April, and a Flower (անգլ. թարգմանաբար՝ «Ապրիլ և Ծաղիկ», (կորեերեն՝ 사월, 그리고 꽃; sawol, geuligo kkoch), հարավկորեական երգչուհի Չենի մինի ալբոմը։ Այն թողարկվել է 2019 թվականի ապրիլի 1-ին` S.M. Entertainment լեյբլով։ Ալբոմում ընդգրկված է վեց երգ, ներառյալ գլխավոր` «Beautiful Goodbye» երգը։ Ալբոմը հասանելի է երեք տարբերակով` «April», «Flower» և ալբոմի ստանդարտ «Kihno» տարբերակը։
Մարտի 8-ին հաղորդվել էր, որ Չենը ապրիլին կթողարկի իր առաջին սոլո ալբոմը[1][2]։ Մարտի 19-ին ցուցադրվել է ալբոմի անվանումը` April, and a Flower, թողարկման ամսաթիվը և շապիկը։ Ալբոմի երեք տարբերակների նախնական պատվերը սկսվել է նույն օրը[3]։ Մարտի 21-ին թողարկվել է գրաֆիկի մանրամասն թիզերային լուսանկարը։ Մարտի 22-ին թողարկվել է թրեք-լիստը և ալբոմի մասին մանրամասն տեղեկություններ[4]։
Մարտի 25-ին թողարկվել է երեք թիզեր[5]։ Մարտի 26-ին թողարկվել է լրացուցիչ երեք թիզեր։ Մարտի 29-ին թողարկվել է «Beautiful Goodbye» տեսահոլովակի առաջին թիզերը։ Մարտի 30-ին թողարկվել են երկու լրացուցիչ թիզերային լուսանկարներ[6]։
Ապրիլի 1-ին թողարկվել է «Beautiful Goodbye»-ի պաշտոնական երաժշտական տեսահոլովակը և ալբոմը։ Ապրիլի 5-ին թողարկվել է «Beautiful Goodbye» ուղղահայաց տեսանյութը[7]։ Ապրիլի 8-ին թողարկվել է «Flower»-ի վիզուալ տեսահոլովակը։ Ապրիլի 19-ին թողարկվել է «Beautiful Goodbye»-ի ձեռագիր տեսանյութը, որում Չենի երկրպագուները մասնակցել են երգերի տեքստերի գրմանը թղթի վրա և դրա հիման վրա տեսանյութ են նկարահանել[8]։
Ապրիլի 1-ին Չենը անցկացրել է շոուքեյս, որտեղ պատմել է ալբոմի ստեղծման գործընթացի մասին և ելույթ է ունեցել, որտեղ էլ առաջին անգամ կատարել է գլխավոր «Beautiful Goodbye» սինգլը[9][10]։ Նույն օրը նա «Chen’s April Busking» խորագրով միջոցառում է անցկացրել Coex Artium առևտրի կենտրոնում, որտեղ երկրպագուների հետ քննարկել է ալբոմի յուրաքանչյուր երգ և կատարել «Sorry Not Sorry» և Beautiful Goodbye» երգերը[11]։ Չենը սկսել է մեկ շաբաթվա ընթացքում առաջընթաց ունենալ երաժշտական ծրագրերում՝ սկսած 2019 թվականի ապրիլի 5-ից և արդյունքում երկու երաժշտական ծրագրերում հասել է առաջին հորիզոնականին։ Ապրիլի 6-ին երգիչը ֆան-հանդիպում է անցկացրել Սինչոնում և ապրիլի 20-ին` Պուսանում և Տեգուում[12]։