«Better Than Today» (թարգմ.՝ «Ավելի լավ, քան այսօր»), երգ, որը գրել են Nerina Pallot-ը և Andy Chatterly-ն Pallot-ի «Buckminster Fuller EP»-ի համար (2009)։ Այնուհետև երգը պրոդյուսերներ Pallot-ի, Chatterly-ի և Stuart Price-ի կողմից ձայնագրվել է Քայլի Մինոուգի «Aphrodite» տասնմեկերորդ ստուդիական ալբոմի համար և թողարկվել որպես երրորդ սինգլ 2010 թվականի դեկտեմբերի 6-ին։
«Better Than Today» սինգլը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից։ Շատերը գովել են երգը քանթրի և պարային ոճի համար։ «Entertainment Weekly» պարբերականն այն անվանել է ալբոմի ամենաարտասովոր թրեքը, իսկ «PopMatters»-ն այն անվանել է «շաքարային բում»։ BBC Music-ը «Better Than Today»-ն անվանել է «հաջողված տեխնո քանթրի», որը ստեղծում է «պարող կիբորգների տպավորություն»։
«Better Than Today» երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2010 թվականի նոյեմբերի 19-ին։ Տեսահոլովակի ռեժիսորն Քայլի Մինոուգն է՝ իր կրեատիվ տնօրեն Ուիլյամ Բեյքերի մասնակցությամբ։ Տեսահոլովակի սկզբում Քայլին պարում է բեմի վրա, որտեղ ներկա են նաև պարողներ՝ փետուրներով ուսադիրներով և կիթառահարներ՝ Pac-Man խաղի սաղավարտներով, իսկ էկրաններին ցուցադրվում են պրոյեկցիաներ այդ խաղից։ Խորեոգրաֆիան հիմնված է երգչուհու «For You, For Me Tour» ամերիկյան շրջագայության պարի վրա։ Կրկներգի ժամանակ Քայլին պարում է ուժեղացուցիչների մոտ։
- «Better Than Today» — 3:26
- «Can't Get You Out of My Head» (BBC Live Lounge Version) — 3:16
- «Better Than Today» — 3:26
- «Better Than Today» (Bills & Hurr Remix) — 8:36
- «Better Than Today» (The Japanese Popstars Mix) — 6:45
- «Get Outta My Way» (BBC Live Lounge Version) — 3:40
- «Better Than Today» — 3:26
- «Better Than Today» (Bills & Hurr Remix Edit) — 3:47
|
- Amazon թվային ֆորմատ EP[5]
- «Better Than Today» — 3:26
- «Better Than Today» (Bills & Hurr Remix Edit) — 3:47
- «Better Than Today» (The Japanese Popstars Mix) — 6:45
- «All the Lovers» (BBC Live Lounge Version) — 3:33
- iTunes թվային ֆորմատ EP[6]
- «Better Than Today» — 3:26
- «Better Than Today» (Bills & Hurr Remix Edit) — 3:47
- «Better Than Today» (The Japanese Popstars Mix) — 6:45
- «Better Than Today» (Monarchy 'Kylie Through the Wormhole' Remix) — 8:13
- «All the Lovers» (BBC Live Lounge Version) — 3:33
|
Illegal chart entered CIS|109
|
|