Apple Card-ը վարկային քարտ է ստեղծված Էփլի կողմից, բայց մշակված է Goldman Sachs-ի կողմից, նախատեսված է պարզապես Apple Pay-ի հետ օգտագործվելու համար, Էփլի սարքերից` iPhone, iPad, Apple Watch կամ էլ Mac[1][2]։ Պատահական ընտրված օգտվողները, որոնք նախկինում գրանցվել էին Apple Card-ի թողարկման մասին ծանուցումներ ստանալու համար, ստանում են հրավիրատոմսեր Apple Card-ի նախադիտման[3]։ Այն թողարկվել է 2019 թվականի օգոստոսի 20-ին Միացյալ Նահանգներում[4]։ (Լրացուցիչ քարտապաններ և համատեղ հաշիվները չեն ապահովվում։)[5]
Apple Card-ը ներկայացվել է Էփլի հատուկ միջոցառման ընթացքում 2019 թվականի մարտի 25ին։ Այդ միջոցառման ժամանակ, որը նվիրված էր նոր ինտերնետ ծրագրերին և ծառայություններին, բացի Apple Card-ից ներկայացվեցին նաև Apple TV+-ը Apple News +-ը և Apple Arcade-ը[6][7]։
Apple Card-ը չի պարունակում իր մեջ հետաձգման համար վճար, կանխավճար կանխիկով, միջազգային, օվերդրաֆտային կամ տարեկան վճար վարկային քարտերով բացառված կիրառելի տոկոսային վճարներ հավասարակշռության փոխանցների և բոլոր փոխանակման վճարները, որոնք գանձվում են վաճառողից[8]։
Օգտվողները դիմում են Apple Card-ից Wallet հավելվածում։ Եթե օգտվողի հավելվածը հաստատված է նրա թվային Apple Card-ը հասանելի է դառնում իր նրա բոլոր սարքերում ակնթարթորեն։ Օգտվողները նաև կարող են պատվիրել ֆիզիկական քարտը, որպեսզի օգտագործել այն վայրերում որտեղ չեն ընդունվում առանց կոնտակտների վճարումներ։
Բացի թվային քարտից օգտվողներին տրվում է վիրտուալ քարտի 16 նշանանոց համար, որը կարելի է օգտագործել վեբ կայքերում և հավելվածներում, որոնք աջակցություն չունեն Apple Pay-ի կողմից։ Հարմարության համար վիրտուալ քարտը հասանելի է iCloud Keychain-ում, որից էլ կարելի է այն միանգամից լրացնել առցանց ձևերով ձեռնարկում։ Հատկանշական է, որ CVV-ն Apple Card-ի կողմից ինքնաբերաբար լրացվում է Safari-ում, ի տարբերություն ուրիշ քարտերի պահվող iCloud Keychain-ում, որոնք պահանջում են CVV համարի մուտքագրում։
Այն դեպքում, երբ օգտվողը կասկածում է, որ իր համարը օգտագործվել է վարկաբերված կայքում նա կարող է ստեղծել վիրտուալ քարտի նոր հաշիվ Wallet հավելվածում, զրոյացնելով հինը[9]։
Քարտը ունի վարձատրության ծրագիր վերադարձնելով ամենօրյա փողի միջոցները, հայտնի որպես Daily Cash: Հիմնական տարբերությունը այն է, որ այն հասանելի է ամեն օր, այլ ոչ թե ամեն հաշվետու շրջանի վերջում։
Ամենօրյա կանխիկներ պարգևատրվում են 3–2–1 ձևով․[10]
Ամենօրյա կանխիկները գրանցվում են Apple Cash-ի քարտում Apple Wallet-ում, որը կարող է օգտագործվել ուղարկել փող iMessage-ի օգնությամբ, վճարման մասը կամ ամբողջ քարտի հավասարակշռությունը, ծախսել տարբեր խանութներում/հավելվածներում, որոնք ընդունում են Apple Pay, կամ էլ տեղափոխել բանկի հաշիվ բանկի տեղափոխման օգնությամբ[11]։ Եթե հաճախորդի մոտ չկա հաշիվ Apple Cash-ի համար ուրեմն Daily Cash-ը շարունակվում է հավաքվել, բայց կարող է օգտագործվել միայն որպես հավասարակշռության վարկ օգտվողի հայտարարության համար[12]։
