Angry Birds Epic

Angry Birds Epic
ՄշակողChimera Entertainment?
ՀրատարակիչRovio Entertainment
ԴիստրիբյուտորGoogle Play և App Store
Սերիայի մասAngry Birds
Թողարկման թվականմարտի 17, 2014
ՊլատֆորմներԱնդրոիդ և iOS
ՇարժիչUnity
Ժանրհամակարգչային դերային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Կրիչթվային ներբեռնում
Կառավարումթաչսքրին
🌐rovio.com/en/our-work/games/view/66/angry-birds-epic

Angry Birds Epic, Angry Birds խաղերի շարքի իններորդ խաղը։ Նախօրոք թողարկվել է Նոր Զելանդիայում, Ավստրալիաում և Կանադայում 2014 թվականի մարտի 17–ին։ Մյուս երկրներում iOS, Անդրոիդ և Windows Phone 8 հարթակներում հասանելի է դարձել 2014 թվականի հունիսի 12-ից։ Խաղալու համար անհրաժեշտ է միանալ համացանցին։

Խաղի թողարկման մասին տեղեկատվությունը հայտնվել է 2014 թվականի մարտի 7-ին, երբ մշակողները հրապարակել են տեսանյութ, որտեղ Ռեդը ներկայանում է զրահավոր ասպետի տեսքով։ 2014 թվականի մարտի 12-ին հայտնի է դարձել, որ այդ տեսանյութը նոր Angry Birds Epic-ի խաղի անոնսն է։ Նաև տեղադրվել է մի քանի սքրինշոթ։ 2014 թվականի մարտի 17-ին խաղի վաղ տարբերակը թողարկվել է արդեն Նոր Զելանդիայում, Ավստրալիայում և Կանադայում, բայց միայն iOS-ում։ YouTube-ում ավելացվել է խաղի գեյմփլեյ-տեսահոլովակը։ 2014 թվականի հունիսի 6-ին տեղադրվել է պատկեր-անոնս, որում ասվում էր, որ խաղը կթողարկվի 2014 թվականի հունիսի 12-ին՝ Անդրոիդով և iOS-ով։ Ամսի 12-ին խաղը իսկապես թողարկվել է այդ հարթակներում, նաև Windows Phone 8-ում։ Նոր Զելանդիայի, Կանադայի և Ավստրալիայի բնակիչների մոտ, որոնք խաղը գնել էին ավելի վաղ, այն նույնպես թարմացվել է։ Խաղի նոր տարբերակը զգալիորեն տարբերվում էր վաղ տարբերակից․ թշնամիների կազմը շատ մակարդակներում փոխվել էր, ավելացվել էր «Ավտոմատ հարձակում» կոճակը և ստեղծվել է Ոսկե ամպեր տեղանքը, որում տեղի են ունենում ամեօրյա մարտեր ոսկե խոզի հետ (ավելի վաղ այդ խոզը պարզապես հայտնվում էր արդեն գոյություն ունեցող մակարդակներից մեկում)։ 2014 թվականի հունիսի 19-ին խաղը առաջին անգամ թարմացվել է։ Թարմացումը ներառում էր փոքր սխալների ուղղում, ընդ որում ոչ մի նոր բան չի ավելացվել։

2019 թվականի ամռանը «Angry Birds Epic»-ը դադարել է հայտնվել Google Play–ի և App Store-ի որոնման արդյունքներում, թեև այն դեռևս կարելի է բեռնել տվյալ ռեսուրսներում։ Angry Birds Epic-ի գեյմփլեյը նման չէ շարքի մյուս գեյմփլեյներին։ Այս խաղի էությունը մասնակցությունն է խոզերի և թռչունների միջև մարտերին, որոնցում խաղացողին պետք է խոզերին թռչուններով հարվածել այնպես որ, խոզերը սատկեն (դրանով հանդերձ՝ թույլ չտալ խոզերին սատկացնել թռչուններին)։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գնահատականներ
Այլալեզու հրատարակություններ
ՀրատարակությունԳնահատական
Игры@Mail.Ru7/10[1]
Որոշ գնահատականների վրա հիմնված վարկանիշ
ԱգրեգատորՎարկանիշ
Metacritic70/100

Խաղն ընդհանուր առմամբ ստացել է դրական արձագանքներ Metacritic-ում՝ 14 արձագանքի հիման վրա՝ 100-ից 70 բալ[2]։ CNET-ը բարձր է գնահատել ամուր խաղային պրոցեսը, բայց չի գնահատել բազմաթիվ ներխաղային գնումները[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Angry Birds Epic: Обзор от Игры Mail.ru
  2. «Angry Birds Epic for iPhone/iPad Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 8-ին.
  3. Starr, Michelle (2014 թ․ մարտի 21). «Angry Birds Epic: fun, but heavy on the IAP - Games: PC, DS, PlayStation, Xbox & Wii». Cnet.com.au. Վերցված է 2014 թ․ ապրիլի 1-ին.