Արտադրվել է | 2012 թվականի դեկտեմբերից |
---|---|
Վաճառող | Apple Inc. |
Նախագծող | Samsung Electronics |
Max. CPU clock rate | 0.8 մինչև 1.3[1][2] ԳՀց |
Միկրոճարտարապետություն | ARM; Apple Swift[3] |
Կիրառություն | iPhone 5, iPhone 5c |
Apple A6, Apple ընկերության Apple AX շարքի երկմիջուկային ARM-միկրոպրոցեսոր։ Աշխատում է մինչև 1,3 ԳՀց հաճախականությամբ։ Համարվում է, որ այդ պրոցեսորի մեջ Apple-ն առաջին անգամ օգտագործեց լիովին իր կատարմամբ պրոցեսոր, այլ ոչ թե ARM ընկերության Cortex-A շարքի IP-բլոք[3][4]։
Ըստ որոշ պաշտոնական տվյալների՝ պրոցեսորը մշակվում է HKMG 32 նանոմետրանոց[5] տեխնոլոգիական պրոցեսով, Samsung Electronics ընկերության գործարանում[6][7]։
A6 պրոցեսորը պարունակում է 2 հիմնական միջուկ[8], ենթադրաբար՝ Apple-ի սեփական միկրոճարտարապետությամբ, որում օգտագործվել են ինչպես ARM Cortex-A9 էլեմենտները, այնպես էլ ավելի նոր՝ Cortex-A15 ճարտարապետության էլեմենտները[9][10]։
Apple A6-ի բյուրեղի համակարգում օգտագործվում է Imigination Technologies ընկերությամբ մշակված, 3-միջուկային PowerVR SGX543MP3 հատուկ մասնագիտացված պրոցեսոր[11]։ Ըստ Anandtech-ի տվյալների՝ պրոցեսորում օգտագործվում է 3-միջուկային, 266 ՄՀց հաճախականությամբ[12], մոտավորապես 25,5 ԳՖլոփս արտադրողականությամբ (12 հատ SIMD USSE2 սարք, ամենքում՝ 4 MAD single precision) GX 543MP3[13]։
Ըստ անալիտիկ՝ Linley Gwennap-ի ինֆորմացիայի՝ պրոցեսորի մշակման մեջ մասնակցություն են ունեցել P.A. Semi ընկերության (2008 թվականի ապրիլին այն գնված է եղել Apple-ի կողմից 278 միլիոն ԱՄՆ դոլարով) ինժեներները։ Շուտով՝ ձեռքբերումից հետո, Apple-ը գաղտնի պայմանագիր է կնքում ARM ընկերության հետ, որը թույլատրում էր այդ ընկերությանը մշակել սեփական՝ ARM ճարտարապետությամբ միկրոպրոցեսորներ։ Apple A6 պրոցեսորի միկրոճարտարապետության մշակումն ավարտվեց 2010 թվականի սկզբին, իսկ դրանից հետո սկսվեց ֆիզիկական դիզայնի փուլը։ Հավանական է, որ տվյալ փուլի մեջ ներգրավված էին եղել Intrinsity ընկերության (2010 թվականի ապրիլին գնված է եղել Apple-ի կողմից 120 միլիոն ԱՄՆ դոլարով) ինժեներները[4]։
A6-ի համար կատարված ծախսերը Linley-ի կողմից գնահատվում են մոտավոր 100 միլիոն ԱՄՆ դոլար, չհաշված 400 միլիոնը, որը ծախսվել էր PA Semi-ի և Intrinsity-ի գնման վրա և տասնյակ միլիոն դոլարներ՝ սեփական ARM պրոցեսորներ արտադրելու թույլատրություն գնման համար[4]։
Ըստ Apple ընկերության հայտարարության՝ Apple A6 պրոցեսորի արտադրողականությունը 2 անգամ ավելի շատ է, քան նախորդ մակարդակինը՝ Apple A5-ինը, նաև նոր պրոցեսորը ունի 2 անգամ ավելի ինտեգրված գրաֆիկական պրոցեսոր, միևնույն ժամանակ՝ չափսերը փոքրացված են 22%-ով[14]։
Սեպտեմբերի 16-ին հրատարակված են եղել A6 պրոցեսորի Geebench 2 թեստի արդյունքները։ Ընդհանուր արդյունքը՝ 1601 բալ էր, համաեմատության համար՝ iPhone 4S-ինը (Apple A5, 800 MHz) եղել էր 629 բալ, iPad 3-ինը (Apple A5X, 1 GHz)՝ 766 բալ[8][15][16]։ Ըստ թեստի տվյալներրի՝ պրոցեսորում տեղակայված է 32 կիլոբայթանոց L1 քեշ հրահանգների ու տվյալների համար և L2 քեշ՝ 1 մեգաբայթ չափսով։
Apple A6 պրոցեսոր օգտագործող սարքերը՝