«Antidote» | |||||
---|---|---|---|---|---|
Թրևիս Սքոթի սինգլը | |||||
«Rodeo» ալբոմից | |||||
Թողարկված | Հուլիսի 29, 2015 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2015 | ||||
Ժանր | Հիփ հոփ | ||||
Տևողություն | 4:23 | ||||
Լեյբլ | Grand Hustle Records, Epic Records | ||||
Պրոդյուսեր | WondaGurl, Eestbound | ||||
Թրևիս Սքոթի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«Antidote», ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի հունիսի 29-ին՝ որպես նրա «Rodeo» (2015) կոչվող առաջին ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Թրևիս Սքոթի, WondaGurl-ի, Eestbound-ի և Menahan Street Band խմբի անդամների կողմից։
2015 թվականի հունիսի 20-ին Տեխաս նահանգի Նյու Բրաունֆելս քաղաքում կայացավ JMBLYA երաժշտական փառատոնը, որի ընթացքում Թրևիսը կենդանի կատարմամբ ներկայացրեց «Antidote» երգը[1]։ Հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, երգի ստուդիայում ձայնագրված տարբերակը հայտնվեց համացանցում[2]։ Թրևիսը ի սկզբանե հայտարարել էր, որ այդ երգը չի լինելու իր դեբյուտային «Rodeo» ալբոմում, և այն պարզապես իր նվերն է երկրպագուներին մինչև ալբոմի թողարկումը[2]։ Երկրպագուների բարձր գնահատականին արժանանալուց հետո Թրևիսը որոշեց այն ներառել ալբոմում, և հուլիսի 29-ին երգը պաշտոնապես թողարկվեց որպես սինգլ iTunes-ում[3]։ «Rodeo» ալբոմը վաճառքի դուրս եկավ նույն տարվա սեպտեմբերի 4-ին[4]։ «Antidote»-ը այդ ալբոմի երկրորդ սինգլն է (առաջին սինգլը «3500»-ն է, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Future-ը և Թու Չեյնսը)[5]։
«Complex» ամսագիրը այն համարել է «Rodeo» ալբոմի լավագույն երգը և տվել է 19-րդ հորիզոնականը իր «2015 թվականի լավագույն 50 երգերը» ցանկում[6]։ Երգը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը «Rap-Up» ամսագրի կազմած «2015 թվականի լավագույն 10 երգերը» ցանկում[7], և 19-րդ հորիզոնականը «Idolator» բլոգի «2015 թվականի լավագույն 20 փոփ երգերը» ցանկում[8]։ Երգը նաև առանց որևէ կոնկրետ հորիզոնականի ընդգրկվել է «HipHopDX» կայքի կազմած «2015 թվականի լավագույն 10 երգերը» ցանկում[9]։
Երգի համար նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է իտալացի լուսանկարիչ և ռեժիսոր Ֆրանչեսկո Քերոզինին[10]։ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին Թրևիսի VEVO ալիքում տեղադրվեց տեսահոլովակից փոքրիկ հատված[11], իսկ ամբողջական տարբերակով այն տեղադրվեց սեպտեմբերի 18-ին[12]։ Տեսահոլովակի սկզբում հնչում է փոքրիկ հատված Թրևիսի «3500» երգից, որից հետո սկսվում «Antidote» երգը[13]։
Տեսահոլովակը դրական ընդունելության է արժանացել երաժշտական քննադատների կողմից։ «Rap-Up» ամսագիրը գրել է, որ տեսահոլովակը հիշեցնում է «Ամերիկյան սարսափ պատմություն» հեռուստասերիալի «Հրեշների շոու» եթերաշրջանը[12]։
Հիթ շքերթ (2015-2016) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100) | 16 |
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) | 7 |
Բելգիա (Ultratip Flanders) | 75 |
Կանադա (Canadian Hot 100) | 38 |
Ֆրանսիա (SNEP) | 120 |
Հիթ շքերթ (2016) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot 100) | 75 |
|