Aim and Ignite | |
---|---|
-ի | |
Թողարկված | օգոստոսի 25, 2009[1] |
Ժանր | բարոկո փոփ, ինդի ռոք և ինդի փոփ |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Nettwerk |
Պրոդյուսեր | Steven Shane McDonald? |
Aim and Ignite, ամերիկյան ինդի փոփ ժանրի fun խմբի դեբյուտային ստուդիական ալբոմը։ Ալբոմի թողարկումը կայացել է Nettwerk լեյբլում 2009 թվականի օգոստոսի 25-ին։ Այն իր մեջ ներառում է երկու ռեմիքս և երկու բոնուսային երգ, որոնք հանդիսանում են ձայնասկավառակի երգերի լրամշակված տարբերակները[2]։
Ալբոմի վերնագիրը վերցված է «Light a Roman Candle with Me» երգի տողերից։ Ձայնագրվել է Appletree Studios-ում։
2008 թվականի փետրվարի 4-ին «The Format» ռոք խումբը հայտարարել է իր փլուզման մասին[3]։ Շուտով, դրանից հետո, խմբի հիմնադիր և վոկալիստ Նեյթ Րյուսսը կապվել է երկու երաժիշտների՝ «Steel Train» խմբի մասնակից Ջեք Անտոնոֆֆի և «Anathallo» խմիբի մասնակից Էնդրյու Դոսթի հետ[4]։ Նրանք միասին ստեղծել են «fun.» խումբն ու իրենց պրոդյուսեր Սթիվեն Շեյն Մաքդոնակդի հետ ուղևորվել դեպի ստուդիա։
Ալբոմը նկարագրվել է AbsolutePunk-ի կողմից «այնպես, ինչպես փոփ ալբոմը պետք է հնչի» և «2009 թվականի ամենանշանակալի ալբոմը»[5]։ Allmusic-ը համեմատել է նորաթուխ եռյակը այնպիսի խմբերի հետ, ինչպիսին են` «Queen»-ը և «Electric Light Orchestra»-ն[6]։ Նաև ասվել է հետևյալը՝ «Այստեղ օգտագործվել են „The Format“ խմբի նախկին հնարքները, ինչպիսին են հստակ սուլոցներն ու բարդ համաստեղությունները»[7]
Aim and Ignite-ը արժանացել է քննադատների հավանությանը։ AbsolutePunk.net-ի աշխատակից Դրյու Բերինջերը բարձր է գնահատել ալբոմը, այն անվանելով «2009 թվականի փոքր ինչ նշանակալի ալբոմ»[8]։ Allmusic պորտալն ալբոմն անվանել է «լավագույն դեպքում՝ առաջադեմ» և հիանում էր Ռյուսի տեքստերով՝ «կյանքի մեծ ճշմարտությունների ուսումնասիրում... սրամիտ մոտեցմամբ, որը փոթորկուն ուրախ երգերում դրական նոտա է պահպանում»։ Sputnikmusic-ից Դեյվ դե Սիլվիան հայտարարել է «Aim and Ignite-ը ամենահետևողական ալբոմը չէ», սակայն, ի վերջո, նա գնահատել է ալբոմը, որպես «հիանալի խառնված և կառուցված ալբոմ, որը ստեղծվել է երաժիշտների կողմից, ովքեր հստակ գիտակցում են փոփ երաժշտության շրջանակն ու ներուժը»[9]։
Pop Matters-ից էսթելլա Հանգը ավելի քիչ էր հիացած ալբոմով։ Նա բարձր է գնահատել «Be Calm» և «The Gambler» երգերը, բայց քննադատել է ալբոմի առաջին երգերի տեքստերն ու արտադրությունը։ Նա ամփոփել է, որ քանի դեռ Aim and Ignite-ը «մեղմ ասած, բավականին ինքնատիպ է», այն չի հասնում „The Format“-ի վերջին թողարկմանը»[10]։
Ալբոմը զբաղեցրել է Sputnikmusic.ru-ի կազմած 2009 թվականի լավագույն 50 ալբոմների ցանկի 26-րդ հորիզոնականը։
Բոլոր կոմպոզիցիաները գրված են Նեյթ Րյուսսի, Ջեք Անտոնոֆֆի, Էնդրյու Դոսթի և Սեմ Մինսոմի կողմից կողմից, բացառությամբ նշված դեպքերի։
կոմպոզիցիաների ցանկ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Be Calm» | 4:10 | |||||||
2. | «Benson Hedges» | 4:00 | |||||||
3. | «All the Pretty Girls» | 3:23 | |||||||
4. | «I Wanna Be The One» | 3:37 | |||||||
5. | «At Least I'm Not as Sad (As I Used to Be)» | 4:07 | |||||||
6. | «Light a Roman Candle With Me» | 3:05 | |||||||
7. | «Walking the Dog» | 3:41 | |||||||
8. | «Barlights» | 4:18 | |||||||
9. | «The Gambler» | 4:12 | |||||||
10. | «Take Your Time (Coming Home)» | 7:52 |
բոնուսային երգեր iTunes | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Stitch Me Up» (Рюсс, Антонофф, Дост) | 4:05 | |||||||
2. | «Walking the Dog II» | 4:31 | |||||||
3. | «Take Your Time (Acoustic)» | 3:57 | |||||||
4. | «Walking the Dog (RAC Mix)» | 4:30 | |||||||
5. | «All the Pretty Girls (RAC Mix)» | 4:25 |
չհրապարակված երգեր | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Jumping the Shark» |
Չարթ (2009) | Ամենաբարձր
հորիզոնական |
---|---|
US Billboard 200 | 71 |
US Alternative Albums (Billboard) | 20 |
US Digital Albums (Billboard) | 24 |
US Rock Albums (Billboard) | 23 |
US Tastemaker Albums (Billboard) | 3 |
|