավիավթարի տեղի ունենելաը ինքնաթիռը իրականացրել է 49633 չվերթ, և օդում է եղել ավելի քան 35523 ժամ։
UTA120 չվերթ, ինքնաթիռը Տյումենից թռչել է տեղական ժամանակով ժամը 07:32:58։ Ժամը 07:34:22 ինքնաթիռը հանկարծակի թեքվել է դեպի ձախ 50°-ի տակ, և սկսել է ընկնել։ Օդաչուները չեն կարողացել ոչինչ անել։ Այնուհետև ինքնաթիռը 20 մ/վ արագության տակ ընեկլ է գետնին և ամբողջությամբ ոչնչացվել[2][3]։
Տյումենի մարզում ապրիլի 4-ին 5-ին և 6-ին հայտարարվել է եռօրյա սգո օր[4][5][6]։
Աղետի բացահյատման գործընթացին կմասնակցի Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն և ԱՊՀ Միջպետական ավիացիոն կոմիտեն։ Հետաքննության ընթացքում բացահայտվել է, որ ինքնաթիռի վառելիքն է վերջացել։ Աղետի վերջնական զեկույցը տպագրվել է 2013 թվականի հուլիսի 16-ին։
Եզրակացություն
Աղետի պատճառը հանդիսացել է եղանակային վատ պայմանները։
2013 թվականի ապրիլին վթարի վայրում զոհերի հիշատակին նվիրված հուշարձան են տեղադրել, որի բարձրությունը հասել է 1,7 մետրի։