Երկիր | Հարավային Կորեա |
---|---|
Ժանր | երաժշտական ֆիլմ և համերգային ֆիլմ |
Թվական | 2019 |
Լեզու | կորեերեն |
Երաժշտություն | BTS |
Կինոընկերություն | Hybe Corporation |
Տևողություն | 113 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«BTS Love Yourself Tour in Seoul» (կոր. 러브 유어셀프 인 서울, ռոմաներեն՝ Leobeu Yueoselpeu in Seoul, այլ անվանում – «BTS World Tour: Love Yourself Սեուլ»), BTS հարավկորեական բոյսբենդի համերգային ֆիլմ։ Այն ցուցադրվել է 2019 թվականի հունվարի 26-ին, առաջին օրը ցուցադրվելով աշխարհի 102 երկրներում[1][2][3]։ Նկարահանումները եղել են 2018 թվականի օգոստոսի 26-ին, խմբի երկրորդ օրվա համերգին՝ Սեուլի Օլիմպիական մարզադաշտում, միջազգային տուրի շրջանակներում։ Հիմնական դիստրիբյուտորները եղել են Fathom Events և Pathé Live[4][5]:
Առաջին անգամ ֆիլմը անոնս է արվել 2018 թվականի դեկտեմբերի 13-ին՝ BTS-ի պաշտոնական թվիթերյան էջում։ Նկարահանման ժամանակ օգտագործվել է 42 տեսախցիկ, պրոդյուսրները դարձել են Big Hit Entertainment-ը և CJ CGV Screen X-ը։ Ֆիմը հասանելի էր ստանդարտ 2D ֆորմատով և ScreenX-ով։
Տոմսերը դրվել են վաճառքի դեկտեմբերի 18-ից[6] (ԱՊՀ տարածքում դեկտեմբերի 24-ից)։ Թրեյլերը ցուցադրվել է հաջորդ օրը[7][8]։ Ֆիլմը ցուցադրվել է Հայաստանի տարածքում, մայրաքաղաք Երևանի` Ռիո և Դալմա մոլերի կինոթատրոններում։
Pathé Live նկարագրությամբ սա «աշխարհի ամենամեծ թողարկված ֆիլմն է», համերգային ֆիմը ցուցադրվել է աշխարհի 3800 կինոթատրոնում։ Ներկայումս ֆիլմն արդեն ցուցադրվել է աշխարհի 102 երկրների 4100 կինոթատրոններում։
Սեուլի համերգների համար խումբը օգտագործել է երկու տարբեր սեթ-ցուցակներ։
Եզրափակիչ
|