Big K.R.I.T. | |
---|---|
![]() K.R.I.T.-ն 2015 թվականի դեկտեմբերին | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ջասթին Սքոթ |
Նաև հայտնի է որպես | Big K.R.I.T. |
Ծնվել է | օգոստոսի 26, 1986 (38 տարեկան) Մերիդիան, Միսսիսիպի |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր, երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 2005-ներկա |
Լեյբլ | ներկայիս` Multi Alumini, BMG նախկին` Cinematic Music Group, Def Jam Recordings, Nature Sounds, RBC Records |
Կրթություն | Meridian High School? |
Կայք | bigkrit.com |
![]() |
Ջասթին Սքոթ (անգլ.՝ Justin Scott, օգոստոսի 26, 1986, Մերիդիան, Միսսիսիպի, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր և երաժշտական պրոդյուսեր, ով ավելի հայտնի է Big K.R.I.T. բեմական անվամբ։
Կարիերան սկսել է 2005 թվականին՝ թողարկելով «See Me on Top» միքսթեյփը[1]։ 2010 թվականին ստորագրել է պայմանագիր Def Jam Recordings լեյբլի հետ[2], իսկ այնուհետև թողարկել «Country Shit» սինգլը, որի ռեմիքս տարբերակում իրենց մասնակցությունն ունեն ռեփերներ Լուդաքրիսը և Բան Բին[3]։ 2011 թվականին «XXL» ամսագիրը նրան ընդգրկել է իր ամենամյա «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են լավագույն նորեկ ռեփերները[4]։
K.R.I.T.-ի դեբյուտային «Live from the Underground» ալբոմը թողարկվել է 2012 թվականին և զբաղեցրել 5-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում[5]։ 2014 թվականին նա թողարկել է իր երկրորդ` «Cadillactica» ալբոմը, որը նույնպես 5-րդ հորիզոնականն է զբաղեցրել է նույն հիթ շքերթում[6]։ 2016 թվականին նա դուրս է եկել Def Jam Recordings լեյբլից[2], իսկ հաջորդ տարի ստեղծել իր սեփական` Multi Alumini լեյբլը ու թողարկեց «4eva Is a Mighty Long Time» անվանումը կրող իր երրորդ ալբոմը[7]։
Բացի ռեփեր լինելուց, K.R.I.T.-ը նաև երաժշտական պրոդյուսեր է։ Հարցազրույցներից մեկում խոսելով թե ինչպես է սովորել բիթեր ստեղծել, նա ասել է. «Այդ ժամանակ ես երիտասարդ էի ու աշխատանք չունեի, այդ պատճառով չէի կարող բիթերի գնել։ Նույն ժամանակահատվածում PlayStation-ը թողարկվել էր իր MTV Music Generator ծրագիրը, որի միջոցով կարող էիր ստեղծել քո սեփական բիթերը։ Ու քանի որ հնարավորություն չունեի բիթերի համար վճարելու, հենց դրանով էլ սկսեցի ստեղծել իմ սեփականը»[8]։ K.R.I.T.-ին ոգեշնչող արտիստներն են UGK-ը, Outkast-ը, 8Ball & MJG-ն, Թուփաքը, The Notorious B.I.G.-ն, Դևիդ Բեները և Սի Լո Գրինը[9][10][11]։ K.R.I.T.-ը «King Remembered In Time» նախադասության հապավումն է[7]։
Տարի | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|
2011[12] | Լավագույն նոր արտիստ | — | Առաջադրված |
Լավագույն համագործակցություն | «Country Shit» (Ռեմիքս) | Առաջադրված | |
Լավագույն միքսթեյփ | «Return of 4Eva» | Առաջադրված |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Big K.R.I.T.» հոդվածին։ |
|