Apple Card-ի սկզբունքներից մեկն էր, որ օգտվողները հասկանան իրենց ծախսերի մասին[10], երբ որ գործարքները համընկնում են և ունենում են գունային կոդավորում համընկնելով կատեգորիայի հետ (օրինակ՝ ուտելիք, խմելիք, զվարճանքները, ճանապարհորդությունը և այլն)։ Քարտի առջևի կողմը Wallet հավելվածում փոխում է գույնը համընկնելով գումարի հետ, ծախսվելով վաճառողի տարբեր կատեգորիաներով, գույների հետ համընկնելով բոլոր վաճառողների հետ Apple Maps-ում[13]։
Apple Maps-ը նաև օգտագրծվում է ապահովել ավելի կոնկրետ ինֆորմացիա գործարքների մասին, քան այն, որ կարող է լինել ավանդական հայտարարության մեջ վարկային քարտով - նայելով առանձնացված գործարքները օգտվողին բերվում է ճշգրիտ գտնվելու վայրը վաճառողի համար, և լրացուցիչ ինֆորմացիա՝ իրենց նշանը, վեբ սայթը և կոնտակտային տվյալները (առկայության դեպքում)[13]։
Օգտվողները կարող են տեսնել իրենց ծախսերի պատմությունը ամենօրյա և ամենամսյա ամփոփումներով և ստանալ խելամիտ առաջարկություններ ինչպես ավելի լավ ձևով հանգցնել հավասարակշռությունը ժամանակի ընթացքում վճարումների համար, որպեսզի խուսափել անպետք տոկոսներից[13]։
Եզակի քարտի համար ստեղծվում է բոլոր սարքերի համար և գտնվում է սարքի պաշտպանված ռեժիմում, պաշտպանված ինքնակամ մուտքի չիպից, որն օգտագործվում է Apple Pay-ով գործարքների վերամշակման համար և կրիպտոգրաֆիկական հատկությունները սարքերում։ Բոլոր գործարքները օգտագործու են իրենց սեփական միանամյա օգտագործման համար «դինամիկ անվտանգության կոդ» և լիազորված է Face ID-ի, Touch ID-ի[14], կամ գաղտնաբառի օգնությամբ[15]։
Ինչպես Apple Cash-ում,Apple Card-ի գործարքների պատմությունը պահպանվում է սարքերում, որտեղ օգտագործվում է CloudKit և համաժամեցվում է իրենց միջև, կոդավորվում է այնպես, որ միայն հաշվի լիազորված տերը կարող է զննել այն[16]։ Որպես լրացուցիչ անվտանգության և գաղտնիության միջոց անպայման է միացնել երկ-գործոն վավերացում iCloud-ի օգտվողի հաշվում, որպեսզի դիմում տալ Apple Card-ի համար[5][17]։
Էփլը մշակել է տիտան Apple Card, գնումներ կատարելու համար այն վայրերում, որտեղ առանց կոնտակտի վճարումը ընդունված չէ[10]։ Քարտի վրա չկա նրա համարը, CVV-ի անվտանգության կոդը, ժամկետի կամ ստորագրության լրանալու ամսաթվերը, ստորագրությունը տպված[10]։ Նշանը փորագրված է քարտի վրա, և տիրոջ անուն ազգանունը տպված է։
Առաքման ժամանակ օգտվողները, ովքեր ունեն՝ iPhone 11, 11 Pro, XS, XS Max և XR կարող են ակտիվացնել ֆիզիկական քարտը բերելով հեռախոսը NFC-ի նշանի մոտ, թաքցված փաթեթավորման վրա[18]։ Օգտվողները ում մոտ iPhone X է կամ ավելի հին մոդել պետք է բացեն Wallet հավելվածը հեռախոսով քարտին կպնելուց առաջ[19]։
Քարտը կարող է անընդհատ գունաթափվի, երբ որ կոնտակտվում է մաշկին և կտորին կպնելուց[20][21]։
Ամեն մարդ ընտանիքում ցանկանալով օգտագործել Apple Card պետք է դիմել և ամեն մի ընտանիքի անդամը ստանում է առանձին հայտարարություն։ Goldman Sachs-ը չի տա 1 քարտից ավել քարտ 1 հաշվին։
Apple Card-ի նախնական Ամերիկայի թողարկաման համար Goldman Sachs-ը իրենց վրա վերցնում է բանկի թողարկողի դերը[2][17][21][22][23], Mastercard-ի հետ, որն էլ այնտեղ վճարային ցանցն էր։