Amazon Echo, նախկինում հայտնի էր ինչպես Doppler, D նախագիծ՝ սմարթ ձայնարկիչ մշակված Amazon ընկերության կողմից։ Սարքը իրենից ներկայացնում է 24 սմ բարձրություն ունեցող գլանաձև ձայնարկիչ, որում տեղեդրված է խոսափող[1]։ Սարքը ղեկավարվում է ձայնով և արձագանքում է «Ալեքսա» անվանը, այս «արթնացման բառը» կարելի է փոխարինել «Amazon» կամ «Էխո» բառերին[2]։ Այս բառերի արտասանելուց հետո ձայնարկչում միանում է Amazon Alexa-ն[3]։
Սարքը ունակ է խոսակցության մեջ մտնել օգտատիրոջ հետ, կարող է միացնել երաժշտություն, կազմի գործողությունների ցանկ, միացնի զարթուցիչ, հեռարձակումներ, աուդիոգրքերի ձայնարկում, ինչպես նաև եղանակի ստուգում և խցանումների մասին տեղեկությունների տրամադրում և այն։ Ինչպես նաև այն կարող է ղեկավարել մի քանի սմարթ սարքերի, իրենից ներկայացնելով կենտրոնական հանգույց տնային ավտոմատացման համար։
2010 թվականից սկսած Amazon-ը մշակել է Echo, իսկ օգտնականը մշակել է Amazon-ի դուստր կազմակերպություն՝ Lab126-ը մշակել է Amazon Alexa։ Էխոն դարձավ Amazon-ի հաջորդ փորձը սեփական սարք ստեղծելու[1]։ Echo-ի առաջընթացը կատարվեց առաջին գովազդային տեսահոլովակի շնորհիվ 2016 թվականին[4]։
Սկզբնական շրջանում Էխոին միանալու հասանելիություն կարող էի ստանալ միայն Amazon Prime ծրագրի անդամները։ 2015 թվականի հուլիսի 23-ից այն հասանելի էր ԱՄՆ-ի տարածքում բոլոր ցանկացողների համար, 180 դոլլար արժեքով[5]։ 2016 թվականի սեպտեմբերից այն հասանելի դարձավ նաև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում[6]։ Amazon Alexa-ն կարող է նաև ներառված լինել այլ սարքերում[7]։
Սարքի հիմնական ռեժիմում գոյություն ունի ձայնագրման կարգավիճակ, որը սպասում է արթնացնող բառին։ Ինչպես նաև հավաքածուն իր մեջ պարունակում է հեռակառաարման վահանակ, որը թույլ է տալիս միացնել կամ անջատել խոսափողը։ Շնորհիվ սարքի վրա գտնվող ստեղների օգտատերը կարող է ժամանակավոր անջատել խոսափողը[1]։
Էխոի աշխատանքի համար անհրաժեշտ է ինտերնետ ցանց, որը այն ստանում է Wi-Fi-ի շնորհիվ քանի-որ սարքը օգտագործում է Amazon Web Services ամպային ծառայություն և ծրագրային լուծումը որը սկզբնական շրջանում մշակված է եղել Yap[8], Evi և IVONA[9] կազմակերպությունների կողմից։
Էխոն եղանակի մասին տեղեկություններ է տրամադրում AccuWeather և նորություններ տարբեր աղբյուրների, այդ թվում նաև տեղական NPR և ESPN[10]։ Հասանելի է երաժշտության ձայնարկում օգտատիրոջ Amazon Music-ի հաշվից և հեռարձակման սերվերներ Pandora և Spotify[11]։ Ապահովում է IFTTT սարքը և Nest թերմոստատները[12]։ Ինչպես նաև Էխոն ունակ է ձայնարկել երաժշտություն Apple Music-ից և Google Play Music-ից։ Ձայնային հրամանների շնորհիվ կարելի է տեղադել զարթուցից, կազմել գործողությունների ցանկ, հնարավորություն ունի միանալ և կարդալ հոդվածներ Վիքիպեդիայից։ Էխոն կարող է տեղտեկություն տրամադրել Google օրացույցի բովանդակության մասին։ Ինչպես նաև ինտեգրում է Yonomi[13], Philips Hue, Belkin Wemo, SmartThings, Insteon, Wink ընկերության տեխնիկաների հետ[14][15][16]։
Այս ընկերություններ կարող են ինտեգրվել Echo-ի հետ Alexa Skills Kit-ի շնորհիվ։ Հնարավոր ծառայությունների մեջ է մտնում՝ երաժշտության ձայնարկումը, հարցերի պատասխաների հնարավորությունը, աշխատանք զարթուցիչի և հիշեցումների հետ, իրերի կամ ծառայությունների պատվիրում, օրինակ տաքսի և այլն։ Մշակողները կարող են օգտագործել Smart Home Skill API ծրագիրը[17], Amazon Alexa-ին տնային ավտոմատացմանը իտեգրելու նպատակով։
