Bewitched Bunny անգլ.՝ Bewitched Bunny | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Շարքի մասն է | Looney Tunes |
Ռեժիսոր | Չակ Ջոնս |
Հնչյունավորում | Մել Բլանկ և Բի Բենադերեթ |
Երաժշտություն | Կառլ Սթալլինգ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Warner Bros. |
Տևողություն | 7 րոպե |
Շարք | Looney Tunes |
Թվական | 1954 |
«Bewitched Bunny» (հայ.՝ Կախարդված նապաստակը), 1954 թվականի ամերիկյան մուլտֆիլմ։ Մուլտֆիլմում առաջին անգամ էկրանին հայտնվել է Հազել վհուկը (Witch Hazel)։ Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթի ծաղրանմանակումն է։
Բագզ Բաննին զբոսնում է անտառում և կարդում Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը։ Հանկարծ նա տեսնում է հեքիաթի երեխաներին, որոնց իր մոտ է հրավիրում կախարդ Հազելը (Witch Hazel)։ Նապաստակը որոշում է փրկել նրանց, երեխաները բարհաջող կերպով փախչում են, բայց դրանից հետո կախարդը որոշում է իր համար ճաշ պատրաստել նապաստակից։ Նա օգտագործում է կախարդական խոտաբույսեր ու հնարքներ, բայց Բագզը կենդանի է մնում և հաղթում վհուկին, որն արդյունքում վերածվում է նապաստակ-աղջկա։
|