Ձայնը, որը օգտագործում է Էխոն, շատ նման է բնականի շնորհիվ բազմաթիվ տեխնոլոգիաների[18],, այդ թվում բարդ ալգորիթմներ որոնք մշակում են բնական ձայնը։
Amazon Echo-ի հիմնական տարբերակը իր մեջ պարունակում է մեդիա պրոցեսսոր Texas Instruments DM3725 ARM Cortex-A8 կորիզով, 256 Մբ օպերատիվ հիշողություն և 4 ԳԲ ներքին[19]։
Գոյություն ուենեն ավելի կոմպակտ տարբերակներ Amazon Էխո՝ Amazon Tap-ը և Echo Dot-ը[20][21][22]։
Սարքավորումը օգտագործում է Wi-Fi-ի ստանդարտ տարբերակ 802.11a/b/g/n և Bluetooth 4.0։
Էխոն ղեկավարվում է ձայնով, նրա խոսափողը տեղադրված է լինում սարքի ներսում։ Հավաքածույում ներառված հեռակառավարման վահանակը նույնպես հագեցած է խոսափողով։ Սարքի վրա գտնվող ֆիզիկական ստեղներից մեկը ծառայում է կարգավորման համար, իսկ մյուսը ժամանակավորապես անջատում է խոսափողը[23]։
Ձայնարկչի վերին շրջանը գրեթե մեկ սմ-ի չափով պտտվում է, այսպիով փոփոխելով ձայնի ուժգնությունը։ Էխոն չի պարունակում մարկոց և միշտ պետք է միացրած մնա հոսանքից[24]։
2016 թվականի մարտին Amazon-ը ներկայացրեց կոմպատ Amazon Echo Dot տարբերակը[25], այն հոկեյյի տափողակի չափսերն ունի։ Այսպիսի տեսակը հանգեցած է ոչ մեծ ձայնաչկիչներով և նախատեսված է արտաքին բարձրախոսներին միացնելուն։ Սակայն Amazon Echo Dot-ը հագեցած է Amazon Alexa-ի հասանելիությամբ[26]։
Amazon Dot-ի երկրորդ տարբերակը՝ իջեցրած գնով և ձայնի ճանաչումը բարելաված հասանելի դարձավ 2016 թվականի հոկտեմբերից։ Այն հասանելի է սև և սպիտակ գույներով։
Amazon Tap համահունչ է Amazon Echo-ի հետ, սակայն այն համարվում է ավելի կոմպակտ սարք մարկտոցներով։ Ի տարբերություն Էխոի այն ակտիվանում է միայն ստեղնին սեղմելով և չի ապահովում «արթնացման բառերի» ֆունկցիան[27]։ Օգտագործվում է բարձրախոսների հետ[26]։
Ապրանքի կամ ձառայության գնումը և երգերի վարձավճարով ստացում հնարավոր է սարքում, սակայն դրա համար անհրաժեշտ է միջամտություն։ Ոչ բոլոր հարցերին են Էխոն տալիս ադեկվատ պատասխան[28]։
Սարքի գնման պահին այն իր տեղակայումը սահմանում է Amazon.com-ի գլխավոր գրասենյակը, որը գտնվում է Սիէթլում։ Տեղակայման փոփոխությունը կատարվում է ձեռքով և կարելի է միայն փոխարինել հետևյալ տարածքներում ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և Գերմանիա։ Սա էականորեն տարբերվում է սմարթֆոններում գտնվող օգնականներից, որոնք հետևում են օգտատիրոջ շարժը GPS-ի միջոցով։ Սա կարող է խնդիրներ առաջացնել որոշ հարցերում օրինակ՝ կապված եղանակի կամ ժամի հետ։
Amazon Alexa սարքը և սերվիսը ի սկզբանե հասկանում և շփվում է միայն անգլերենով։
Սարքը հագեցած է ֆիզիկական ստեղնով, որը անջատում է լսափողը։ Համաձայն արտադրողի հայտարարության, ձայնի ձայնագրումը և «ամպ» ուղղարկումը կատարվում է միայն «արթնացնող բառը» արտասանելուց հետո[3]։
Գոյություն ունի կասկած այն բանի համար, որ «Էխո»-ն իսկապես չունի հասանելիություն մասնավոր զրույցներին[29][30]։ Amazon-ը նմանատիպ մեղադրանքներին պատասխանում է, որ Alexa-ն ձայնագրում և ուղարկում է խոսակցությունը միայն արթնացնող բառից կամ ակտիվացման ստեղնին սեղմելուց հետո, իսկ ուրիշ ժամանակ այն ձայնագրություն չի կատարում։ Bloomberg-ի տրամադրած տվյալներին համաձայն, կան դեպքեր, երբ Alexa-ն ընդունում է այլ բառերը ինչպես արթնացնող բառ, օրինակ՝ «avec sa» ֆրանսերեն բառը (որը նշանակում է «նրա հետ») կամ իսպաներեն Hecho բառը (որն էլ նշանակում է «փաստ»)։ Հաճախ ձայնագրությունը սկսում է առանց որևէ հրամանի, այսպիսի ձայնագրությունները կարող են սկսել հեռուստացույցից լսված ձայնի կամ ուղղակի անհասկանելի աղմուկից[31]։
{{cite news}}
: |author=
has generic name (օգնություն)